https://arm.sputniknews.ru/20220407/um-hetevic-en-mariupol-ekel-ukrainakan-zinuzhi-ughghatirnery-40635812.html
Ո՞ւմ հետևից են Մարիուպոլ եկել ուկրաինական զինուժի ուղղաթիռները
Ո՞ւմ հետևից են Մարիուպոլ եկել ուկրաինական զինուժի ուղղաթիռները
Sputnik Արմենիա
Ուկրաինական Մի-8-երի՝ Մարիուպոլ կատարած խիստ ռիսկային չվերթները և այդ ընթացքում խփված չորս ուղղաթիռները ցույց տվեցին Դոնբասում ռուսական զորքերի դեմ մարտերում... 07.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-07T17:01+0400
2022-04-07T17:01+0400
2022-04-07T17:01+0400
հեղինակներ
ուկրաինա
ռուսաստան
եվրոպա
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1f/40419801_0:0:1100:619_1920x0_80_0_0_6570c921fc9cbca6f9d232a92976a70f.jpg
Ուկրաինական Մի-8-երի՝ Մարիուպոլ կատարած խիստ ռիսկային չվերթները և այդ ընթացքում խփված չորս ուղղաթիռները ցույց տվեցին Դոնբասում ռուսական զորքերի դեմ մարտերում ՆԱՏՕ-ի մի շարք երկրներից և նույնիսկ առանձին «չեզոք» եվրոպական պետություններից սպաների (հրահանգիչների և խորհրդականների) ակտիվ մասնակցությունը: Արևմուտքի համար հիմա խոշոր խնդիր է Մարիուպոլի նավահանգստից և նկուղներից իրենց, առայժմ՝ կենդանի հատուկ զինվորականներին դուրս հանելը՝ առանց «դեմքը կորցնելու»։ Իսկ այդ դեմքին արժե ավելի մոտիկից նայելԱլեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբանԾովում՝ Մարիուպոլի մոտակայքում, ապրիլի 5-ին ռուսական ստորաբաժանումները շարժական զենիթահրթիռային համալիրներով խոցել են ուկրաինական երկու ռազմատրանսպորտային Մի-8 ուղղաթիռ (https://ria.ru/20220405/mariupol-1781974796.html), որոնց հավանական նպատակը քաղաքում արգելափակված ուկրաինական զինված ուժերի, Ուկրաինայի ազգային գվարդիայի հրամանատարության և օտարերկրյա ռազմական խորհրդականների տարհանումն էր:Ավելի վաղ՝ մարտի 31-ին, Մարիուպոլի ծայրամասում երկու ուղղաթիռ էր խոցվել, որոնցից յուրաքանչյուրում գտնվում էր 17 տարհանված զինվորական: Քչերն են ողջ մնացել։ Բաց աղբյուրներից ստացված տեղեկատվությունների համաձայն՝ ՈւԶՈւ ուղղաթիռներից մեկի ընկնելու վայրում հայտնաբերվել են Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության DGSE-ի (արտաքին անվտանգության գլխավոր վարչություն) երկու սպաների մարմինները: Փարիզը հերքում է իր մասնակցությունը հակամարտությանը, սակայն զոհվածների անձնական փաստաթղթերը համառ բան են։Ռուսական զորքերը հատուկ գործողության 42 օրվա ընթացքում խոցել և կայանատեղիներում ոչնչացրել են ուկրաինական զինուժի 112 պտուտակաթև մեքենաներից 93 ուղղաթիռ։ Քիչ է մնացել։ Օդային կամուրջ կազմակերպելու համառ փորձերը այնպիսի պայմաններում, որոնք հաջողության նույնիսկ 50 տոկոսանոց հնարավորություն չեն խոստանում, կարելի է բացատրել միայն առաքելության հատուկ կարևորությամբ:Մարիուպոլի ուղղությամբ ՈւԶՈւ-ի պտուտակաթև մեքենաների ակտիվության հիմնական բացատրությունը նացիստական «Ազով» զինված խմբավորման (արգելված է ՌԴ-ում) հրամանատարությանն ու վիրավորներին դուրս բերելն է։ Սակայն «վերևներին» տարհանելու համար բավական կլիներ մեկ Մի-8 ուղղաթիռը, որը մինչև 24 ուղևոր է տեղավորում։Ամեն ինչում ֆրանսիացինե՞րն են մեղավորՇատ բան է բացատրում հրապարակված տեղեկությունն այն մասին, որ «Азовсталь»-ում փակված են մնացել ՆԱՏՕ-ի սպաներ Ֆրանսիայից, ԳԴՀ-ից, Բրիտանիայից և «չեզոք» Շվեդիայից։ Ապրիլի 5-ի երեկոյան «գործընկերները» կապի են դուրս եկել ռուսական զորքի հետ՝ խնդրելով օգնել իրենց դուրս գալ Մարիուպոլից։Մինչդեռ համացանցի ուկրաինական հատվածում ՈւԶՈւ-ի անհաջողությունների թարմ մեկնաբանություն է հայտնվել․ «Մարիուպոլը ֆրանսիացիները հանձնեցին»։«Ազով» գումարտակը կախվածության մեջ էին դրել ֆրանսիացիներից, և ահա արդյունքը։ Առանց կրակ ծուխ չի լինում, և այնուամենայնիվ հազիվ թե Ֆրանսիան է խնդիրների գլխավոր աղբյուրը։Ռուսաստանը շրջապատված ուկրաինական ստորաբաժանումներին բազմիցս առաջարկել է կամավոր վայր դնել զենքը և դուրս գալ քաղաքից, երաշխավորել է պահպանել նրանց կյանքը։ Հնարավոր է՝ առաջարկներին չեն արձագանքել, որպեսզի օտարերկրյա զինծառայողները չբացահայտվեն։ՆԱՏՕ-ի «մասնագետների» համար, որոնք տարիներ շարունակ ՈւԶՈւ-ն նախապատրաստում էին Ռուսաստանի դեմ պատերազմին, օրինաչափ եզրափակում կդառնան պարտությունն ու խայտառակությունը։The Gray Zone (ԱՄՆ) պարբերականը հիշեցնում է․ «Ուկրաինայում 2013-2014 թվականներին ԱՄՆ-ի կազմակերպած պետական հեղաշրջումից հետո ամերիկյան զորքերը ուկրաինացիներին, այդ թվում՝ նեոնացիստական ստորաբաժանումներին, սովորեցնում էին մարտական գործողություններ վարել քաղաքներում»։ Այդ գործում Պենտագոնին օգնել են ՆԱՏՕ-ի բոլոր երկրները։ՈւԶՈւ-ն «բացառիկության» զոհ էՀայտնի է, որ Ուկրաինան ԱՄՆ-ի ռազմական գործընկերն էր 1990-ականների կեսերից։ Բացի ՆԱՏՕ-ի զորավարժությունների ընթացքում Ուկրաինայի ԶՈւ-ի գործողություններից, ուկրաինացի զինվորները մասնակցել են ԱՄՆ-ի ղեկավարությամբ ընթացող պատերազմներին. 2001 թ․-ի սեպտեմբերի 11-ից հետո Աֆղանստանի օկուպացմանը՝ ՆԱՏՕ-ի Անվտանգության աջակցման միջազգային ուժերի կազմում, ՈւԶՈւ-ի ավելի քան 5000 զինծառայողներ անցել են Իրաքի տարածքով՝ «Իրաքյան ազատություն» գործողության ձևաչափով:Ամերիկացի և կանադացի սպաներին չէր շփոթեցնում «Ազով» նեոնացիստական խմբավորումից «աշակերտների» ներկայությունը։ Ամերիկացիները խրախուսում էին ՈւԶՈւ-ի «վարակումը» «օգտակար նացիստներով» (տոկունության համար)։ԿՀՎ-ն էլ մի կողմ քաշված չի մնացել. սկսել է իր մասնագիտացման՝ սպանությունների, պրոքսի պատերազմների, հոգեբանական գործողությունների և կեղծ դրոշների ուսուցման գաղտնի ութամյա ծրագիրը, որն արգելված Է Ժնևի կոնվենցիայով:ԿՀՎ բարձրաստիճան աշխատակիցներից մեկն ուղիղ տեքստով հայտարարել է, որ ծրագիրը ուկրաինացի գրոհայիններին սովորեցրել է «սպանել