https://arm.sputniknews.ru/20220406/azgajin-zhoghon-arajarkel-e-hapk-i-15-amjakin-nvirvats-nisty-hunisin-anckacnel-40611420.html
Ազգային ժողովն առաջարկել է ՀԱՊԿ-ի 15-ամյակին նվիրված նիստը Երևանում անցկացնել
Ազգային ժողովն առաջարկել է ՀԱՊԿ-ի 15-ամյակին նվիրված նիստը Երևանում անցկացնել
Sputnik Արմենիա
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատասխանատու քարտուղար Սերգեյ Պոսպելովին: 06.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-06T15:26+0400
2022-04-06T15:26+0400
2022-04-06T16:05+0400
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ալեն սիմոնյան
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/06/40611371_0:0:800:451_1920x0_80_0_0_367d614c185df22325a3f0aedd87218b.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Ազգային ժողովը հանդես է եկել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 15-ամյակին նվիրված նիստը հունիսին Երևանում անցկացնելու առաջարկով, տեղեկանում ենք ԱԺ կայքից։Այդ մասին հայտնի է դարձել այսօր՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատասխանատու քարտուղար Սերգեյ Պոսպելովի հանդիպման ժամանակ:Կողմերն անդրադարձել են նաև ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովներին: ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտագնա նիստը կանցկացվի ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում:Քննարկման առանցքում են եղել նաև ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի կառուցվածքի ընդլայնմանն առնչվող հարցեր:Հիշեցնենք, որ 2021-ի նոյեմբերի 29-ին առցանց տեղի ունեցած ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և ԽՎ-ի 14-րդ համատեղ լիագումար նիստի ժամանակ Ալեն Սիմոնյանը առաջարկել էր խորհրդարանական վեհաժողովի 15-ամյակը նշել և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հոբելյանական նիստը Երևանում անցկացնել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/06/40611371_89:0:800:533_1920x0_80_0_0_e2f81a23bcbd5ef9e41b71563459cedc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ալեն սիմոնյան, աժ (ազգային ժողով)
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ալեն սիմոնյան, աժ (ազգային ժողով)
Ազգային ժողովն առաջարկել է ՀԱՊԿ-ի 15-ամյակին նվիրված նիստը Երևանում անցկացնել
15:26 06.04.2022 (Թարմացված է: 16:05 06.04.2022) Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատասխանատու քարտուղար Սերգեյ Պոսպելովին:
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Ազգային ժողովը հանդես է եկել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 15-ամյակին նվիրված նիստը հունիսին Երևանում անցկացնելու առաջարկով,
տեղեկանում ենք ԱԺ կայքից։
Այդ մասին հայտնի է դարձել այսօր՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատասխանատու քարտուղար Սերգեյ Պոսպելովի հանդիպման ժամանակ:
Կողմերն անդրադարձել են նաև ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովներին: ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտագնա նիստը կանցկացվի ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում:
Քննարկման առանցքում են եղել նաև ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի կառուցվածքի ընդլայնմանն առնչվող հարցեր:
Հիշեցնենք, որ 2021-ի նոյեմբերի 29-ին առցանց տեղի ունեցած ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և ԽՎ-ի 14-րդ համատեղ լիագումար նիստի ժամանակ Ալեն Սիմոնյանը առաջարկել էր խորհրդարանական վեհաժողովի 15-ամյակը նշել և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հոբելյանական նիստը Երևանում անցկացնել։