00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ն կօգնի խորհրդային արտադրության տանկեր մատակարարել Ուկրաինային

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցՏանկ
Տանկ - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2022
Տանկ
Բաժանորդագրվել
Արևելյան Եվրոպայի որոշ երկրների զինանոցում դեռևս կան խորհրդային արտադրության զենքեր կան։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ԱՄՆ իշխանությունները մտադիր են աջակցել Ուկրաինային խորհրդային արտադրության տանկերի մատակարարման հարցում։ Տեղեկությունը հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Լրատվամիջոցի տվյալներով՝ այս որոշումն ընդունվել է ի պատասխան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու` Արևմուտքին ուղղված խնդրանքին։
Ամերիկյան պարբերականը հայտնում է, որ ԱՄՆ-ն ցանկանում է միջնորդական ծառայություններ մատուցել ԽՍՀՄ-ում արտադրված տանկերն Ուկրաինա տեղափոխելու հարցում։
Նշվում է, որ եթե դա իրականանա, ապա կլինի առաջին նման դեպքը ռուս–ուկրաինական ընթացող հակամարտության ամբողջ ընթացքում։ Տեղափոխման ժամկետները չեն նշվում, սակայն ամերիկյան թերթի տեղեկություններով՝ առաքումները կսկսվեն շուտով։
Տեղեկություններ չկան նաև, թե քանի միավոր զրահամեքենա կտեղափոխվի Կիև և որ տեղանքից։
Հայտնի է, որ նախկին Վարշավյան պայմանագրի մի շարք երկրներ, որոնք այժմ ՆԱՏՕ-ի անդամ են, դեռևս իրենց զինանոցում ունեն խորհրդային արտադրության զենքեր և ռազմական տեխնիկա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 38–րդ օրը։
Լրահոս
0