https://arm.sputniknews.ru/20220406/mahacutjan-mitumnery-mtahvogich-en-erku-amsum-6030-mah-e-grancvel-armen-muradjan-40610397.html
Մահացության միտումները մտահոգիչ են` երկու ամսում 6030 մահ է գրանցվել. Արմեն Մուրադյան
Մահացության միտումները մտահոգիչ են` երկու ամսում 6030 մահ է գրանցվել. Արմեն Մուրադյան
Sputnik Արմենիա
Նախորդ տարվա համեմատ` արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահերն ավելացել են 13.3%-ով; 06.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-06T15:09+0400
2022-04-06T15:09+0400
2022-04-06T15:20+0400
մահ
արմեն մուրադյան
հիվանդություն
հայաստան
կորոնավիրուս
https://cdn.am.sputniknews.ru/img/2134/95/21349501_0:84:1601:984_1920x0_80_0_0_9d2b2e444d7818788ce1150efe9eae3e.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. «Հերացի» վերլուծականն ուսումնասիրել է Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները, որոնք վկայում են, որ 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում գրանցվել է մահվան 6030 դեպք, ինչըը 11%-ով ավել է 2021 և 21%-ով՝ 2020 թվականների նույն ժամանակահատվածի ցուցանիշներից: Իր ֆեյսբուքյան էջում նման տեղեկություն է հրապարակել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։Նրա խոսքով` թեև այս տարվա առաջին երկու ամիսներին «Օմիկրոն» տեսակով պայմանավորված` ընթանում էր նոր կորոնավիրուսի համավարակի 5-րդ ալիքը, այուամենայնիվ, կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը նվազել է 5.1%-ով` կազմելով 465: Հիվանդության 5-րդ ալիքի ավելի թեթև ընթացքի մասին է վկայում նաև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ COVID-19-ով հարուցված թոքաբորբերի թվի կտրուկ՝ 3.1 անգամ նվազումը:Նա հայտնել է նաև, որ շնչառական օրգանների հիվանդություններից մահերի աճը կազմել է 41% (2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 33%): Վերոնշյալ միտումները կարող են պայմանավորված լինել ինչպես երկարատև կորոնավիրուսային հիվանդությամբ, որը հանդիպում է պացիենտների շուրջ 1/3–ի մոտ, այնպես էլ առողջապահության համակարգի և անհատների առողջության վրա COVID-19-ի անուղղակի ազդեցությամբ:Քանի՞ մարդ է ՀՀ–ում պատվաստվել կորոնավիրուսի դեմ. նոր տվյալներԱյս տարվա առաջին երկու ամիսներին շուրջ 3%-ով ավելացել են նաև մահերը նորագոյացություններից, ինչը կարող է փոխկապակցված լինել չարորակ նորագոյացությունների վաղ՝ առաջին և երկրորդ փուլում հայտնաբերման ցուցանիշի զգալի անկման հետ:Մուրադյանի խոսքով` ընդհանուր առմամբ մահացության ցուցանիշների մշտադիտարկումը, արձանագրված միտումների պատճառների արագ բացահայտումը և արձագանքումն առանցքային նշանակություն ունեն մահացության կրճատման և ժողովրդագրական իրավիճակի բարելավման հարցում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2134/95/21349501_88:0:1511:1067_1920x0_80_0_0_1f39ce015a4adfa3d52d9a2fef7c1c69.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մահ, արմեն մուրադյան, հիվանդություն, հայաստան, կորոնավիրուս
մահ, արմեն մուրադյան, հիվանդություն, հայաստան, կորոնավիրուս
Մահացության միտումները մտահոգիչ են` երկու ամսում 6030 մահ է գրանցվել. Արմեն Մուրադյան
15:09 06.04.2022 (Թարմացված է: 15:20 06.04.2022) Նախորդ տարվա համեմատ` արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահերն ավելացել են 13.3%-ով;
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. «Հերացի» վերլուծականն ուսումնասիրել է Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները, որոնք վկայում են, որ 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում գրանցվել է մահվան 6030 դեպք, ինչըը 11%-ով ավել է 2021 և 21%-ով՝ 2020 թվականների նույն ժամանակահատվածի ցուցանիշներից:
Իր ֆեյսբուքյան էջում նման տեղեկություն է հրապարակել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Նրա խոսքով` թեև այս տարվա առաջին երկու ամիսներին «Օմիկրոն» տեսակով պայմանավորված` ընթանում էր նոր կորոնավիրուսի համավարակի 5-րդ ալիքը, այուամենայնիվ, կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը նվազել է 5.1%-ով` կազմելով 465: Հիվանդության 5-րդ ալիքի ավելի թեթև ընթացքի մասին է վկայում նաև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ COVID-19-ով հարուցված թոքաբորբերի թվի կտրուկ՝ 3.1 անգամ նվազումը:
«Մտահոգիչ է համեմատաբար ավելի բարենպաստ համաճարակաբանական իրավիճակում սոցիալական մեծ կարևորություն ունեցող հիվանդություններից մահացության ցուցանիշների զգալի աճը: Մասնավորապես, արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահերն ավելացել են 13.3%-ով, իսկ 2020 թվականի հունվար-փետրվարի նկատմամբ՝ 17%-ով»,–գրել է Մուրադյանը։
Նա հայտնել է նաև, որ շնչառական օրգանների հիվանդություններից մահերի աճը կազմել է 41% (2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 33%): Վերոնշյալ միտումները կարող են պայմանավորված լինել ինչպես երկարատև կորոնավիրուսային հիվանդությամբ, որը հանդիպում է պացիենտների շուրջ 1/3–ի մոտ, այնպես էլ առողջապահության համակարգի և անհատների առողջության վրա COVID-19-ի անուղղակի ազդեցությամբ:
Այս տարվա առաջին երկու ամիսներին շուրջ 3%-ով ավելացել են նաև մահերը նորագոյացություններից, ինչը կարող է փոխկապակցված լինել չարորակ նորագոյացությունների վաղ՝ առաջին և երկրորդ փուլում հայտնաբերման ցուցանիշի զգալի անկման հետ:
Մուրադյանի խոսքով` ընդհանուր առմամբ մահացության ցուցանիշների մշտադիտարկումը, արձանագրված միտումների պատճառների արագ բացահայտումը և արձագանքումն առանցքային նշանակություն ունեն մահացության կրճատման և ժողովրդագրական իրավիճակի բարելավման հարցում: