https://arm.sputniknews.ru/20220410/em-n-yndunum-e-2020t-i-paterazmi-dadarecman-gvortsum-rd-i-gvortsadrats-vorvoshich-janqeryklaar-40744800.html
ԵՄ-ն ընդունում է 2020թ․-ի պատերազմի դադարեցման գործում ՌԴ-ի գործադրած որոշիչ ջանքերը․Կլաար
ԵՄ-ն ընդունում է 2020թ․-ի պատերազմի դադարեցման գործում ՌԴ-ի գործադրած որոշիչ ջանքերը․Կլաար
Sputnik Արմենիա
ԵՄ հատուկ ներկայացուցչի խոսքով` Եվրամիությունը հետաքրքրված է տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման հարցում։ 10.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-10T14:00+0400
2022-04-10T14:00+0400
2022-04-10T14:00+0400
տոյվո կլաար
հայաստան
արցախ
ղարաբաղյան հակամարտություն
լեռնային ղարաբաղ
եվրամիություն
ռուսաստան
արցախյան պատերազմ
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/16/26541115_0:0:1024:577_1920x0_80_0_0_fa22b5770adaa2b7ad388d0edf3a25b6.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Եվրոպական միությունը ճանաչում է 2020 թվականի պատերազմի դադարեցման գործում Ռուսաստանի գործադրած առանցքային և որոշիչ ջանքերը, ինչպես նաև մինչ օրս կատարած դիվանագիտական աշխատանքը։Այս մասին Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ասել է News.am–ին տված հարցազրույցում` անդրադառնալով Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին։Ավելի վաղ` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո, Լավրովը հայտարարել էր, որ ԵՄ–ն և ԱՄՆ–ն մտադիր են ԼՂ հարցն օգտագործել սեփական ռուսատյաց հռետորաբանությունն արտահայտելու նպատակով։ Լավրովը նաև ընդգծել էր, որ սահմանագծման և սահմանազատման հարցով հայ–ադրբեջանական երկկողմ հանձնաժողովն աշխատելու է Ռուսաստանի խորհրդատվական ներգրավվածությամբ։Նա հիշեցրել է, որ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած եռակողմ երկրորդ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել են իրենց արտգործնախարարներին հանձնարարել աշխատել խաղաղության պայմանագրի պատրաստման ուղղությամբ։ Այդ պատճառով ԵՄ–ն հասկանում է, որ այդ բանակցություններն առաջին հերթին վարելու են ԱԳ նախարարները, և քանի որ խոսվում է համապարփակ լուծման մասին, ապա անհրաժեշտ կլինի շատ այլ գերատեսչությունների և կողմերի ներկայացուցիչների մասնակցությունը։«Իհարկե, մեզ հայտնի է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերի վերաբերյալ Երևանի դիրքորոշումը։ Երեկ ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունը ևս «ողջունեց Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը, ինչպես նաև հնարավոր խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ գործընթացի մեկնարկը»։ ԵԱՀԿ գործող նախագահը նույնպես պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովմանն ուղղված բոլոր ջանքերին։ Եվրամիությունը ողջունում է բրյուսելյան երկրորդ հանդիպման և դրա արդյունքների վերաբերյալ արված դրական բոլոր հայտարարությունները»,– ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը։Խաղաղություն, բայց ինչպիսի՞ն. բրյուսելյան պայմանավորվածությունների մեծ հարցականներըՊատասխանելով հարցին, արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությունը կապված է Արցախի ապագա կարգավիճակի հետ, Կլաարը հայտարարել է, որ 2021 թվականի նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությամբ որոշվել է նաև մինչև ապրիլի վերջ համատեղ Սահմանային հանձնաժողով հրավիրել:«Տվյալ հանձնաժողովը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում և սահմանի երկայնքով և դրա մոտակայքում անվտանգություն և կայունություն ապահովելու մանդատ կունենա։ Շառլ Միշելը (Եվրոպական խորհրդի նախագահ` խմբ.) վերահաստատել է խորհրդատվական և այլ աջակցություն տրամադրելու Եվրամիության պատրաստակամությունը։ Ինչպես տեսնում եք, հայտարարության մեջ հստակ խոսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ սահմանի մասին։ Սակայն, ինչպես արդեն պատասխանեցի նախորդ հարցին, մենք ընդհանուր առմամբ կարծում ենք, որ անհրաժեշտ է համապարփակ կարգավորում, որը թույլ կտա լուծել ավելի քան 30 տարի տևած հակամարտության հիմքում ընկած բոլոր հարցերը»,– ասել է նա։Միևնույն ժամանակ, Կլաարը չի ցանկացել թվարկել, թե ինչ է ներառվելու խաղաղության պայմանագրում։ Նրա խոսքով՝ վերջին հաշվով հենց կողմերը պետք է համաձայնության գան երկկողմ խաղաղության պայմանագրի բովանդակության շուրջ։Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը:Այդ հունն արդեն գծվել է․Լավրովը կոչ է արել Բրյուսելին չխանգարել Երևանի և Բաքվի գործընթացին
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/16/26541115_144:0:1016:654_1920x0_80_0_0_ac44fb2c30d5ef482e550f6eb27d7f51.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տոյվո կլաար, հայաստան, արցախ, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, եվրամիություն, ռուսաստան, արցախյան պատերազմ, ադրբեջան
տոյվո կլաար, հայաստան, արցախ, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, եվրամիություն, ռուսաստան, արցախյան պատերազմ, ադրբեջան
ԵՄ-ն ընդունում է 2020թ․-ի պատերազմի դադարեցման գործում ՌԴ-ի գործադրած որոշիչ ջանքերը․Կլաար
ԵՄ հատուկ ներկայացուցչի խոսքով` Եվրամիությունը հետաքրքրված է տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման հարցում։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Եվրոպական միությունը ճանաչում է 2020 թվականի պատերազմի դադարեցման գործում Ռուսաստանի գործադրած առանցքային և որոշիչ ջանքերը, ինչպես նաև մինչ օրս կատարած դիվանագիտական աշխատանքը։
Այս մասին Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ասել է
News.am–ին տված հարցազրույցում` անդրադառնալով Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին։
Ավելի վաղ` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո, Լավրովը հայտարարել էր, որ ԵՄ–ն և ԱՄՆ–ն մտադիր են ԼՂ հարցն օգտագործել սեփական ռուսատյաց հռետորաբանությունն արտահայտելու նպատակով։ Լավրովը նաև ընդգծել էր, որ սահմանագծման և սահմանազատման հարցով հայ–ադրբեջանական երկկողմ հանձնաժողովն աշխատելու է Ռուսաստանի խորհրդատվական ներգրավվածությամբ։
«Ինչպես տարածաշրջանի լրատվամիջոցներին տված հարցազրույցներում եմ տարբեր առիթներով ասել, մենք ճանաչում ենք 2020թ․ պատերազմի դադարեցման գործում Ռուսաստանի գործադրած առանցքային և որոշիչ ջանքերը, ինչպես նաև մինչ այժմ կատարած դիվանագիտական աշխատանքը։ Բնականաբար, ԵՄ-ն հետաքրքրված է մեր հարևանությամբ անվտանգության, կայունության և բարգավաճման հարցում, և ես կարծում եմ, որ մեր ջանքերը փոխլրացնում են ցանկացած այլ ներգրավվածության, որը տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հասնելու հարցում հայերին և ադրբեջանցիներին աջակցելուն է ուղղված»,– նշել է Կլաարը։
Նա հիշեցրել է, որ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած եռակողմ երկրորդ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել են իրենց արտգործնախարարներին հանձնարարել աշխատել խաղաղության պայմանագրի պատրաստման ուղղությամբ։ Այդ պատճառով ԵՄ–ն հասկանում է, որ այդ բանակցություններն առաջին հերթին վարելու են ԱԳ նախարարները, և քանի որ խոսվում է համապարփակ լուծման մասին, ապա անհրաժեշտ կլինի շատ այլ գերատեսչությունների և կողմերի ներկայացուցիչների մասնակցությունը։
«Իհարկե, մեզ հայտնի է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերի վերաբերյալ Երևանի դիրքորոշումը։ Երեկ ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունը ևս «ողջունեց Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը, ինչպես նաև հնարավոր խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ գործընթացի մեկնարկը»։ ԵԱՀԿ գործող նախագահը նույնպես պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովմանն ուղղված բոլոր ջանքերին։ Եվրամիությունը ողջունում է բրյուսելյան երկրորդ հանդիպման և դրա արդյունքների վերաբերյալ արված դրական բոլոր հայտարարությունները»,– ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը։
Պատասխանելով հարցին, արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությունը կապված է Արցախի ապագա կարգավիճակի հետ, Կլաարը հայտարարել է, որ 2021 թվականի նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությամբ որոշվել է նաև մինչև ապրիլի վերջ համատեղ Սահմանային հանձնաժողով հրավիրել:
«Տվյալ հանձնաժողովը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում և սահմանի երկայնքով և դրա մոտակայքում անվտանգություն և կայունություն ապահովելու մանդատ կունենա։ Շառլ Միշելը (Եվրոպական խորհրդի նախագահ` խմբ.) վերահաստատել է խորհրդատվական և այլ աջակցություն տրամադրելու Եվրամիության պատրաստակամությունը։ Ինչպես տեսնում եք, հայտարարության մեջ հստակ խոսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ սահմանի մասին։ Սակայն, ինչպես արդեն պատասխանեցի նախորդ հարցին, մենք ընդհանուր առմամբ կարծում ենք, որ անհրաժեշտ է համապարփակ կարգավորում, որը թույլ կտա լուծել ավելի քան 30 տարի տևած հակամարտության հիմքում ընկած բոլոր հարցերը»,– ասել է նա։
Միևնույն ժամանակ, Կլաարը չի ցանկացել թվարկել, թե ինչ է ներառվելու խաղաղության պայմանագրում։ Նրա խոսքով՝ վերջին հաշվով հենց կողմերը պետք է համաձայնության գան երկկողմ խաղաղության պայմանագրի բովանդակության շուրջ։
«Մեզ հայտնի են տարածաշրջանի ապագայի հարցում Հայաստանի և Ադրբեջանի ունեցած տարաձայնությունները։ Այդ մասին բազմիցս հրապարակավ հայտարարվել է։ Հուսով ենք, որ կողմերին կհաջողվի շրջել հակամարտության էջն ու կառուցողական մասնակցություն ունենալ խաղաղության բանակցություններին։ Եռակողմ երկրորդ հանդիպման ընթացքում Եվրամիությունը վերահաստատել է այդ ուղղությամբ շարժվելու հարցում կողմերին աջակցելու իր պատրաստակամությունը»,– նշել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը: