https://arm.sputniknews.ru/20220407/hhi-u-adrbejani-ag-nnerin-handznararvel-e-sksel-pajmanagri-nakhapatrastakan-ashkhatanqnery-40653405.html
ԼՂ–ի վերջնական կարգավիճակի ճշգրտումը պետք է դառնա բանակցությունների առարկա. Փաշինյան
ԼՂ–ի վերջնական կարգավիճակի ճշգրտումը պետք է դառնա բանակցությունների առարկա. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը վերահաստատեց այն դիրքորոշումը, որ ՀՀ իշխանության համար Ադրբեջանի ներկայացրած 5 առաջարկներն ընդունելի են, բայց դրանք չեն ամբողջացնում խաղաղության... 07.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-07T15:13+0400
2022-04-07T15:13+0400
2022-04-07T15:41+0400
նիկոլ փաշինյան
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/2255/16/22551686_0:0:1601:901_1920x0_80_0_0_ea0e9c563a7eb8c44e28e224606754da.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Բրյուսելում ՀՀ–ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանձնարարվել է սկսել խաղաղության ապագա պայմանագրի նախապատրաստական աշխատանքներն ու այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ ու շփումներ։ Այսօր կառավարության նիստում, ներկայացնելով բյուսելյան հանդիպումների մանրամասները` ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան։«Սա նշանակում է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի ու Սդրբեջանի ներկայացրած սկզբունքներն ու հարցերը պետք է ի մի բերվեն, և, բանակցությունների արդյունքներով, հասցեագրվեն»,– ասաց Փաշինյանը։ՀՀ վարչապետը վերահաստատեց այն դիրքորոշումը, որ ՀՀ իշխանության համար Ադրբեջանի ներկայացրած 5 առաջարկներն ընդունելի են, բայց դրանք չեն ամբողջացնում խաղաղության օրակարգը։Ապրիլի 6-ին Բրյուսելում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:Եռակողմ հանդիպումից հետո Միշելը հայտարարեց, որ որոշել են հստակ գործընթաց սկսել խաղաղության բանակցությունների և հավանական խաղաղության պայմանագրի համար։Մինչ եռակողմ հանդիպումը Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց էր ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ` ներկայացնելով ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:Եռակողմ հանդիպումից առաջ Շառլ Միշելի հետ առանձնազրույց էր ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։Մինչ Բրյուսել մեկնելը Փաշինյանը հայտարարել էր, որ մտադիր է Ադրբեջանի նախագահի հետ համաձայնեցնել խաղաղ բանակցությունների մեկնարկի հարցերը:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2255/16/22551686_148:0:1363:911_1920x0_80_0_0_ff44df54a4db14a6df3e70f968188709.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հայաստան, ադրբեջան
նիկոլ փաշինյան, հայաստան, ադրբեջան
ԼՂ–ի վերջնական կարգավիճակի ճշգրտումը պետք է դառնա բանակցությունների առարկա. Փաշինյան
15:13 07.04.2022 (Թարմացված է: 15:41 07.04.2022) ՀՀ վարչապետը վերահաստատեց այն դիրքորոշումը, որ ՀՀ իշխանության համար Ադրբեջանի ներկայացրած 5 առաջարկներն ընդունելի են, բայց դրանք չեն ամբողջացնում խաղաղության օրակարգը։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Բրյուսելում ՀՀ–ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանձնարարվել է սկսել խաղաղության ապագա պայմանագրի նախապատրաստական աշխատանքներն ու այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ ու շփումներ։ Այսօր կառավարության նիստում, ներկայացնելով բյուսելյան հանդիպումների մանրամասները` ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան։
«Սա նշանակում է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի ու Սդրբեջանի ներկայացրած սկզբունքներն ու հարցերը պետք է ի մի բերվեն, և, բանակցությունների արդյունքներով, հասցեագրվեն»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը վերահաստատեց այն դիրքորոշումը, որ ՀՀ իշխանության համար Ադրբեջանի ներկայացրած 5 առաջարկներն ընդունելի են, բայց դրանք չեն ամբողջացնում խաղաղության օրակարգը։
«Մեզ համար սկզբունքային նշանակություն ունի ԼՂ–ի ժողովրդի անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև ԼՂ–ի վերջնական կարգավիճակի ճշգրտումը»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ այս հարցերն ընդգրկված են Ադրբեջանին ներկայացված պատասխանում ու պիտի դառնան բանակցությունների առարկա։
Ապրիլի 6-ին Բրյուսելում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի
եռակողմ հանդիպումը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:
Եռակողմ հանդիպումից հետո
Միշելը հայտարարեց, որ որոշել են հստակ գործընթաց սկսել խաղաղության բանակցությունների և հավանական խաղաղության պայմանագրի համար։
Մինչ եռակողմ հանդիպումը Նիկոլ Փաշինյանն
առանձնազրույց էր ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ` ներկայացնելով ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:
Եռակողմ հանդիպումից առաջ Շառլ Միշելի հետ առանձնազրույց էր ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Մինչ Բրյուսել մեկնելը Փաշինյանը հայտարարել էր, որ մտադիր է Ադրբեջանի նախագահի հետ համաձայնեցնել խաղաղ բանակցությունների մեկնարկի հարցերը: