https://arm.sputniknews.ru/20220408/mets-skhal-klini-f-16-kvortsanichneri-vatsharqy-turqiajin-frank-palvone-40682852.html
Մեծ սխալ կլինի F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային. Ֆրենկ Փալոն
Մեծ սխալ կլինի F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային. Ֆրենկ Փալոն
Sputnik Արմենիա
Փալոնն իր թվիթերյան էջում գրառում է արել` անդրադառնալով ԱՄՆ պետդեպարտամենտի նամակին։ 08.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-08T11:17+0400
2022-04-08T11:17+0400
2022-04-08T12:50+0400
ֆրենկ փալոն
թուրքիա
ամն
կործանիչ
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը կարծում է, որ մեծ սխալ կլինի Թուրքիային F-16 Block 70` մոդիֆիկացված կործանիչներ վաճառելը։ Փալոնն իր թվիթերյան էջում գրառում է արել` անդրադառնալով ԱՄՆ պետդեպարտամենտի նամակին։Հոկտեմբերին Թուրքիան դիմել էր Միացյալ Նահանգներին՝ F-16 40 կործանիչների, ինչպես նաև իր ունեցած ռազմական ինքնաթիռների արդիականացման 80 սարքավորումների գնման խնդրանքով: Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետդեպարտամենտը նամակ է հղել Կոնգրեսին, որտեղ ասվում է` Թուրքիային F-16 կործանիչների հնարավոր վաճառքը համապատասխանում է Վաշինգտոնի շահերին:Հավելենք, որ մարտի վերջին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել էր, որ F-16 կործանիչների մատակարարման շուրջ ԱՄՆ–ի հետ երկկողմ բանակցությունները դրական և կառուցողական մթնոլորտում են անցել։
թուրքիա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրենկ փալոն, թուրքիա, ամն, կործանիչ
ֆրենկ փալոն, թուրքիա, ամն, կործանիչ
Մեծ սխալ կլինի F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային. Ֆրենկ Փալոն
11:17 08.04.2022 (Թարմացված է: 12:50 08.04.2022) Փալոնն իր թվիթերյան էջում գրառում է արել` անդրադառնալով ԱՄՆ պետդեպարտամենտի նամակին։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը կարծում է, որ մեծ սխալ կլինի Թուրքիային F-16 Block 70` մոդիֆիկացված կործանիչներ վաճառելը։ Փալոնն
իր թվիթերյան էջում գրառում է արել` անդրադառնալով ԱՄՆ պետդեպարտամենտի նամակին։
Հոկտեմբերին Թուրքիան դիմել էր Միացյալ Նահանգներին՝ F-16 40 կործանիչների, ինչպես նաև իր ունեցած ռազմական ինքնաթիռների արդիականացման 80 սարքավորումների գնման խնդրանքով: Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետդեպարտամենտը նամակ է հղել Կոնգրեսին, որտեղ ասվում է` Թուրքիային F-16 կործանիչների հնարավոր վաճառքը համապատասխանում է Վաշինգտոնի շահերին:
«Պետդեպարտամենտի կողմից մեծ սխալ կլինի F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային՝ ավտորիտար ռեժիմին, որը չկատարեց ՆԱՏՕ-ի հանդեպ իր պարտավորությունները։ Նման վտանգավոր առաջարկի ընդունումն Էրդողանին կխրախուսի Թուրքիայում և արտասահմանում մարդու իրավունքների խախտումների և չարամիտ գործունեության հարցում»,–գրել է Փալոնը։
Հավելենք, որ մարտի վերջին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել էր, որ F-16 կործանիչների մատակարարման շուրջ ԱՄՆ–ի հետ երկկողմ բանակցությունները դրական և կառուցողական մթնոլորտում են անցել։