00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
В чем уникальность российской колонизации?
15:04
24 ր
Исторический ликбез
Корни элиты и еврейский вопрос. Как колонизация влияла на Россию?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանն օրեր անց իրավունք կստանա Վանաձոր համայնքի ղեկավարի ԺՊ նշանակել

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 01.04.2022
Բաժանորդագրվել
Նախագծում «Հայաստան» խմբակցության առաջարկած փոփոխությունը ԱԺ մեծամասնությունը չի ընդունել։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ԱԺ–ի արտահերթ նիստում քիչ առաջ ընդունվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը` երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ։
Նախագծին կողմ քվեարկեց 57, դեմ` 3 պատգամավոր։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցութունը նիստին ու քվեարկությանը չմասնակցեց։
ՔՊ–ն առաջարկում է համայնքների ղեկավարների ԺՊ–ների նշանակման իրավունքը վերապահել վարչապետին
Նախագծի համահեղինակ, ՔՊ պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ ընդդիմադիր խմբակցությունը առաջինից երկրորդ ընթերցում նախագծում մեկ փոփոխություն է առաջարկել, որն իրենք չեն ընդունել։
««Հայաստան» խմբակցութունն առաջարկում էր ըստ էության սահմանափակել, թե ով կարող է համայնքի ղեկավարի պաշտոնակատար լինել։ Այս դեպքում իրենք, կարելի է ասել, քաղաքական նպատակահարմարության հարց էին բերում»,– ասաց Հովակիմյանը։
Նշենք, որ օրենքում ընդունված փոփոխությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ Այս տրամաբանությամբ` Նիկոլ Փաշինյանը նշված ժամկետը լրանալուց հետո իրավունք կստանա Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել։
Հիշեցնենք` ԱԺ–ն այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգում մեկ հարց է` «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին` ՔՊ–ի հեղինակած նախագիծը։ Ընդ որում, նախագծի երկու ընթացումներն էլ նախատեսվում է իրականացնել մեկ նիստում` 24 ժամվա ընթացքում։
Նախագծի համահեղինակ ՔՊ անդամ Վահագն Հովակիմյանը նախագծի հրատապությունը մեկնաբանեց ՀՀ որոշ համայնքներում, մասնավորապես Վանաձորում ստեղծված վիճակով։
Բանն այն է, որ Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմը պարբերաբար մերժում է ավագանու անդամների` նիստ հրավիրելու նախաձեռնությունները` վկայակոչելով ՏԻՄ մասին օրենքը։
2021թ–ի դեկտեմբերի 5-ին Վանաձոր խոշորացված համայնքում կայացած ընտրություններում ավագանու մանդատ էին ստացել 5 խմբակցության 33 անդամ։ Բայց ավագանուն առ այսօր չի հաջողվում համայնքի ղեկավար ընտրել։ Վարչական դատարանն արգելանք է սահմանել, որով ավագանին դեռ իրավունք չունի համայնքապետի ընտրության օրակարգով նիստ գումարել։
Բանն այն է, որ դեռ անցած տարեվերջին Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցած և ավագանի չանցած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն էր բողոքարկել ընտրությունների արդյունքները։ Բողոքը 3 ամիս առաջ հասել է Վճռաբեկ դատարան, բայց դեռ վարույթ չի ընդունվել։
Նոր փաստեր են ի հայտ եկել. ՔԿ–ն առաջարկում է երկարացնել Մամիկոն Ասլանյանի կալանքի ժամկետը
Իսկ ընտրություններում ամենաշատ թվով ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի առաջնորդ, նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը պաշտոնեական կեղծիքի և լիազորությունների չարաշահման մեղադրանքով արդեն 3 ամիս կալանքի տակ է։
Լրահոս
0