https://arm.sputniknews.ru/20220407/haj-kiny-mer-inqnutjan-arancqn-e-nakhagahy-shnvorhavvorel-e-majrutjan-ev-gegheckutjan-tvony-40639435.html
Հայ կինը մեր ինքնության առանցքն է. նախագահը շնորհավորել է Մայրության և գեղեցկության տոնը
Հայ կինը մեր ինքնության առանցքն է. նախագահը շնորհավորել է Մայրության և գեղեցկության տոնը
Sputnik Արմենիա
Նախագահը հայ կանանց ու մայրերին մաղթել է առողջություն, արևշատություն, սեր և լավատեսություն։ 07.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-07T10:15+0400
2022-04-07T10:15+0400
2022-04-07T10:17+0400
վահագն խաչատուրյան
նախագահ
կին
մայր
շնորհավորանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0d/39703014_0:0:1600:901_1920x0_80_0_0_59957773eadcb2332a7a1741a01b850a.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մայրության և գեղեցկության տոնը, հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։«Թանկագին մայրեր, տիկնայք, դուստրեր ու քույրեր, այս օրը ևս մեկ առիթ է նորովի արտահայտելու մեր անսահման սերը, հիացմունքն ու ակնածանքը ձեր նկատմամբ։Խաչատուրյանը նշել է, որ հայ կինը մեր ժողովրդի դարավոր ավանդույթների կրողն ու փոխանցողն է, մեր արժեհամակարգի պահապանը, մեր ինքնության առանցքը։Նախագահը հայ կանանց ու մայրերին մաղթել է առողջություն, արևշատություն, սեր և լավատեսություն, իսկ բոլոր օջախներին՝ խաղաղություն, երջանկություն ու համերաշխություն։Նշենք, որ ապրիլի 7-ին Հայաստանում նշվում է մայրության, գեղեցկության և սիրո տոնը: ՀՀ Տոների ու հիշատակի օրերի մասին օրենքում այս տոնն ամրագրվել է 1995թ.-ին՝ ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի կողմից, բայց տոնի խորհուրդը կրոնական է։Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Այդ օրը հրեշտակապետը Մարիամ Աստվածածնին տեղեկացրել է, որ նա հղի է, և իր պտուղն Աստծո որդին է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0d/39703014_60:0:1480:1065_1920x0_80_0_0_933d3bbab8f80301d09cacf839b106bf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահագն խաչատուրյան, նախագահ, կին, մայր, շնորհավորանք
վահագն խաչատուրյան, նախագահ, կին, մայր, շնորհավորանք
Հայ կինը մեր ինքնության առանցքն է. նախագահը շնորհավորել է Մայրության և գեղեցկության տոնը
10:15 07.04.2022 (Թարմացված է: 10:17 07.04.2022) Նախագահը հայ կանանց ու մայրերին մաղթել է առողջություն, արևշատություն, սեր և լավատեսություն։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մայրության և գեղեցկության տոնը,
հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։
«Թանկագին մայրեր, տիկնայք, դուստրեր ու քույրեր, այս օրը ևս մեկ առիթ է նորովի արտահայտելու մեր անսահման սերը, հիացմունքն ու ակնածանքը ձեր նկատմամբ։
Անուրանալի է կնոջ դերը ընտանիքում, երեխաներին դաստիարակելու ու կրթելու, սերունդների հանդեպ հարգանք և ուշադրություն ձևավորելու, հայրենիքի և ազգի հանդեպ սեր ու նվիրում արմատավորելու և ամրապնդելու գործում, մեր կյանքի բոլոր ոլորտներում, քաղաքական ու հասարակական ասպարեզում»,–ասված է նախագահի շնորհավորանքում։
Խաչատուրյանը նշել է, որ հայ կինը մեր ժողովրդի դարավոր ավանդույթների կրողն ու փոխանցողն է, մեր արժեհամակարգի պահապանը, մեր ինքնության առանցքը։
Նախագահը հայ կանանց ու մայրերին մաղթել է առողջություն, արևշատություն, սեր և լավատեսություն, իսկ բոլոր օջախներին՝ խաղաղություն, երջանկություն ու համերաշխություն։
Նշենք, որ ապրիլի 7-ին Հայաստանում նշվում է մայրության, գեղեցկության և սիրո տոնը: ՀՀ Տոների ու հիշատակի օրերի մասին օրենքում այս տոնն ամրագրվել է 1995թ.-ին՝ ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի կողմից, բայց տոնի խորհուրդը կրոնական է։
Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Այդ օրը հրեշտակապետը Մարիամ Աստվածածնին տեղեկացրել է, որ նա հղի է, և իր պտուղն Աստծո որդին է։