00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ-վրացական հարաբերություններում նոր դինամիկա կա.Փաշինյանն ընդունել է Շալվա Պապուաշվիլիին

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։
Նիկոլ Փաշինյանն  ընդունել է  Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2022
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։
Բաժանորդագրվել
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում, ինչպես նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին:
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությանը. հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում Փաշինյանը նշել է, որ հայ-վրացական հարաբերություններն առանձնահատուկ ժամանակահատվածում են գտնվում, և քաղաքական մակարդակում կարող ենք տեսնել նոր դինամիկա, նոր տրամադրություն և նոր հեռանկարներ: «Ակնհայտ է, որ մեր երկրների կառավարությունների և խորհրդարանների միջև կա ավելի սերտ համագործակցելու երկուստեք ցանկություն, որը, համոզված եմ՝ բխում է մեր ժողովուրդների ավելի սերտ համագործակցելու և գործակցելու ցանկությունից: Եվ հույս ունեմ, որ մենք բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններով ու ակտիվությամբ այդ ցանկությունը կկարողանանք ինստիտուցիոնալ ձևով արտահայտել մեր երկու երկրների հարաբերություններում»,- ասել է նա:
Շալվա Պապուաշվիլին իր հերթին նշել է, որ հայ-վրացական հարաբերությունների սերտ մակարդակն առանձնահատուկ երևում է վարչապետների մակարդակով: «Մենք քննարկել ենք, որ այս հանդիպումները, այս հարաբերությունները լինեն ոչ միայն պաշտոնական, այլև բարեկամական խմբերի, հանձնաժողովների և աշխատակազմերի մակարդակով: Այսօրվա դրությամբ, երբ տարածաշրջանն այսպիսի մարտահրավերների առջև է, պետք է կարողանանք ամեն ինչ անել տարածաշրջանում երկարատև խաղաղություն ստեղծելու համար»,- ասել է Վրաստանի ԱԺ նախագահը:
Շալվա Պապուաշվիլին հավելել է, որ Հայաստանն ու Վրաստանն այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակը, որը լավ առիթ է երկու երկրների բարեկամությունն ու համատեղ բազմադարյա պատմությունը ևս մեկ անգամ վերարժևորելու համար:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացմանը, Հարավային Կովկասում, ինչպես նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին:
Ապրիլի 5-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Երևանում Պապուաշվիլին արդեն հանդիպել է իր հայ գործընկեր Ալեն Սիմոնյանին, նախագահ Վահագն Խաչատուրյանին, այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Լրահոս
0