00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խերսոնում Ուկրաինայի ՈւԱԾ-ի փաստաթղթեր են հայտնաբերվել՝ «խիստ գաղտնի» մակագրությամբ

© Sputnik / Константин Михальчевский / Անցնել մեդիապահոցԽերսոն
Խերսոն - Sputnik Արմենիա, 1920, 10.04.2022
Խերսոն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փաստաթղթերը ստացվել են ՈւԱԾ-ի օպերատիվ-ծառայողական գործունեության տեղեկատվական ապահովման միասնական համակարգի տվյալների տարածաշրջանային բանկ՝ «Սինթեզ-Խերսոն»:
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Խերսոնում Ռուսաստանի ուժային գերատեսչությունների տրամադրության տակ են հայտնվել Ուկրաինայի անվտանգության ծառայության օպերատիվ փաստաթղթերը՝ «խիստ գաղտնի» մակագրությամբ: Առանձին գործեր բացառիկ կարգով տրամադրվել են ՌԻԱ Նովոստիին։
Փաստաթղթերը Խերսոնի մարզի ՈւԱԾ-ի վարչության Ազգային պետականության պաշտպանության բաժնից են:
Փաստաթղթերի մի մասը կապված են Մոսկվայի պատրիարքարանի Ուկրաինական ուղղափառ եկեղեցու և կազակական համայնքների ներկայացուցիչների վրա ճնշում գործադրելու հետ․այդ կառույցները բնորոշվել էին որպես ռուսամետ։
Խերսոնում իրենց գործակալների հետ ՈւԱԾ-ի աշխատանքներին վերաբերող մի շարք փաստաթղթեր 2021 թվականի ապրիլ-մայիս ամիսներին ստորագրել է Խերսոնի մարզի ՈւԱԾ-ի 3-րդ հատվածի ավագ օպերլիազոր, ավագ լեյտենանտ Բոգդան Ֆորոստին: «Խիստ գաղտնի» մակագրությամբ փաստաթղթերից մեկը կազմվել է Խերսոնի մարզի անվտանգության խորհրդի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար մայոր Օլեգ Կրիվոյի անունով:
Փաստաթղթերի անվանումներից հետևում է, որ դրանք ստացվել են Ուկրաինայի անվտանգության ծառայության օպերատիվ-ծառայողական գործունեության տեղեկատվական ապահովման միասնական համակարգի տվյալների տարածաշրջանային բանկ՝ «Սինթեզ-Խերսոն»:
Ներկա պահին ոչ բոլոր փաստաթղթերն են հասանելի հրապարակման համար։ Ռուս մասնագետները շարունակում են դրանց ուսումնասիրությունը՝ քրեական դատավարության կարգով դրանց իրացման նպատակահարմարությունը որոշելու նպատակով։
Մարտի կեսերին ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ ռուսական զորքերը Ուկրաինայի ապառազմականացման հատուկ գործողության ընթացքում վերահսկողության տակ են վերցրել երկրի հարավում գտնվող Խերսոնի մարզը: Ավելի ուշ ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի մշտական ներկայացուցիչ, տարածաշրջանի փոխվարչապետ Գեորգի Մուրադովը հայտնել է, որ Խերսոնի մարզում և Ուկրաինայի Զապորոժիե մարզի հարավում, որոնք գտնվում են ռուս զինվորականների հսկողության տակ, սկսել են ռազմաքաղաքացիական վարչակազմեր ձևավորել, մեկնարկել է ռուսական հեռուստառադիոյի հեռարձակման գործընթացը, իսկ բնակչությունը սկսել է ավելի ու ավելի լայնորեն օգտագործել ռուսական ռուբլիներ։
Զախարովան արձագանքել է Բորելի հայտարարությանն ու ԵՄ–ն ՆԱՏՕ-ի տնտեսական բաժին անվանել
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 46–րդ օրը։
Լրահոս
0