https://arm.sputniknews.ru/20220403/qjavari-pakhlava-shiraki-panir-sjuniqi-tshakhattu-arzheqnery-shat-en-grancvatsnery-ezaki-40355444.html
Քյավառի փախլավա, Շիրակի պանիր, Սյունիքի ճախաթթու. արժեքները շատ են, գրանցվածները` եզակի
Քյավառի փախլավա, Շիրակի պանիր, Սյունիքի ճախաթթու. արժեքները շատ են, գրանցվածները` եզակի
Sputnik Արմենիա
Հայաստանի ոչ նյութական մշակութային արժեքների բազմազանության մեջ այսօր պաշտոնապես գրանցված է միայն 51-ը։ Քչերն են գիտակցում, որ իրենք մշակութային արժեքի կրող են... 03.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-03T09:56+0400
2022-04-03T09:56+0400
2022-04-03T09:56+0400
ոչ նյութական մշակութային ժառանգություն
հայաստան
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1f/40385762_0:146:1600:1047_1920x0_80_0_0_9fdc4bf83593ceac68f74185c3baa286.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության պետական ցանկերը համալրվել են ևս 6 արժեքներով` հայկական ասեղնագործություն, քյավառի փախլվայի պատրաստման ավանդույթը, Տավուշի Վայրի բույսերի և պտուղների հավաքչության ավանդույթը և սար գնալու` հեռագնա անասնապահության ավանդույթը, Շիրակի մարզի պանրի պատրաստման և Սյունիքի ավանդական Ճախաթթվի (ճըխըթթո) արհեստները։Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը։ Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է ևս 12-ովՀարցին, թե ինչով է տարբերվում Քյավառի փախլավան ՀՀ այլ տարածքներում պատրաստվողից, մեր զրուցակիցը պատասխանեց. «Քյավառի փախլավայի պարագայում միանգամայն այլ ձևով, այլ տրամաբանությամբ, այլ հոգևոր մոտեցմամբ, այլ բաղադրատարրերով ու այլ գիտելիքների և ունակությունների կիրառմամբ է պատրաստվում։ Խնդրի առանձնահատկությունը նաև կայանում է նրանում, որ այս արժեքը ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում գրանցելու առաջարկը հենց Գավառ համայնքից է ստացվել»,– ասաց Կիլիչյանը։Շիրակի պանրագործությունը որպես ոչ նյութական մշակութային արժեք գրանցելու առաջարկով էլ ԿԳՄՍ–ին դիմել է Գյումրի համայնքը։Հատկանշական է, որ գրանցման հայտերը հիմնականում վերաբերում են տվյալ տարածքին բնորոշ ուտեստներին։ Բայց գրանցված արժեքների շարքում կան նաև այլ ավանդույթներ, ինչպիսիք են Տավուշի մարզի վայրի բույսերի և պտուղների հավաքչության ավանդույթն ու սար գնալու` հեռագնա անասնապահությամբ զբաղվելու ավանդույթը։Մշակութային այս կամ այն արժեքը գրանցելու առաջարկով կարող է հանդես գալ ցանկացած համայնք, հասարակության որոշակի խումբ, կազմակերպություն ու անհատ քաղաքացի, ով նման ավանդական արժեքի կրող է ու ցանկանում է, որ այդ արժեքը գրանցվի, ճանաչվի ու նաև պահպանվի պետության կողմից։Նաիրա Կիլիչյանի խոսքով, կարևորը հանրության իրազեկվածության հարցն է։ Քչերն են գիտակցում, որ իրենք այս կամ այն ոչ նյութական մշակութային արժեքի կրող են ու որ առավել ևս կարող են այն գրանցել պետական ցանկերում։Բայց երիտասարդ սերնդի մոտ Նաիրա Կիլիչյանը նախնիներից ժառանգած մշակութային արժեքների պահպանման նկատմամբ մեծ հետաքրքրվածություն է նկատում, ինչը հույս է ներշնչում, որ հայկական մշակույթը հուսալի ձեռքերում է։«Ես համոզված եմ, որ երիտասարդությունը պահպանելու է մեր ժառանգությունը, իհարկե նորովի մեկնաբանությամբ, արդիական մոտեցումներով, երիտասարդական ավյունով ու նոր գիտելիքներով թարմացված»,– ասաց մասնագետը։Նշենք, որ մինչ վերջին գրանցումները ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության պետական ցանկում ներառված էր 45 արժեք (հայկական երգն ու պարը, ուտեստների տարբեր տեսակները, ժողովրդական թատրոնի տարբեր դրսևորումներ և այլն): Այսօր դրանց թիվն արդեն 51 է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1f/40385762_246:135:1486:1065_1920x0_80_0_0_99c0e5c836974ccdb24c03c2b7c6fbcb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ոչ նյութական մշակութային ժառանգություն, հայաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео
ոչ նյութական մշակութային ժառանգություն, հայաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео
Քյավառի փախլավա, Շիրակի պանիր, Սյունիքի ճախաթթու. արժեքները շատ են, գրանցվածները` եզակի
Հայաստանի ոչ նյութական մշակութային արժեքների բազմազանության մեջ այսօր պաշտոնապես գրանցված է միայն 51-ը։ Քչերն են գիտակցում, որ իրենք մշակութային արժեքի կրող են ու կարող են այն գրանցել պետական ցանկում։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության պետական ցանկերը համալրվել են ևս 6 արժեքներով` հայկական ասեղնագործություն, քյավառի փախլվայի պատրաստման ավանդույթը, Տավուշի Վայրի բույսերի և պտուղների հավաքչության ավանդույթը և սար գնալու` հեռագնա անասնապահության ավանդույթը, Շիրակի մարզի պանրի պատրաստման և Սյունիքի ավանդական Ճախաթթվի (ճըխըթթո) արհեստները։
Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը։
Հարցին, թե ինչով է տարբերվում Քյավառի փախլավան ՀՀ այլ տարածքներում պատրաստվողից, մեր զրուցակիցը պատասխանեց. «Քյավառի փախլավայի պարագայում միանգամայն այլ ձևով, այլ տրամաբանությամբ, այլ հոգևոր մոտեցմամբ, այլ բաղադրատարրերով ու այլ գիտելիքների և ունակությունների կիրառմամբ է պատրաստվում։ Խնդրի առանձնահատկությունը նաև կայանում է նրանում, որ այս արժեքը ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում գրանցելու առաջարկը հենց Գավառ համայնքից է ստացվել»,– ասաց Կիլիչյանը։
Շիրակի պանրագործությունը որպես ոչ նյութական մշակութային արժեք գրանցելու առաջարկով էլ ԿԳՄՍ–ին դիմել է Գյումրի համայնքը։
Հատկանշական է, որ գրանցման հայտերը հիմնականում վերաբերում են տվյալ տարածքին բնորոշ ուտեստներին։ Բայց գրանցված արժեքների շարքում կան նաև այլ ավանդույթներ, ինչպիսիք են Տավուշի մարզի վայրի բույսերի և պտուղների հավաքչության ավանդույթն ու սար գնալու` հեռագնա անասնապահությամբ զբաղվելու ավանդույթը։
Մշակութային այս կամ այն արժեքը գրանցելու առաջարկով կարող է հանդես գալ ցանկացած համայնք, հասարակության որոշակի խումբ, կազմակերպություն ու անհատ քաղաքացի, ով նման ավանդական արժեքի կրող է ու ցանկանում է, որ այդ արժեքը գրանցվի, ճանաչվի ու նաև պահպանվի պետության կողմից։
«Հիմա մեր ցանկերում ունենք ավանդական ծեսեր, տոներ, որոնք ընդհանրական են ՀՀ բոլոր համայնքներում։ Բայց անգամ արդեն գրանցված այդ արժեքների համար տարբեր համայնքներից առաջարկներ են ստանում, որովհետև ամեն համայնք ունի տոնը նշելու իր առանձնահատկությունը»,– պարզաբանեց մեր զրուցակիցը։
Նաիրա Կիլիչյանի խոսքով, կարևորը հանրության իրազեկվածության հարցն է։ Քչերն են գիտակցում, որ իրենք այս կամ այն ոչ նյութական մշակութային արժեքի կրող են ու որ առավել ևս կարող են այն գրանցել պետական ցանկերում։
Բայց երիտասարդ սերնդի մոտ Նաիրա Կիլիչյանը նախնիներից ժառանգած մշակութային արժեքների պահպանման նկատմամբ մեծ հետաքրքրվածություն է նկատում, ինչը հույս է ներշնչում, որ հայկական մշակույթը հուսալի ձեռքերում է։
«Ես համոզված եմ, որ երիտասարդությունը պահպանելու է մեր ժառանգությունը, իհարկե նորովի մեկնաբանությամբ, արդիական մոտեցումներով, երիտասարդական ավյունով ու նոր գիտելիքներով թարմացված»,– ասաց մասնագետը։
Նշենք, որ մինչ վերջին գրանցումները ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության պետական ցանկում ներառված էր 45 արժեք (հայկական երգն ու պարը, ուտեստների տարբեր տեսակները, ժողովրդական թատրոնի տարբեր դրսևորումներ և այլն): Այսօր դրանց թիվն արդեն 51 է։