https://arm.sputniknews.ru/20220411/hajastani-ev-adrbejani-artgvortsnakhararnery-zrucel-en-herakhvosvov-40778271.html
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները զրուցել են հեռախոսով
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները զրուցել են հեռախոսով
Sputnik Արմենիա
Պաշտոնյաները խոսել են խաղաղ բանակցությունների նախապատրաստման մասին։ 11.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-11T18:10+0400
2022-04-11T18:10+0400
2022-04-11T18:15+0400
հայաստան
արարատ միրզոյան
ջեյհուն բայրամով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40770345_0:76:1600:976_1920x0_80_0_0_21768b25d5078ac9eb2f46ca9efb3bc2.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսով զրուցել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։Հիշեցնենք` Բայրամովն ավելի վաղ հայտնել էր, որ իրենք Հայաստանին հարաբերությունների կարգավորման 5 կետից բաղկացած առաջարկ են արել։ Նշվում էր, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու բանակցությունների, եթե պաշտոնական Երևանն ընդունի այդ 5 կետը։Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար ՀՀ–ն դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը կապված է ԼՂ հակամարտության կարգավորման հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40770345_0:0:1423:1067_1920x0_80_0_0_4e7885b3a88123eabdc0eaa2311844b4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արարատ միրզոյան, ջեյհուն բայրամով
հայաստան, արարատ միրզոյան, ջեյհուն բայրամով
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները զրուցել են հեռախոսով
18:10 11.04.2022 (Թարմացված է: 18:15 11.04.2022) Պաշտոնյաները խոսել են խաղաղ բանակցությունների նախապատրաստման մասին։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսով զրուցել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության
մամուլի ծառայությունը։
«Նախարարները մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Բայրամովն ավելի վաղ հայտնել էր, որ իրենք Հայաստանին հարաբերությունների կարգավորման 5 կետից բաղկացած առաջարկ են արել։ Նշվում էր, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու բանակցությունների, եթե պաշտոնական Երևանն ընդունի այդ 5 կետը։
Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար ՀՀ–ն դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։
ՀՀ արտաքին գործերի նախարար
Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը կապված է ԼՂ հակամարտության կարգավորման հետ։