00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բուչան հերթական ֆեյքային գրոհն է. Լավրով

© Sputnik / Пресс-служба МИД РФ / Անցնել մեդիապահոցՍերգեյ Լավրով
Սերգեյ Լավրով - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2022
Սերգեյ Լավրով
Բաժանորդագրվել
Նախարարի խոսքով` Բուչայում բեմադրություն է կազմակերպվել, որ տարածում են Ուկրաինայի ներկայացուցիչները և նրանց արևմտյան հովանավորները։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ուկրաինական Բուչա քաղաքի կադրերը բեմադրված են։

«Օրերս Կիևի մարզի Բուչա քաղաքում հերթական ֆեյքային գրոհն է ձեռնարկվել, երբ այնտեղից դուրս են եկել ռուս զինծառայողները», - հայտարարել է Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիտսի հետ կայացած հանդիպմանը:

Նախարարի խոսքով՝ Բուչայում բեմադրություն է կազմակերպվել, որը բոլոր խողովակներով և սոցիալական ցանցերով տարածում են Ուկրաինայի ներկայացուցիչները և նրանց արևմտյան հովանավորները:
Լավրովը նշել է, որ ռուսական զինված ուժերը մարտի 30-ին ամբողջությամբ դուրս են եկել բնակավայրից, մարտի 31-ին քաղաքապետը հանդիսավոր կերպով ասել է, որ իր մոտ ամեն ինչ կարգին է:

«Իսկ երկու օր հետո նկարահանվել է բեմադրությունը։ Մենք տեսանք, թե ինչպես է փողոցներում կազմակերպվում այն նույն բեմադրությունը, որն այժմ փորձում են օգտագործել հակառուսական նպատակներով», - ասել է նախարարը։

Նա շեշտել է` Ռուսաստանը այդպիսի սադրանքներում ուղիղ սպառնալիք է տեսնում միջազգային անվտանգության համար։ Այդ կապակցությամբ Մոսկվան պահանջել է ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի հրատապ նիստ անցկացնել այս հարցի շուրջ։
Անվտանգության խորհրդի նախագահը՝ Մեծ Բրիտանիան, չի կարողացել հաստատել նման նիստ անցկացնելու հնարավորությունը, բայց Մոսկվան շարունակելու է պահանջել, որ հանդիպումը կայանա:
Ավելի վաղ Ուկրաինայի իշխանություններն ու ԶԼՄ–ները տեսագրություն էին տարածել, որն իբր նկարահանվել է Կիևի մարզի Բուչա քաղաքում։ Կադրերում երևում է, որ ճանապարհին մարմիններ են ընկած։ Օգտատերերը ուշադրություն են դարձրել, որ «դիերը» շարժում են ձեռքերն ու թաքցնում վերջույթները ռազմական տեխնիկայի անիվների տակ չմնալու համար։ Օպերատորի մեքենայի հայելիում կարելի է նկատել, թե ինչպես է «զոհվածներից» մեկը վեր կենում, երբ մեքենան անցնում է։
Կիևը խաղաղ բնակիչների մահվան մեջ մեղադրում է ռուս զինվորականներին։ ԵՄ - ն սպառնում է նոր պատժամիջոցներով։
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը ուկրաինական իշխանությունների սադրանքն են: Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում, այն ժամանակ, երբ քաղաքը եղել է ՌԴ զինված ուժերի վերահսկողության տակ, տեղի բնակիչներից ոչ մեկը չի տուժել բռնի գործողություններից: Նախարարությունում նշել են, որ ՌԴ բոլոր ստորաբաժանումները Բուչայից դուրս են եկել դեռևս մարտի 30-ին ՝ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ օրը:
ԱՄՆ-ն լռում է, որ ՌԴ զորքը դուրս բերելուց հետո ուկրաինացիները հրետակոծել են Բուչան. դեսպան
Լրահոս
0