https://arm.sputniknews.ru/20220404/davit-tvonvojany-hvogebanakan-khvoshtangman-e-entarkvum-pastabanakan-khmbi-hajtararutjuny-40514267.html
Դավիթ Տոնոյանը հոգեբանական խոշտանգման է ենթարկվում. փաստաբանական խմբի հայտարարությունը
Դավիթ Տոնոյանը հոգեբանական խոշտանգման է ենթարկվում. փաստաբանական խմբի հայտարարությունը
Sputnik Արմենիա
Նախկին նախարարի փաստաբանական խումբը վստահեցնում է, որ դատարանն անգործության է մատնված։ 04.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-04T11:38+0400
2022-04-04T11:38+0400
2022-04-04T12:08+0400
դավիթ տոնոյան
դատարան
փաստաբան
https://cdn.am.sputniknews.ru/img/2185/55/21855521_0:0:1600:901_1920x0_80_0_0_63416e61ac1c208a268492465145d716.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարում է, որ Տոնոյանի նկատմամբ հոգեբանական խոշտանգում է իրականացվում։ Տոնոյանի փաստաբանական խումբը նման հայտարարություն է տարածել` անդրադառնալով դատական գործին և դատարանի քայլերին։Փաստաբանները նաև դռնփակ դատական նիստից են մանրամասներ հայտնել` նշելով, որ Տոնոյանը հայտարարել է, որ հրթիռների ձեռքբերման վերաբերյալ ճիշտ որոշում է կայացրել, ինչն այդ փուլում նպաստել է ԶՈւ կարողությունների բարձրացմանը։Դրա ապացույցն այն է, որ ի հեճուկս այն հայտարարություններին, թե իբր ձեռք բերված հրթիռները չեն կիրառվել 44-օրյա պատերազմի ժամանակ և ուսումնավարժական պատրաստման ընթացքում, քրեական գործով ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է հակառակը:Նշվում է նաև, որ համապատասխան քայլեր չեն ձեռնարկվում վերոհիշյալ զինամթերքի հետագա շահագործումը ապահովելու, դրա պահպանման միջոցառումներն ապահովելու նպատակով, քանի որ զինամթերքի շահագործման վրա արգելք է դրված:Փաստաբանական խումբը շեշտում է` Դավիթ Տոնոյանը խտրական կերպով է պահվում կալանքի տակ։Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:Սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված են։Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:Դատարանը դատաքննության նախապատրաստման փուլում քննարկել է կալանավորված անձանց խափանման միջոցի հարցը։ Դատախազը պահանջել է նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ։ Դավիթ Տոնոյանի պաշտպանները միջնորդել են պաշտպանության նախկին նախարարին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2185/55/21855521_176:0:1600:1068_1920x0_80_0_0_e169ef0d8158c7f6273f28126034b950.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ տոնոյան, դատարան, փաստաբան
դավիթ տոնոյան, դատարան, փաստաբան
Դավիթ Տոնոյանը հոգեբանական խոշտանգման է ենթարկվում. փաստաբանական խմբի հայտարարությունը
11:38 04.04.2022 (Թարմացված է: 12:08 04.04.2022) Նախկին նախարարի փաստաբանական խումբը վստահեցնում է, որ դատարանն անգործության է մատնված։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարում է, որ Տոնոյանի նկատմամբ հոգեբանական խոշտանգում է իրականացվում։ Տոնոյանի փաստաբանական խումբը նման հայտարարություն է տարածել` անդրադառնալով դատական գործին և դատարանի քայլերին։
«Դատական նիստերի դռնփակ լինելուն ավելացել է նաև տարբեր տեխնիկական պատճառներով այդ նիստերի անցկացումը 2 ամիսը մեկ անգամ: Ավելին` հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 2-ին: Փաստացի 3 ամիս է՝ դատարանը անգործության է մատնված: Սա գնահատում ենք որպես հոգեբանական խոշտանգում և պատժի գործադրում կալանավորված անձանց նկատմամբ, որի վերաբերյալ Տոնոյանը հայտարարել է նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ միաժամանակ պահանջելով հրապարակային քննություն»,–ասված է հայտարարության մեջ։
Փաստաբանները նաև դռնփակ դատական նիստից են մանրամասներ հայտնել` նշելով, որ Տոնոյանը հայտարարել է, որ հրթիռների ձեռքբերման վերաբերյալ ճիշտ որոշում է կայացրել, ինչն այդ փուլում նպաստել է ԶՈւ կարողությունների բարձրացմանը։
Դրա ապացույցն այն է, որ ի հեճուկս այն հայտարարություններին, թե իբր ձեռք բերված հրթիռները չեն կիրառվել 44-օրյա պատերազմի ժամանակ և ուսումնավարժական պատրաստման ընթացքում, քրեական գործով ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է հակառակը:
Նշվում է նաև, որ համապատասխան քայլեր չեն ձեռնարկվում վերոհիշյալ զինամթերքի հետագա շահագործումը ապահովելու, դրա պահպանման միջոցառումներն ապահովելու նպատակով, քանի որ զինամթերքի շահագործման վրա արգելք է դրված:
Փաստաբանական խումբը շեշտում է` Դավիթ Տոնոյանը խտրական կերպով է պահվում կալանքի տակ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ
Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։
Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
Սեպտեմբերի 30-ից
Տոնոյանն ու
Գալստյանը կալանավորված են։
Այս գործով
մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Դատարանը դատաքննության նախապատրաստման փուլում քննարկել է կալանավորված անձանց խափանման միջոցի հարցը։ Դատախազը պահանջել է նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ։ Դավիթ Տոնոյանի պաշտպանները միջնորդել են պաշտպանության նախկին նախարարին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։