00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինայում տիրող իրադրության պատճառով ՀՀ եկած շուրջ 60 երեխա դպրոց են ընդունվել

© Sputnik / Armenuhi MkhoyanԴպրոց
Դպրոց - Sputnik Արմենիա, 1920, 01.04.2022
Դպրոց
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցներում այս պահին ուսում են ստանում շուրջ 40 աշակերտ, որոնք Հայաստան են եկել ՌԴ–ից Ուկրաինայից և Բելառուսից։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան. Ուկրաինական ճգնաժամի ֆոնին Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից և Բելառուսից Հայաստան տեղափոխված շուրջ 60 դպրոցահասակ երեխա սովորում են ՀՀ տարբեր դպրոցներում։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

«Հանրապետության պետական դպրոցներում, որտեղ կան ռուսերենով ուսուցմամբ դասարաններ, փետրվարի 1-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում սովորողների թիվն ավելացել է 57-ով։ Արարատում սովորում է 6, Լոռիում` 2, Գեղարքունիքում և Շիրակում` մեկական աշակերտ»,– տեղեկացրել են գերատեսչությունից:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի պետ Ժաննա Ղարդաշյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ՀՀ եկած դպրոցականները հիմնականում ուսումը շարունակում են ռուսերեն ուսուցմամբ դասարաններում։
«Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնող դպրոցներում այս պահին ունենք ուսումնառությունը շարունակող 39 աշակերտ։ Եթե նա տեղափոխվել է ու անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը կարողացել է բերել իր հետ, ապա դպրոցը, ըստ կարգի, իրականացնում է նրա ընդունելությունը։ Առանց փաստաթղթերի մեր երկիր տեղափոխված երեխաներին էլ ընդունելու համար դպրոցում հանձնաժողով է կազմվում գիտելիքները ստուգելու նպատակով, ու վերջնական որոշում է կայացվում, թե որ դասարանում կսովորի նա. նախարարի հրամանը կա»,– ասաց Ղարդաշյանը։
Նրա խոսքով` երևանյան դպրոցներում այժմ սովորում է Բելառուսից ժամանած 3 աշակերտ, Ուկրաինայից` 10, Ռուսաստանի Դաշնությունից էլ` 26։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից էլ Sputnik Արմենիային հայտնեցին, որ Երևանում սովորելու համար դիմածների ընդհանուր թիվը 47 է։
Աշակերտներն իրենց հանրակրթական ուսումը շարունակում են Երևանի թիվ 7, 20, 35, 69, 77, 78, 106, 124, 132, 138, 164 դպրոցներում:
Ներսես Մեծի անվան թիվ 124 դպրոցի տնօրեն Աննա Խաչատրյանն ընդգծեց` իրենց մոտ սովորում են և՛ Ուկրաինայի, և՛ Ռուսաստանի քաղաքացիներ։
«Դիմելիությունն այդքան էլ շատ չէ, բայց երեխաների ադապտացիան էլ բավականին հեշտ է ընթանում։ Դպրոցը ռուսական թեքումով է, և այդ երեխաները լեզվական խոչընդոտներ չեն ունենում, քանի որ ազատվում են «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց պատմություն» առարկաներից, թեև մեր լեզուն սովորելու մեծ ցանկություն ունեն, որպեսզի շփվեն հայ երեխաների հետ։ Մեզ մոտ ներկա պահին սովորողները 5-րդ, 7-րդ և 8-րդ դասարաններում։ 7-րդ դասարանում սովորողները զույգ աղջիկներ են, որոնք ընտանիքով Մոսկվայից եկել են Երևան, իրենց բիզնեսն էլ տեղափոխել են այստեղ և մշտական բնակություն հաստատելու մտադրություն ունեն»,– ասաց դպրոցի տնօրենը։
Նրա խոսքով` այդ երեխաների հետ աշխատել են սոցիալական մանկավարժները, հոգեբանները, առանձին աշխատանքներ են տարվել նաև դասարանների հետ, որպեսզի ադապտացիան հեշտ և սահուն ընթանար։
Երևանում ՌԴ ՊՆ թիվ 21 հիմնական դպրոցի տնօրեն Սվետլանա Խաչատուրյանից փորձեցինք ճշտել, թե իրենց մոտ սովորելու ցանկություն հայտնողներ եղել են, թե ոչ։ «Չի եղել»,– ասաց նա և ընդգծեց, իրենց դպրոցում ընդունելությունն իրականացվում է միայն ռուս զինծառայողների և դիվանագետների երեխաների համար, և ուսումնական հաստատությունն արդեն իսկ ծանրաբեռնված է։
Գյումրու թիվ 19 ռուսական դպրոցում սովորում են ռուս զինծառայողների երեխաները, սակայն այդտեղ կրթություն ստանալու հնարավորություն ունի ՌԴ ցանկացած քաղաքացու երեխա։ Դպրոցի տնօրեն Կարինա Չալյանը մեզ հայտնեց, որ այս պահին 4-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում առհասարակ տեղ չկա, իսկ առաջին դասարանում կարող է սովորել 10 աշակերտ։
Սովորողին հանրակրթության մեջ ընդգրկելու գործընթացն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հրամանի,ըստ որի` օտարերկրյա քաղաքացիները, երկքաղաքացիները, ՀՀ քաղաքացիություն չունեցողները, ինչպես նաև այն դեպքում, երբ ծնողներից մեկն է ՀՀ քաղաքացի, մյուսը` նշվածներից որևէ մեկը, երեխայի ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են ինքնուրույն: Մնացած դեպքերում, երբ սովորողի ծնողները Հայաստանի քաղաքացիներ են, ուսուցման լեզուն հայերենն է:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցներից ռուսերենով ուսուցում է իրականացվում Կենտրոն վարչական շրջանի թիվ 7, 8, 55, Էրեբունու 35, Շենգավիթի 69, Արաբկիրի 77, Աջափնյակի 122, Ավանի 124, Արաբկիրի 132, Քանաքեռ-Զեյթունի 147, Նոր Նորքի 164, Մալաթիա-Սեբաստիայի 176, Դավթաշենի 192 դպրոցներում։ Այնտեղ գործում են ռուսերենով ուսուցմամբ դասարաններ:
Նշենք, որ ՀՀ 63 դպրոցում իրականացվում է ռուսերենով խորացված ուսուցում, որից 33-ը` Երևանում, 30-ը՝ մարզերում: ՀՀ 45 պետական հանրակրթական դպրոց (41-ը` պետական, 4-ը` մասնավոր) ունի ռուսերենով ուսուցմամբ դասարաններ, որոնցում սովորողի ընդունելությունն իրականացվում է սահմանված կարգով:
Հայաստանում հանրակրթության համակարգը, ըստ էության, միալեզու է` օտար լեզուների խորացված ուսուցմամբ: Գործում են նաև օտար լեզվով ուսուցմամբ դասարաններ ունեցող դպրոցներ: ՀՀ-ում կրթության լեզուն հայերենն է, 2-րդ դասարանից պարտադիր դասավանդվում է ռուսերեն, 3-րդ դասարանից՝ անգլերեն (ֆրանսերեն, գերմաներեն) կամ որևէ այլ օտար լեզու: Հայաստանի Հանրապետության բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ անկախ կազմակերպաիրավական ձևից, ուսումնասիրվում է ռուսերեն:
Լրահոս
0