https://arm.sputniknews.ru/20220403/haj-rusakan-haraberutjunnery-bardzracvel-en-amenabardzr-makardaki-nikvol-pashinjan-40489725.html
Հայ-ռուսական հարաբերությունները բարձրացվել են ամենաբարձր մակարդակի. Նիկոլ Փաշինյան
Հայ-ռուսական հարաբերությունները բարձրացվել են ամենաբարձր մակարդակի. Նիկոլ Փաշինյան
Sputnik Արմենիա
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահին՝ Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ 03.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-03T10:13+0400
2022-04-03T10:13+0400
2022-04-03T10:42+0400
նիկոլ փաշինյան
վլադիմիր պուտին
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1a/35795009_0:0:960:540_1920x0_80_0_0_7e0006588090dc50fdacf89bab910899.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները հիմնված են բարեկամության և եղբայրության դարավոր խորը ավանդույթների վրա։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին հղված շնորհավորական ուղերձում։Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից։Հաստատուն և մշտապես հարստացվող երկկողմ իրավապայմանագրային բազան հիմնված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի, որի ստորագրման 25-ամյակը կնշենք այս տարվա օգոստոսին, և դեպի 21-րդ դար ուղղված Դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի վրա»,-նշել է Փաշինյանը։Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները հիմնված են բարեկամության և եղբայրության դարավոր խորը ավանդույթների վրա, շեշտել է նա ու հավելել, որ այդ համախմբող գործոնը հիմք է հանդիսանում 2 երկրների միջև արդյունավետ համագործակցությունը ռազմաքաղաքական, տնտեսական, արդյունաբերական, առևտրային, միջտարածաշրջանային, հումանիտար և գիտակրթական ոլորտներում խթանելու համար։«Ակտիվ քաղաքական երկխոսության և բարձր մակարդակի համաձայնագրերի հետևողական իրականացման շնորհիվ մենք շարունակում ենք արտաքին քաղաքականության համակարգումը միջազգային ասպարեզում ինտեգրացիոն միավորումների շրջանակներում, ինչպիսիք են՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Եվրասիական տնտեսական միությունը և Անկախ պետությունների համագործակցությունը»,-նշված է ուղերձում։Լեռնային Ղարաբաղում կայունության հարցի շուրջ Պուտին-Փաշինյան զրույց է կայացելՓաշինյանը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության ջանքերը և ՌԴ նախագահի անձնական ներդրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հասնելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում բարենպաստ կենսապայմանների ապահովման գործում ու հույս հայտնել, որ որ ռուսական խաղաղապահ ուժերի գործունեությունը կծառայի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ամրապնդմանը և կապահովի Լեռնային Ղարաբաղի բնակչության խաղաղ կյանքը իր հողում։ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ բոլոր ջանքերը կհանգեցնեն տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը, իսկ Ռուսաստանի հետագա միջնորդական ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, ամբողջությամբ ուղղված կլինեն հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1a/35795009_102:0:955:640_1920x0_80_0_0_5e06e73f694d5c533000d90a183e4681.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, հայաստան, ռուսաստան
նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, հայաստան, ռուսաստան
Հայ-ռուսական հարաբերությունները բարձրացվել են ամենաբարձր մակարդակի. Նիկոլ Փաշինյան
10:13 03.04.2022 (Թարմացված է: 10:42 03.04.2022) Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահին՝ Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները հիմնված են բարեկամության և եղբայրության դարավոր խորը ավանդույթների վրա։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին հղված շնորհավորական ուղերձում։
Տեղեկությունը հայտնում են
վարչապետի աշխատակազմից։«Անցած տասնամյակների ընթացքում համատեղ ջանքերով հայ-ռուսական հարաբերությունները բարձրացվել են դաշնակցային փոխգործակցության ամենաբարձր մակարդակի, որն առանձնանում է միջպետական համագործակցության բոլոր ոլորտներում կայուն զարգացմամբ։
Հաստատուն և մշտապես հարստացվող երկկողմ իրավապայմանագրային բազան հիմնված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի, որի ստորագրման 25-ամյակը կնշենք այս տարվա օգոստոսին, և դեպի 21-րդ դար ուղղված Դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի վրա»,-նշել է Փաշինյանը։
Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները հիմնված են բարեկամության և եղբայրության դարավոր խորը ավանդույթների վրա, շեշտել է նա ու հավելել, որ այդ համախմբող գործոնը հիմք է հանդիսանում 2 երկրների միջև արդյունավետ համագործակցությունը ռազմաքաղաքական, տնտեսական, արդյունաբերական, առևտրային, միջտարածաշրջանային, հումանիտար և գիտակրթական ոլորտներում խթանելու համար։
«Ակտիվ քաղաքական երկխոսության և բարձր մակարդակի համաձայնագրերի հետևողական իրականացման շնորհիվ մենք շարունակում ենք արտաքին քաղաքականության համակարգումը միջազգային ասպարեզում ինտեգրացիոն միավորումների շրջանակներում, ինչպիսիք են՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Եվրասիական տնտեսական միությունը և Անկախ պետությունների համագործակցությունը»,-նշված է ուղերձում։
Փաշինյանը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության ջանքերը և ՌԴ նախագահի անձնական ներդրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հասնելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում բարենպաստ կենսապայմանների ապահովման գործում ու հույս հայտնել, որ որ ռուսական խաղաղապահ ուժերի գործունեությունը կծառայի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ամրապնդմանը և կապահովի Լեռնային Ղարաբաղի բնակչության խաղաղ կյանքը իր հողում։
ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ բոլոր ջանքերը կհանգեցնեն տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը, իսկ Ռուսաստանի հետագա միջնորդական ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, ամբողջությամբ ուղղված կլինեն հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը։