Հայաստանի զարգացման ներուժը կրթությունն է, գիտությունը և մարդը. ՀՀ նախագահն այցելել է ԵՊՀ
© Photo : PR and Marketing Department of YSUՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ԵՊՀ, հանդիպել գիտխորհրդի անդամների հետ (1 ապրիլի, 2022թ)․ Երևան
© Photo : PR and Marketing Department of YSU
Բաժանորդագրվել
Վահագն Խաչատուրյանը վստահեցրել է, որ պատրաստ է նախագահական ինստիտուտը ծառայեցնել կրթության և գիտության զարգացմանը:
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է ԵՊՀ և հանդիպել գիտխորհրդի անդամների հետ: Տեղեկությունը հրապարակվել է բուհի կայքում։
© Photo : PR and Marketing Department of YSUՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ԵՊՀ, հանդիպել գիտխորհրդի անդամների հետ (1 ապրիլի, 2022թ)․ Երևան
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ԵՊՀ, հանդիպել գիտխորհրդի անդամների հետ (1 ապրիլի, 2022թ)․ Երևան
© Photo : PR and Marketing Department of YSU
Նա նշել է, որ Հայաստանի զարգացման ներուժը կրթությունն է, գիտությունը և մարդը, և այս տեսանկյունից ԵՊՀ-ից սպասելիքները շատ են: ՀՀ նախագահը վստահեցրել է, որ պատրաստ է նախագահական ինստիտուտը ծառայեցնել կրթության և գիտության զարգացմանը:
«Եթե համախմբված չգործենք, առաջ գնալ չենք կարողանա»,–ասել է Խաչատուրյանը։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ նշել է, որ ԵՊՀ-ն եղել, մնում է և լինելու է մեր երկրի գիտության ու կրթության ոլորտի շարժիչ ուժը: Նա վստահեցրել է, որ սպասվում են բազմաթիվ փոփոխություններ, որոնք կապված են նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի ընդունման հետ:
Հավելենք, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նույնպես ներկա է եղել հանդիպմանը։