https://arm.sputniknews.ru/20220411/ankarajum-kaskatsum-en-vor-akannery-sev-tsvov-en-netel-turqajin-tshnshelu-hamar--40768539.html
Անկարայում կասկածում են, որ ականները Սև ծով են նետել Թուրքային ճնշելու համար
Անկարայում կասկածում են, որ ականները Սև ծով են նետել Թուրքային ճնշելու համար
Sputnik Արմենիա
Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել է` ինչ նպատակ կարող էր հետապնդել դա անող երկիրը։ 11.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-11T14:46+0400
2022-04-11T14:46+0400
2022-04-11T14:56+0400
ական
թուրքիա
անկարա
հուլուսի աքար
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/59/29/592975_0:160:3073:1888_1920x0_80_0_0_6cf748725445aa36a82799bd1c7fa098.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Ականները կարող էին Սև ծով նետվել Անկարային ճնշելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ հանդիպման ժամանակ, գրում է թուրքական Hürriyet-ը։Թուրքիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ լուրեր կան, որ ծով է նետվել 400 ական, դրանք ռուսական արտադրության են, սակայն հայտնի չէ՝ որ երկիրն է նետել։ Ըստ նրա՝ աշխատանքներ են տարվում նաև Ռումինիայի և Բուլղարիայի հետ։ Թուրք պաշտոնյան ևս մեկ անգամ նշել է՝ Թուրքիան Մոնտրյոյի համաձայնագրի համաձայն ռազմանավերի մուտքը Սև ծով չի թույլատրելու։Հիշեցնենք, որ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ ուկրաինական ՌԾՈւ-ն 420 ական է տեղադրել սևծովյան նավահանգիստների մոտակայքում, որոնք կարող են հոսանքի պատճառով լողալ դեպի Բոսֆորի նեղուց և Միջերկրական ծովի ավազան: Այդ հաղորդագրությունից հետո Թուրքիայի ռազմածովային ուժերը նավերին նախազգուշացում էին ուղարկել։Ավելի ուշ Թուրքիայի ՊՆ-ն առնվազն երեք անգամ հայտնել է ականների հայտնաբերման և չեզոքացման մասին։
թուրքիա
անկարա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/59/29/592975_170:0:2901:2048_1920x0_80_0_0_031d72c67111a5317b5a04e908fdf838.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ական, թուրքիա, անկարա, հուլուսի աքար, ռուսաստան, պատերազմ
ական, թուրքիա, անկարա, հուլուսի աքար, ռուսաստան, պատերազմ
Անկարայում կասկածում են, որ ականները Սև ծով են նետել Թուրքային ճնշելու համար
14:46 11.04.2022 (Թարմացված է: 14:56 11.04.2022) Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել է` ինչ նպատակ կարող էր հետապնդել դա անող երկիրը։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Ականները կարող էին Սև ծով նետվել Անկարային ճնշելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ հանդիպման ժամանակ, գրում է թուրքական
Hürriyet-ը։
Աքարը մանրամասնել է` հնարավոր է` ականները նրա համար են, որ Թուրքիան ստիպված լինի ռազմական նավեր (ականազերծելու նպատակով) մտցնել Դարդանելի ու Բոսֆորի նեղուցներ, ինչն արգելված է Մոնտրյոյի կոնվենցիայով։
Թուրքիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ լուրեր կան, որ ծով է նետվել 400 ական, դրանք ռուսական արտադրության են, սակայն հայտնի չէ՝ որ երկիրն է նետել։ Ըստ նրա՝ աշխատանքներ են տարվում նաև Ռումինիայի և Բուլղարիայի հետ։ Թուրք պաշտոնյան ևս մեկ անգամ նշել է՝ Թուրքիան Մոնտրյոյի համաձայնագրի համաձայն ռազմանավերի մուտքը Սև ծով չի թույլատրելու։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը
հայտարարություն էր տարածել, որ ուկրաինական ՌԾՈւ-ն 420 ական է տեղադրել սևծովյան նավահանգիստների մոտակայքում, որոնք կարող են հոսանքի պատճառով լողալ դեպի Բոսֆորի նեղուց և Միջերկրական ծովի ավազան: Այդ հաղորդագրությունից հետո Թուրքիայի ռազմածովային ուժերը
նավերին նախազգուշացում էին ուղարկել։
Ավելի ուշ Թուրքիայի ՊՆ-ն առնվազն երեք անգամ հայտնել է ականների հայտնաբերման և չեզոքացման մասին։