https://arm.sputniknews.ru/20220401/21-nvor-depq-3-mah-mek-orum-kvorvonavirusajin-hivandutjan-yntacqy-hajastanum-40424361.html
21 նոր դեպք, 3 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
21 նոր դեպք, 3 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Sputnik Արմենիա
ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները: 01.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-01T11:00+0400
2022-04-01T11:00+0400
2022-04-03T11:23+0400
կորոնավիրուս
կորոնավիրուսը հայաստանում և արցախում
հայաստան
թեստ
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/2270/76/22707679_0:0:1600:901_1920x0_80_0_0_3d3eaee67f22c50b92cb0d2010610a5d.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 21-ով և դարձել 422 540: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։Հիշեցնենք` 2020թ.-ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11-ը, երբ երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէր հուլիսի 1-ից։Հոկտեմբերի 30–ին ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին խստացրեց կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները` նոյեմբերի 1–ից դիմակ դնելը պարտադիր դարձնելով նաև հանրային բաց տարածքներում։2020թ.-ի սեպտեմբերի 11-ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12-ից մինչև 2021թ.-ի հունվարի 11-ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվեց մինչև 2021թ.-ի հուլիսի 11-ը։ Հուլիսի 9-ին որոշվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 20-ը։ Նոյեմբերի 11-ի որոշմամբ էլ կարանտինը երկարաձգվեց մինչև 2022-ի հունիսի 20-ը։2021թ–ի դեկտեմբերի 17-ին հայտարարվեց, որ հանրային բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը կրկին վերացվում է։2022թ–ի մարտի 2–ին դիմակ դնելու պահանջը վերացվեց նաև հանրային փակ տարածքներում` բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2270/76/22707679_108:0:1528:1065_1920x0_80_0_0_0a9180c63a8c6b2bdad9a8ea6e65a41d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կորոնավիրուս, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, հայաստան, թեստ, մահ
կորոնավիրուս, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, հայաստան, թեստ, մահ
21 նոր դեպք, 3 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
11:00 01.04.2022 (Թարմացված է: 11:23 03.04.2022) ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 21-ով և դարձել 422 540: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ առողջապահության նախարարությունը։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 205 մարդ (-38), կատարվել է 2 977 286 թեստավորում (+2063), առողջացել են վարակվածներից 410 042-ը (+55): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 3–ով և դարձել 8616։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1–ով և դարձել 1677։
Հիշեցնենք` 2020թ.-ի մարտի 16–ից
Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11-ը, երբ երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէր հուլիսի 1-ից։
Հոկտեմբերի 30–ին ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին խստացրեց կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները`
նոյեմբերի 1–ից դիմակ դնելը պարտադիր դարձնելով նաև հանրային բաց տարածքներում։2020թ.-ի սեպտեմբերի 11-ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12-ից մինչև 2021թ.-ի հունվարի 11-ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվեց մինչև 2021թ.-ի հուլիսի 11-ը։ Հուլիսի 9-ին որոշվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 20-ը։
Նոյեմբերի 11-ի որոշմամբ էլ կարանտինը երկարաձգվեց մինչև 2022-ի հունիսի 20-ը։
2021թ–ի դեկտեմբերի 17-ին
հայտարարվեց, որ հանրային բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը կրկին վերացվում է։
2022թ–ի մարտի 2–ին դիմակ դնելու
պահանջը վերացվեց նաև հանրային փակ տարածքներում` բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների: