00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
1 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Նելլի Դուրյան
Երեխայի վրա ոչ ոք իրավունք չունի ձեռք բարձրացնել․Դուրյան
12:07
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ընդդիմությունը 8 կետ առաջարկեց, որևէ մեկում իշխանության հրաժարականի պահանջ չկա․ քաղաքագետ

«Երեկվա հանրահավաքը մարդաշատ էր, բայց չենք կարող արձանագրել, որ վիճակ փոխեց»․ Քաղաքագետ
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է ընդդիմության ապրիլի 5-ի հանրահավաքը։
Հանրահավաքը մարդաշատ էր, մոտ 11-12 հզ էր մարդ էր ներկա, բայց պիտի ընդունենք, որ սա գործող խորհրդարանական ընդդիմության փողոցային ակտիվության առավելագույն ցուցիչն է։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում նշեց՝ ընդդիմությունը պետք է հանրային նոր խմբերի ինտեգրեր, բայց երեկ այդպիսի բան չնկատվեց։
Ըստ Սուրենյանցի՝ ընդդիմությունը հայտարարությամբ արձանագրեց 8 կետեր, որոնցից շեղվելը իրենք համարելու են կարմիր գծերը խախտել և, իրենց իսկ ձևակերպմամբ, փորձելու են հակազդել իշխանությանը։

«Իհարկե, խնդրի մյուս կողմն է, թե ընդդիմության 8 կետերն ինչքանով են իրատեսական կամ այս պահին իրագործելի»,- ասաց Սուրենյանցը։

Քաղաքական տեխնոլոգիաների տեսանկյունից եղել են իրավիճակներ, երբ վճռորոշ պահին ընդդիմությունը կանգնել է իշխանության կողքին, երբ իշխանությունը դրսում՝ թշնամու առջև կարող էր ցույց տալ, որ չի կարող զիջումների գնալ, քանի որ ընդդիմությունը թույլ չի տալիս։
Հարցին՝ արդյոք այս պարագայում ընդդիմության և իշխանության միջև նույնը հնարավո՞ր է, Սուրենյանցը պատասխանեց՝ հիմա Հայաստանում չկա այդ որակի ընդդիմություն կամ այդ որակի իշխանություն նման բարդ քաղաքական տեխնոլոգիաներ օգտագործելու համար։
«Այդպիսի տպավորություն մեր օրերում կարող է լինել, որովհետև, օրինակ, երեկ ընդդիմությունը 8 կետ է առաջարկել, որոնցից որևէ մեկում իշխանության հրաժարականի պահանջ չկա, «կապիտուլյանտ իշխանություն» ձևակերպումը չկա, այսինքն՝ այն բառամթերքը, որը հայտարարությունից դուրս հանրահավաքի հարթակից հնչում էր։ Եթե իշխանությունը խոհեմ գտնվի, ընդդիմության երեկվա հանրահավաքն ու հայտարարությունը կարող է օգտագործել»,- նշեց քաղաքագետը։
Կարևոր է 4 կետի շուրջ համաձայնություն ունենալ. Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց դրանք
Այնուամենայնիվ, սա միայն հարցի տեսական մասն է։ Սուրենյանցի դիտարկմամբ՝ Հայաստանը 44-օրյա պատերազմից հետո ներքին դիմադրողականության և արտաքին հարաբերությունների առումով այնքան թուլացած է, որ նույնիսկ կասկածելի է, թե Հայաստանի բանակցողը կարող է նման կռվաններից օգտվել։
Ընդհանուր առմամբ, Սուրենյանցը ընդդիմության հանարահավաքը չի գնահատում այնպիսին, թե դա վիճակ փոխեց կամ քաղաքական ճգնաժամ առաջացրեց։ Ըստ նրա՝ գործող խորհրդարանական ընդդիմության հանրային ռեսուրսի պոտենցիալը բավական սահմանափակ է։
Հիշեցնենք՝ ընդդիմությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցից առաջ «Հանուն Հայաստանի և Արցախի» կարգախոսով հանրահավաք էր կազմակերպել Ազատության հրապարակում։ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները կարծում են, որ երկիրը կանգնած է ինքնիշխանությունը կորցնելու շեմին, իսկ ներկայիս իշխանություններն ի վիճակի չեն պաշտպանելու Հայաստանն ու Արցախը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 6-ին հանդիպելու են Բրյուսելում։
Լրահոս
0