00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինան 1 ամսվա ռազմական գործողությունների համար շուրջ 10 միլիարդ դոլար է ծախսում

© REUTERS / UMIT BEKTASՎլադիմիր Զելենսկի
Վլադիմիր Զելենսկի - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2022
Վլադիմիր Զելենսկի
Բաժանորդագրվել
Տնտեսական հատվածի պատասխանատուների ու նախարարների կաբինետի հետ հանդիպմանը քննարկվել են ծախսերի ֆինանսավորման աղբյուրները։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Ռազմական գործողություների յուրաքանչյուր 1 ամսվա համար Ուկրաինան շուրջ 10 միլիարդ դոլար է ծախսում։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակը` տնտեսական հատվածի պատասխանատուների ու նախարարների կաբինետի հետ հանդիպումից հետո։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են նաև ծախսերի ֆինանսավորման աղբյուրները, մասնավորապես՝ սեփական հարկային եկամուտները և Ուկրաինայի միջազգային գործընկերների օգնությունը։ Նույն համատեքստում անդրադարձ է եղել ապրիլին նախատեսված պարզեցված հարկային համակարգին անցնելու հեռանկարին։
«Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև ցանք կատարելու հնարավորությունը, ներառյալ` ֆերմերներին վառելիքով ապահովելու հարցը: Քննարկվել են վառելիքի ներմուծման դիվերսիֆիկացման և Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքը ռուսական բանակի ռմբակոծությունից պաշտպանելու ուղիները», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 38–րդ օրը։
Լրահոս
0