00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պենտագոնի կենսաբանական լաբորատորիաներն Ուկրաինայում. նպատակները, միջոցներն ու Բայդենները

© Unsplash / Testalize.meЛаборатория
Лаборатория - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2022
Բաժանորդագրվել
Ուկրաինայում Պենտագոնի կենսաբանական լաբորատորիաները զանգվածային ոչնչացման զենքի բաղադրանյութեր են ստեղծել և մշակել են պաթոգենները սահմանակից Ռուսաստանի տարածք հասցնելու տեխնոլոգիաները:

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

ՌԴ Զինված ուժերի կողմից իրականացվող Ուկրաինայի ապառազմականացման և դենացիֆիկացիայի հատուկ ռազմական գործողությունը թույլ է տվել բացել ԱՄՆ պաշտպանության նախարարության չարագուշակ կենսաբանական ծրագրի գաղտնի էջերը, տեղեկանալ անմարդկային փորձարկումներում Կիևյան ռեժիմի և Բայդենների ընտանիքի դերի մասին:
Այսօր շատ բան է հայտնի Պենտագոնի UP-2, UP-8, UP-9, UP-10 ուկրաինական նախագծերի մասին, որոնք ուղղված են կոնկրետ նպատակների և էթնոսների «ադապտացվելուն», սիբիրյան խոցի հարուցիչների, կոնգո-ղրիմյան հեմոռագիկ տենդի վիրուսի և խոզերի աֆրիկյան ժանտախտի կիրառմանը: Ոչ պակաս վտանգավոր UP-4 և P-781 նախագծերն ուղղված էին չվող թռչունների և չղջիկների օգնությամբ մարդկանց մանրէաբանական և վիրուսային պաթոգեններ հասցնելու հնարավորությունների ուսումնասիրությանը:
ՌԴ ՊՆ-ն մարտի 31-ին միջազգային հանրությանը նոր փաստաթղթեր և ապացույցներ ներկայացրեց ուկրաինական տարածքում ԱՄՆ-ի հանցավոր ռազմակենսաբանական գործունեության մասին։
Ռուսաստանի զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը պատմել է 2021 թվականի դեկտեմբերին ուկրաինական «Մոտոր Սիչ» ձեռնարկության և «Բայրաքթար» ԱԹՍ-ների թուրք արտադրողի փոխգործակցության մասին, որի նպատակը կենսաբանորեն ակտիվ աերոզոլների անօդաչու առաքման և ցողման տեխնոլոգիական հնարավորությունների պարզումն էր։
Կիևի ռեժիմը, ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ, նախապատրաստվում էր Ռուսաստանի և նրա դաշնակիցների դեմ կենսաբանական զենքի օգտագործմանը։
Թուրքական «Բայրաքթարի» թռիչքային հեռավորությունը (մինչև 300 կմ) թույլ է տալիս, օրինակ, Պենտագոնի խարկովյան լաբորատորիայից հասնել մինչև Բելգորոդ, Վորոնեժ, Կուրսկ, էլ չասած Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների բազմաչարչար տարածքների մասին։
Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը նշել էր, որ Ռուսաստանն ավարտում է Ուկրաինայում ԱՄՆ-ի ռազմակենսաբանական գործունեության վերաբերյալ ապացուցողական բազայի հավաքագրումը, և շուտով «ամբողջ քաղաքակիրթ աշխարհը վերջապես կտեսնի, որ Ամերիկան դարձել է Երրորդ ռայխի ավանդույթների «արժանի» շարունակողը, որտեղ մարդկանց նկատմամբ անմարդկային փորձեր էին կատարվում»:
Նշենք, որ Գերմանիան նույնպես սեփական ռազմակենսաբանական ծրագիրն է ունեցել Ուկրաինայում, որը ֆինանսավորվում էր Բունդեսվերի և Գերմանիայի ԱԳՆ-ի կողմից։
Ժնևում ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովի տվյալներով՝ գերմանացի դիվանագետներն ու զինվորականները ինչ-ինչ պատճառով ուսումնասիրում էին կոնգո-ղրիմյան հեմոռագիկ տենդը, ինչպես նաև տիզերի միջոցով այն մարդուն փոխանցելու եղանակները:

Հանտովիրուսներն ու Հանթերը

Այստեղ կարևոր է հասկանալ, որ օտարերկրյա տարածքում ռազմական գերատեսչությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեությունը խիստ կանոնակարգված է, իսկ կոնգո-ղրիմյան տենդը, հանտովիրուսների ընտանիքին պատկանող հեմոռագիկ տենդը, լեպտոսպիրոզը համարվում են բարձր մահացությամբ, «մոռացված» վարակիչ հիվանդություններ։
Թե ինչ նպատակով էին Պենտագոնը, Բունդեսվերն ու Կիևի ռեժիմը բզբզում հանտովիրուսների հետ, արդեն միանգամայն հասկանալի է։ ՌԴ ՊՆ-ն Ուկրաինայում կենսաբանական զենքի ստեղծման մասին բոլոր տվյալներն ունի։ Հայտարարված՝ զինծառայողների մասնակցությամբ հետազոտությունների փոխարեն փորձարկումներն իրականացրել են մեծամասամբ քաղաքացիական անձանց վրա, սլավոնական էթնոսի կանանց ակնհայտ գերակշռությամբ:
Ռազմակենսաբանական գործունեությունը Ռուսաստանի սահմանների անմիջական հարևանությամբ, Պենտագոնի վերահսկողության տակ գտնվող վրացական կենսալաբորատորիայի և Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտի ներգրավմամբ է՛լ ավելի զգուշանալու տեղիք է տալիս, երբ իմանում ենք, որ ԱՄՆ-ի տարածքում նման հետազոտություններ չեն անցկացվում, Ֆորտ Դեթրիքում գտնվող «կենտրոնական գրասենյակը» փակվել է 2019 թվականին: Պենտագոնը նոր կենսալաբորատորիաները ստեղծում և ֆինանսավորում է Հյուսիսային Ամերիկայից հեռու վայրերում (ընդհանուր առմամբ ավելի քան 300 օբյեկտ):
Ռուսաստանի ԶՈւ ռազմական հատուկ գործողության շնորհիվ Ուկրաինայում ԱՄՆ-ի ռազմակենսաբանական նախագծերը առանձնահատուկ միջազգային արձագանք ստացան: Ամերիկյան Fox News հեռուստաընկերությունը հայտնել է, որ Պենտագոնն առնվազն 14 տարի շարունակ ֆինանսավորել Է Ուկրաինայի կենսալաբորատորիաները, նախագծերի մի մասը կապված է եղել կենսաբանական զենքի հետ, և պաշտոնական բացատրությունները «ծիծաղելի են»։
Daily Wire պարբերականը նշել է, որ Ուկրաինայում կենսալաբորատորիաների գոյությունն արդեն ճանաչել են Պենտագոնն ու Պետդեպարտամենտը։ Global Times-ը հիշեցրել Է ԱՄՆ-ի կենսաբանական հետազոտությունների կեղտոտ անցյալի մասին։ Guns Review-ն հայտարարել է, որ Ուկրաինայում կենսաբանական զենքի մշակումը ԱՄՆ-ի իշխանություններին դարձնում է ռազմական հանցագործներ:
New York Post-ի հետաքննությունը հաստատել է, որ Հանթեր Բայդենի (ԱՄՆ նախագահի որդին է) ներդրումային հիմնադրամը ֆինանսավորել է Ուկրաինայում «ամերիկյան գաղտնի լաբորատորիաներում կենսաբանական զենքի արտադրության» հետազոտությունները:
Նույնատիպ տեղեկատվություն է հրապարակել բրիտանական Daily Mail թերթը։ Sasapost պարբերականը հարց է բարձրացնում․ «Արդյո՞ք աշխարհը ականատես կլինի նոր համավարակի՝ ուկրաինական կենսալաբորատորիաների պատճառով»։ Մեդիամագնատ և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրապարակավ խնդրել է հրապարակել Բայդենին վերաբերող բոլոր վարկաբեկող նյութերը։
Ավելի վաղ ամերիկյան Սենատում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը «ուկրաինական» կենսաբանական զենքի առկայության մասին հարցին պատասխանել էր․
«Ուկրաինան կենսաբանական հետազոտությունների օբյեկտներ ունի։ Մենք անհանգստացած ենք, որ ռուսական զորքերը կարող են փորձել իրենց վերահսկողության տակ վերցնել դրանք, ուստի մենք աշխատում ենք ուկրաինացիների հետ այն հարցի վրա, թե ինչպես թույլ չտանք, որ այդ հետազոտական նյութերը հայտնվեն ռուսական ուժերի ձեռքում»: Եթե դա զենք չէ, այլ դրոզոֆիլ-ճանճեր, ի՞նչ կա անհանգստանալու։
Ուկրաինայի պետականությանն ամենաշատը սպառնում է Լեհաստանի «երկրորդ ճակատը»
Ամերիկացիներին հաջողվել է Կիևի, Խարկովի, Օդեսայի ռազմական լաբորատորիաներից տարհանել փաստաթղթերի մեծ մասը, տվյալների բազաները, կենսաբանական նյութերն ու սարքավորումները (Լվով)։ «Ռուսական ապատեղեկատվությունը» հերթական անգամ ճիշտ դուրս եկավ, և դա դեռ ամբողջ ճշմարտությունը չէ։
Մոլորակի վրա նոր, արդար անվտանգության համակարգ ձևավորելու Ռուսաստանի ձգտումը պաշտպանում է մարդկության մեծագույն և լավագույն մասը: Այսպես, ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրությանն առաջարկել է ուսումնասիրել և օբյեկտիվ գնահատական տալ Ուկրաինայում ԱՄՆ-ի ռազմական կենսաբանական լաբորատորիաների մասին Ռուսաստանի տրամադրած նյութերին՝ «ՄԱԿ-ի մեխանիզմների և մանրէաբանական (կենսաբանական) ու թունավոր զենքի պաշարների մշակման, արտադրության և կուտակման արգելման և ոչնչացման մասին կոնվենցիայի հիման վրա»:
Պենտագոնի կենսաբանական լաբորատորիաներն Ուկրաինայում և «Բայդենոգեյթը» կարող են որոշիչ հարված հասցնել «հեգեմոնի» համբավին և ոչնչացնել Կիևի ռեժիմը։
Բաժանորդագրվեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram–յան ալիքին։
Լրահոս
0