https://arm.sputniknews.ru/20220401/putinn-u-erdvoghany-qnnarkel-en-stambulum-rd-ukraina-banakcutjunneri-ardjunqnery-40454307.html
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ստամբուլում ՌԴ-Ուկրաինա բանակցությունների արդյունքները
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ստամբուլում ՌԴ-Ուկրաինա բանակցությունների արդյունքները
Sputnik Արմենիա
Թուրքիայի նախագահը Պուտինին ասել է, որ Ստամբուլում կայացած կառուցողական հանդիպումը խաղաղության հույս է ներշնչում։ 01.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-01T18:58+0400
2022-04-01T18:58+0400
2022-04-01T18:59+0400
թուրքիա
ռեջեփ թայիփ էրդողան
վլադիմիր պուտին
հեռախոսազրույց
բանակցություն
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/01/27020228_0:160:2756:1710_1920x0_80_0_0_35c68a0429b672ddab67e6a55966a113.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ստամբուլում Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների հանդիպման արդյունքները: Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը ։Էրդողանը կրկին հանդես է եկել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների բանակցությունները Թուրքիայի տարածքում կազմակերպելու նախաձեռնությամբ:«Թուրքիայի նախագահն ասել է, որ կողմերի համար կարևոր է գործել առողջ դատողությամբ և պահպանել երկխոսությունը։ Նա նաև նշել է, որ Թուրքիան ցանկանում է իր խաղաղ ջանքերը պսակել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման կազմակերպմամբ», - նշվում է հաղորդագրության մեջ:Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 37–րդ օրը։Հիշեցնենք նաև, որ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններ կայացան մարտի 29–ին։ՌԴ–ն ու Ուկրաինան բանակցությունների երեք փուլ էին անցկացրել Բելառուսում։ Հետագա բանակցություններն անցկացվել էին առցանց ձևաչափով։
թուրքիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/01/27020228_27:0:2756:2047_1920x0_80_0_0_b28c4f5e995eb7a7a7f89600bb2388e7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, վլադիմիր պուտին, հեռախոսազրույց, բանակցություն, ուկրաինա
թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, վլադիմիր պուտին, հեռախոսազրույց, բանակցություն, ուկրաինա
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ստամբուլում ՌԴ-Ուկրաինա բանակցությունների արդյունքները
18:58 01.04.2022 (Թարմացված է: 18:59 01.04.2022) Թուրքիայի նախագահը Պուտինին ասել է, որ Ստամբուլում կայացած կառուցողական հանդիպումը խաղաղության հույս է ներշնչում։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ստամբուլում Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների հանդիպման արդյունքները: Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը ։
«Զրույցի ընթացքում նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների դրական և կառուցողական հանդիպումը խաղաղության հույս է ներշնչում», - ասված է հաղորդագրության մեջ:
Էրդողանը կրկին հանդես է եկել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների բանակցությունները Թուրքիայի տարածքում կազմակերպելու նախաձեռնությամբ:
«Թուրքիայի նախագահն ասել է, որ կողմերի համար կարևոր է գործել առողջ դատողությամբ և պահպանել երկխոսությունը։ Նա նաև նշել է, որ Թուրքիան ցանկանում է իր խաղաղ ջանքերը պսակել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման կազմակերպմամբ», - նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 37–րդ օրը։
Հիշեցնենք նաև, որ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններ կայացան մարտի 29–ին։
ՌԴ–ն ու Ուկրաինան բանակցությունների երեք փուլ էին անցկացրել Բելառուսում։ Հետագա բանակցություններն անցկացվել էին առցանց ձևաչափով։