https://arm.sputniknews.ru/20220402/erb-evrvopan-stapvi-kveragnahati-rdi-het-haraberutjunnery-peskvov-40479664.html
Երբ Եվրոպան «սթափվի», կվերագնահատի ՌԴ–ի հետ հարաբերությունները․ Պեսկով
Երբ Եվրոպան «սթափվի», կվերագնահատի ՌԴ–ի հետ հարաբերությունները․ Պեսկով
Sputnik Արմենիա
Դմիտրի Պեսկովը կարծում է, որ վաղ թե ուշ եվրոպացիների աչքերից «ամերիկյան բուրբոնի» առաջացրած մշուշը կցրվի։ 02.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-02T17:14+0400
2022-04-02T17:14+0400
2022-04-02T17:15+0400
ռուսաստան
եվրոպա
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/14/34481915_0:115:3073:1843_1920x0_80_0_0_b3f73913f55edd2123c90ac00e7b4dac.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Երբ եվրոպացիները «սթափվեն» և գիտակցեն, որ իրենք են պատասխանատու իրենց մայրցամաքի ճակատագրի համար, կգա Ռուսաստանի հետ հարաբերությունների վերագնահատման և երկխոսության պահը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։«Երբ եվրոպացիները մի փոքր սթափվեն ամերիկյան բուրբոնից, և երբ նրանք այնուամենայնիվ սկսեն մտածել, որ մենք ինքներս պետք է հոգ տանենք մեր մայրցամաքի՝ Եվրոպայի, նույնիսկ Եվրասիայի ճակատագրի մասին, այդ պահին էլ, դա մոտակա հեռանկարը չէ, բայց կգա, այնուամենայնիվ, մեր հարաբերությունները վերագնահատելու և երկխոսության կարգավիճակի դուրս գալու ժամանակը»,-ասել է Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման ընթացքում լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 38–րդ օրը։
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/14/34481915_61:0:2792:2048_1920x0_80_0_0_b7634e4b2c1483b14ac7b18361e1162f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, եվրոպա, դմիտրի պեսկով
ռուսաստան, եվրոպա, դմիտրի պեսկով
Երբ Եվրոպան «սթափվի», կվերագնահատի ՌԴ–ի հետ հարաբերությունները․ Պեսկով
17:14 02.04.2022 (Թարմացված է: 17:15 02.04.2022) Դմիտրի Պեսկովը կարծում է, որ վաղ թե ուշ եվրոպացիների աչքերից «ամերիկյան բուրբոնի» առաջացրած մշուշը կցրվի։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Երբ եվրոպացիները «սթափվեն» և գիտակցեն, որ իրենք են պատասխանատու իրենց մայրցամաքի ճակատագրի համար, կգա Ռուսաստանի հետ հարաբերությունների վերագնահատման և երկխոսության պահը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Երբ եվրոպացիները մի փոքր սթափվեն ամերիկյան բուրբոնից, և երբ նրանք այնուամենայնիվ սկսեն մտածել, որ մենք ինքներս պետք է հոգ տանենք մեր մայրցամաքի՝ Եվրոպայի, նույնիսկ Եվրասիայի ճակատագրի մասին, այդ պահին էլ, դա մոտակա հեռանկարը չէ, բայց կգա, այնուամենայնիվ, մեր հարաբերությունները վերագնահատելու և երկխոսության կարգավիճակի դուրս գալու ժամանակը»,-ասել է Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման ընթացքում լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 38–րդ օրը։