https://arm.sputniknews.ru/20220405/hajastany-majsijan-tonerin-rusastanci-zbosashrjikneri-nakhyntrats-hngjakum-e-40551467.html
Հայաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած հնգյակում է մայիսյան տոներին
Հայաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած հնգյակում է մայիսյան տոներին
Sputnik Արմենիա
Մասնագետները վերլուծել են ապրիլի 30-ից մայիսի 15-ի թռիչքների վերաբերյալ որոնողական համակարգերում իրականացված հարցումների տվյալները։ 05.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-05T09:59+0400
2022-04-05T09:59+0400
2022-04-05T11:20+0400
հայաստան
ռուսաստան
զբոսաշրջիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/02/40485981_0:196:1550:1068_1920x0_80_0_0_f4deb00312a9e89893febff7cdeba598.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Պարզվել են մայիսյան երկարատև հանգստյան օրերին ուղևորությունների համար ամենապահանջված ուղղությունները. հայտնում է OneTwoTrip–ը։Ընկերության աշխատակիցները վերլուծել են ապրիլի 30-ից մայիսի 15-ի թռիչքների վերաբերյալ որոնողական համակարգերում իրականացված հարցումների տվյալներն ու պարզել, որ արտասահմանյան հասանելի երկրների ցանկում առաջինը Թուրքիան է. այդ ուղղությամբ տոմս է փնտրել հնարավոր զբոսաշրջիկների 23 տոկոսը։ Նշվում է նաև, որ օգտատերերի մոտ 60 տոկոսը հետաքրքրվել է ներռուսաստանյան շրջագայությամբ։Առավել պահանջված են Մոսկվան և Սոչին. այդ ուղղություններով տոմսեր է փնտրել զբոսաշրջիկների 15 տոկոսը` յուրաքանչյուրի համար։ Սանկտ Պետերբուրգով հետաքրքրվել է հնարավոր ճանապարհորդների 12 տոկոսը։ Օգտատերերի 5-ական տոկոսն ուսումնասիրել է Մինվոդի և Կալինինգրադ ուղղությունները, 4 տոկոսը` Մախաչկալայի, 3-ը` Կազանի ու Սևաստոպոլի, 2-ը` Ուֆայի և Եկատերինբուրգի ուղղությունները։Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին Հայաստանը դարձել է Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիների համար պահանջված ուղղություններից։ Ոչ պաշտոնական տվյալներով, փետրվարի վերջից Հայաստան է ժամանել ՌԴ մոտ 85 հազար և Ուկրաինայի մոտ 4 հազար քաղաքացի։ Ռուսաստանի շուրջ 4.5 հազար քաղաքացիներ հայաստանյան բանկերում հաշիվներ են գրանցել։ ՌԴ 938 քաղաքացիներ ՀՀ–ում գրանցվել են որպես անհատ ձեռնարկատեր, իսկ 268-ը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է ձևակերպել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/02/40485981_0:247:1078:1055_1920x0_80_0_0_dd41dc152e29b25d0c4f2aaf88c3e392.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, զբոսաշրջիկ
հայաստան, ռուսաստան, զբոսաշրջիկ
Հայաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած հնգյակում է մայիսյան տոներին
09:59 05.04.2022 (Թարմացված է: 11:20 05.04.2022) Մասնագետները վերլուծել են ապրիլի 30-ից մայիսի 15-ի թռիչքների վերաբերյալ որոնողական համակարգերում իրականացված հարցումների տվյալները։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Պարզվել են մայիսյան երկարատև հանգստյան օրերին ուղևորությունների համար ամենապահանջված ուղղությունները. հայտնում է OneTwoTrip–ը։
Ընկերության աշխատակիցները վերլուծել են ապրիլի 30-ից մայիսի 15-ի թռիչքների վերաբերյալ որոնողական համակարգերում իրականացված հարցումների տվյալներն ու պարզել, որ արտասահմանյան հասանելի երկրների ցանկում առաջինը Թուրքիան է. այդ ուղղությամբ տոմս է փնտրել հնարավոր զբոսաշրջիկների 23 տոկոսը։
Ուզբեկստանի թռիչքներով հետաքրքրվել է 9 տոկոսը, դեպի Հայաստան` 8 տոկոսը։ Ամենապահանջված ուղղությունների շարքում են նաև Ադրբեջանը (5 տոկոս), Ղրղզստանն ու ԱՄԷ-ն (յուրաքանչյուրը՝ 4 տոկոս)։
Նշվում է նաև, որ օգտատերերի մոտ 60 տոկոսը հետաքրքրվել է ներռուսաստանյան շրջագայությամբ։
Առավել պահանջված են Մոսկվան և Սոչին. այդ ուղղություններով տոմսեր է փնտրել զբոսաշրջիկների 15 տոկոսը` յուրաքանչյուրի համար։ Սանկտ Պետերբուրգով հետաքրքրվել է հնարավոր ճանապարհորդների 12 տոկոսը։ Օգտատերերի 5-ական տոկոսն ուսումնասիրել է Մինվոդի և Կալինինգրադ ուղղությունները, 4 տոկոսը` Մախաչկալայի, 3-ը` Կազանի ու Սևաստոպոլի, 2-ը` Ուֆայի և Եկատերինբուրգի ուղղությունները։
Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին Հայաստանը դարձել է Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիների համար պահանջված ուղղություններից։ Ոչ պաշտոնական տվյալներով, փետրվարի վերջից Հայաստան է ժամանել ՌԴ մոտ 85 հազար և Ուկրաինայի մոտ 4 հազար քաղաքացի։ Ռուսաստանի շուրջ 4.5 հազար քաղաքացիներ հայաստանյան բանկերում հաշիվներ են գրանցել։ ՌԴ 938 քաղաքացիներ ՀՀ–ում գրանցվել են որպես անհատ ձեռնարկատեր, իսկ 268-ը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է ձևակերպել։