ռուսներին»։ԱՄՆ գլխավոր շտաբի պետ Մարկ Միլլին հայտարարել է. «Մենք բախվել ենք երկու գլոբալ ուժերի՝ Չինաստանի և Ռուսաստանի հետ, որոնցից յուրաքանչյուրը զգալի ռազմական հզորություն ունի։ Եվ այդ երկու ուժերը մտադիր են արմատապես փոխել ներկայիս համաշխարհային կարգը։ Մենք մտնում ենք մի աշխարհ, որն ավելի ու ավելի անկայուն է դառնում, և մեծ տերությունների միջև միջազգային խոշոր հակամարտության հավանականությունն աճում է»։Մարիուպոլը Դոնբասի կաթսայի ոչնչացման բանալին է, որտեղ գտնվում է մինչև 60 հազար ուկրաինացի զինծառայող: Հրամանատարությունը շրջափակվածներին դեռ խաբում է «ապաշրջափակմամբ», բայց Ուկրաինայի ԶՈւ-ն արդեն գումարտակներով է հանձնվում։ԱՄՆ-ի կողմից Կիևի ռեժիմին զենքի մատակարարումներն ուղղված են ռուսական զորքերի թիկունքում դիվերսիոն գործողություններին. ՈւԶՈւ-ի «թալիբանացումը» շարունակվում է:ԱՄՆ-ն մտադիր է ընդմիշտ օկուպացնել Եվրոպան, և միակ «խանգարողը» Ռուսաստանն է։Բաժանորդագրվեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram-ալիքին՝ https://t.me/AKhrolenko
ուկրաինա
եվրոպա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Ալեքսանդր Խրոլենկո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/19/25495616_83:-1:1148:1065_100x100_80_0_0_a99c64eadbecf4f9e2a20b0a86765d32.jpg
Ալեքսանդր Խրոլենկո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/19/25495616_83:-1:1148:1065_100x100_80_0_0_a99c64eadbecf4f9e2a20b0a86765d32.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1f/40419801_159:0:990:623_1920x0_80_0_0_2c6214dee017a527e785489ec848e175.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ալեքսանդր Խրոլենկո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/19/25495616_83:-1:1148:1065_100x100_80_0_0_a99c64eadbecf4f9e2a20b0a86765d32.jpg
հեղինակներ, ուկրաինա, ռուսաստան, եվրոպա, ամն
հեղինակներ, ուկրաինա, ռուսաստան, եվրոպա, ամն
Ուկրաինական Մի-8-երի՝ Մարիուպոլ կատարած խիստ ռիսկային չվերթները և այդ ընթացքում խփված չորս ուղղաթիռները ցույց տվեցին Դոնբասում ռուսական զորքերի դեմ մարտերում ՆԱՏՕ-ի մի շարք երկրներից և նույնիսկ առանձին «չեզոք» եվրոպական պետություններից սպաների (հրահանգիչների և խորհրդականների) ակտիվ մասնակցությունը: Արևմուտքի համար հիմա խոշոր խնդիր է Մարիուպոլի նավահանգստից և նկուղներից իրենց, առայժմ՝ կենդանի հատուկ զինվորականներին դուրս հանելը՝ առանց «դեմքը կորցնելու»։ Իսկ այդ դեմքին արժե ավելի մոտիկից նայել
Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան
Ծովում՝ Մարիուպոլի մոտակայքում, ապրիլի 5-ին ռուսական ստորաբաժանումները շարժական զենիթահրթիռային համալիրներով խոցել են ուկրաինական երկու ռազմատրանսպորտային Մի-8 ուղղաթիռ (https://ria.ru/20220405/mariupol-1781974796.html), որոնց հավանական նպատակը քաղաքում արգելափակված ուկրաինական զինված ուժերի, Ուկրաինայի ազգային գվարդիայի հրամանատարության և օտարերկրյա ռազմական խորհրդականների տարհանումն էր:
Ավելի վաղ՝ մարտի 31-ին,
Մարիուպոլի ծայրամասում երկու ուղղաթիռ էր խոցվել, որոնցից յուրաքանչյուրում գտնվում էր 17 տարհանված զինվորական: Քչերն են ողջ մնացել։ Բաց աղբյուրներից ստացված տեղեկատվությունների համաձայն՝ ՈւԶՈւ ուղղաթիռներից մեկի ընկնելու վայրում հայտնաբերվել են Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության DGSE-ի (արտաքին անվտանգության գլխավոր վարչություն) երկու սպաների մարմինները: Փարիզը հերքում է իր մասնակցությունը հակամարտությանը, սակայն զոհվածների անձնական փաստաթղթերը համառ բան են։
Ռուսական զորքերը հատուկ գործողության 42 օրվա ընթացքում խոցել և կայանատեղիներում ոչնչացրել են ուկրաինական զինուժի 112 պտուտակաթև մեքենաներից 93 ուղղաթիռ։ Քիչ է մնացել։ Օդային կամուրջ կազմակերպելու համառ փորձերը այնպիսի պայմաններում, որոնք հաջողության նույնիսկ 50 տոկոսանոց հնարավորություն չեն խոստանում, կարելի է բացատրել միայն առաքելության հատուկ կարևորությամբ:
Մարիուպոլի ուղղությամբ ՈւԶՈւ-ի պտուտակաթև մեքենաների ակտիվության հիմնական բացատրությունը նացիստական «Ազով» զինված խմբավորման (արգելված է ՌԴ-ում) հրամանատարությանն ու վիրավորներին դուրս բերելն է։ Սակայն «վերևներին» տարհանելու համար բավական կլիներ մեկ Մի-8 ուղղաթիռը, որը մինչև 24 ուղևոր է տեղավորում։
Ամեն ինչում ֆրանսիացինե՞րն են մեղավոր
Շատ բան է բացատրում հրապարակված տեղեկությունն այն մասին, որ «Азовсталь»-ում փակված են մնացել ՆԱՏՕ-ի սպաներ Ֆրանսիայից, ԳԴՀ-ից, Բրիտանիայից և «չեզոք» Շվեդիայից։ Ապրիլի 5-ի երեկոյան «գործընկերները» կապի են դուրս եկել ռուսական զորքի հետ՝ խնդրելով օգնել իրենց դուրս գալ Մարիուպոլից։
Մինչդեռ համացանցի ուկրաինական հատվածում ՈւԶՈւ-ի անհաջողությունների թարմ մեկնաբանություն է հայտնվել․ «Մարիուպոլը ֆրանսիացիները հանձնեցին»։
«Ազով» գումարտակը կախվածության մեջ էին դրել ֆրանսիացիներից, և ահա արդյունքը։ Առանց կրակ ծուխ չի լինում, և այնուամենայնիվ հազիվ թե Ֆրանսիան է խնդիրների գլխավոր աղբյուրը։
Նախքան զորային ՀՕՊ համակարգի խտացումը, մի քանի ուկրաինական Մի-8 ուղղաթիռների հաջողվել է աննկատ, փոքր բարձրության վրա անցնել Մարիուպոլ ու վերադառնալ։ Այսօր երկինքը փակ է, և ֆրանսիական կառավարությունը եռանդով առաջ է մղում Մարիուպոլում «մարդասիրական գործողությունը», սպասելով ռուսական իշխանությունների համաձայնությանը։
Ռուսաստանը շրջապատված ուկրաինական ստորաբաժանումներին բազմիցս առաջարկել է կամավոր վայր դնել զենքը և դուրս գալ քաղաքից, երաշխավորել է պահպանել նրանց կյանքը։ Հնարավոր է՝ առաջարկներին չեն արձագանքել, որպեսզի օտարերկրյա զինծառայողները չբացահայտվեն։
ՆԱՏՕ-ի «մասնագետների» համար, որոնք տարիներ շարունակ ՈւԶՈւ-ն նախապատրաստում էին Ռուսաստանի դեմ պատերազմին, օրինաչափ եզրափակում կդառնան պարտությունն ու խայտառակությունը։
The Gray Zone (ԱՄՆ) պարբերականը հիշեցնում է․ «Ուկրաինայում 2013-2014 թվականներին ԱՄՆ-ի կազմակերպած պետական հեղաշրջումից հետո ամերիկյան զորքերը ուկրաինացիներին, այդ թվում՝ նեոնացիստական ստորաբաժանումներին, սովորեցնում էին մարտական գործողություններ վարել քաղաքներում»։ Այդ գործում Պենտագոնին օգնել են ՆԱՏՕ-ի բոլոր երկրները։
ՈւԶՈւ-ն «բացառիկության» զոհ է
Հայտնի է, որ Ուկրաինան ԱՄՆ-ի ռազմական գործընկերն էր 1990-ականների կեսերից։ Բացի ՆԱՏՕ-ի զորավարժությունների ընթացքում Ուկրաինայի ԶՈւ-ի գործողություններից, ուկրաինացի զինվորները մասնակցել են ԱՄՆ-ի ղեկավարությամբ ընթացող պատերազմներին. 2001 թ․-ի սեպտեմբերի 11-ից հետո Աֆղանստանի օկուպացմանը՝ ՆԱՏՕ-ի Անվտանգության աջակցման միջազգային ուժերի կազմում, ՈւԶՈւ-ի ավելի քան 5000 զինծառայողներ անցել են Իրաքի տարածքով՝ «Իրաքյան ազատություն» գործողության ձևաչափով:
Ամերիկացի և կանադացի սպաներին չէր շփոթեցնում «Ազով» նեոնացիստական խմբավորումից «աշակերտների» ներկայությունը։ Ամերիկացիները խրախուսում էին ՈւԶՈւ-ի «վարակումը» «օգտակար նացիստներով» (տոկունության համար)։
ԿՀՎ-ն էլ մի կողմ քաշված չի մնացել. սկսել է իր մասնագիտացման՝ սպանությունների, պրոքսի պատերազմների, հոգեբանական գործողությունների և կեղծ դրոշների ուսուցման գաղտնի ութամյա ծրագիրը, որն արգելված Է Ժնևի կոնվենցիայով:
ԿՀՎ բարձրաստիճան աշխատակիցներից մեկն ուղիղ տեքստով հայտարարել է, որ ծրագիրը ուկրաինացի գրոհայիններին սովորեցրել է «սպանել ռուսներին»։
Ավելի քան քառորդ դար ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ուկրաինական զինուժին պատրաստում էին Ռուսաստանի հետ պատերազմի։ Մենք տեսնում ենք, թե ինչ է ստացվել դրանից․ աշխարհը կանգնած է միջուկային ապոկալիպսիսի եզրին։ Մի քայլ է պակասում։
ԱՄՆ գլխավոր շտաբի պետ Մարկ Միլլին հայտարարել է. «Մենք բախվել ենք երկու գլոբալ ուժերի՝ Չինաստանի և Ռուսաստանի հետ, որոնցից յուրաքանչյուրը զգալի ռազմական հզորություն ունի։ Եվ այդ երկու ուժերը մտադիր են արմատապես փոխել ներկայիս համաշխարհային կարգը։ Մենք մտնում ենք մի աշխարհ, որն ավելի ու ավելի անկայուն է դառնում, և մեծ տերությունների միջև միջազգային խոշոր հակամարտության հավանականությունն աճում է»։
Մարիուպոլը Դոնբասի կաթսայի ոչնչացման բանալին է, որտեղ գտնվում է մինչև 60 հազար ուկրաինացի զինծառայող: Հրամանատարությունը շրջափակվածներին դեռ խաբում է «ապաշրջափակմամբ», բայց Ուկրաինայի ԶՈւ-ն արդեն գումարտակներով է հանձնվում։
ԱՄՆ-ի կողմից Կիևի ռեժիմին զենքի մատակարարումներն ուղղված են
ռուսական զորքերի թիկունքում դիվերսիոն գործողություններին. ՈւԶՈւ-ի «թալիբանացումը» շարունակվում է:
ԱՄՆ-ն մտադիր է ընդմիշտ օկուպացնել Եվրոպան, և միակ «խանգարողը» Ռուսաստանն է։
Բաժանորդագրվեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram-ալիքին՝ https://t.me/AKhrolenko