https://arm.sputniknews.ru/20220330/vanadzorum-khanutic-qaghcraveniq-goghacats-aghjikneri-tsnoghneric-1000-dvolar-en-pahanjel-40333702.html
Վանաձորում խանութից քաղցրավենիք գողացած աղջիկների ծնողներից 1000 դոլար են պահանջել
Վանաձորում խանութից քաղցրավենիք գողացած աղջիկների ծնողներից 1000 դոլար են պահանջել
Sputnik Արմենիա
Սուպերմարկետի տնօրենն ու մենեջերը բերման են ենթարկվել։ Պարզվել է, որ դա նրանց միակ հանցավոր արարքը չէ։ 30.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-30T10:29+0400
2022-03-30T10:29+0400
2022-03-30T10:34+0400
գողություն
վանաձոր
տնօրեն
ձերբակալություն
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1e/40333056_0:0:1280:720_1920x0_80_0_0_705d76c2594817087dff17f79550c05d.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Վանաձորի սուպերմարկետներից մեկի 30-ամյա մենեջերն ու տնօրենը բերման են ենթարկվել շորթման կասկածանքով։ Բայց պարզվել է, որ դա նրանց միակ հանցավոր արարքը չէ։Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, մենեջերը փետրվարի 13-ին բռնել է խանութից քաղցրավենիք գողացած անչափահաս աղջիկների, բռնություն գործադրելով տարել պահեստ ու պահել այնտեղ։ Ապա զանգահարել է երեխաների ծնողներին ու 1000 դոլար պահանջել՝ ոստիկանություն չհայտնելու և երեխաներին չվարկաբեկելու դիմց։Մարտի 4-ին Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում կանանցից մեկը փորձագետների կողմից նախապես մշակված 60 հազար դրամը փոխանցել է սուպերմարկետի 29-ամյա տնօրենին:Օրեր անց, մենեջերը, տնօրենն ու նրա հայրը բերման են ենթարկվել ոստիկանություն, որտեղ նրանց մոտ հայտնաբերվել է երեխաների ծնողներից ստացած հերթական գումարը, որը նախապես քիմիական մշակման է ենթարկված եղել իրավապահների կողմից։Ուլտրամանուշակագույն լույսի տակ տնօրենի ձեռքերի և հագուստի վրա հայտնաբերվել են քիմիական փոշու հետքերը:Մենեջերի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մոխրանման հետքերով կաթուցիչներ, գաղտնի փականով դանակ և մարիխուանայի նմանվող զանգվածով ծխախոտի տուփ։Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
վանաձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1e/40333056_0:0:960:720_1920x0_80_0_0_a7f08c904fc5fd2a6740dc39c2c55b1e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գողություն, վանաձոր, տնօրեն, ձերբակալություն, տեսանյութեր, տեսանյութ, видео
գողություն, վանաձոր, տնօրեն, ձերբակալություն, տեսանյութեր, տեսանյութ, видео
Վանաձորում խանութից քաղցրավենիք գողացած աղջիկների ծնողներից 1000 դոլար են պահանջել
10:29 30.03.2022 (Թարմացված է: 10:34 30.03.2022) Սուպերմարկետի տնօրենն ու մենեջերը բերման են ենթարկվել։ Պարզվել է, որ դա նրանց միակ հանցավոր արարքը չէ։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Վանաձորի սուպերմարկետներից մեկի 30-ամյա մենեջերն ու տնօրենը բերման են ենթարկվել շորթման կասկածանքով։ Բայց պարզվել է, որ դա նրանց միակ հանցավոր արարքը չէ։
Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, մենեջերը փետրվարի 13-ին բռնել է խանութից քաղցրավենիք գողացած անչափահաս աղջիկների, բռնություն գործադրելով տարել պահեստ ու պահել այնտեղ։ Ապա զանգահարել է երեխաների ծնողներին ու 1000 դոլար պահանջել՝ ոստիկանություն չհայտնելու և երեխաներին չվարկաբեկելու դիմց։
Ծնողները հայտնել են, որ սոցիալապես ծանր վիճակում են, որի արդյունքում համաձայնության են եկել մենեջերին ամսական մաս-մաս 100 000 դրամ վճարել:
Մարտի 4-ին Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում կանանցից մեկը փորձագետների կողմից նախապես մշակված 60 հազար դրամը փոխանցել է սուպերմարկետի 29-ամյա տնօրենին:
Օրեր անց, մենեջերը, տնօրենն ու նրա հայրը բերման են ենթարկվել ոստիկանություն, որտեղ նրանց մոտ հայտնաբերվել է երեխաների ծնողներից ստացած հերթական գումարը, որը նախապես քիմիական մշակման է ենթարկված եղել իրավապահների կողմից։
Ուլտրամանուշակագույն լույսի տակ տնօրենի ձեռքերի և հագուստի վրա հայտնաբերվել են քիմիական փոշու հետքերը:
Մենեջերի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մոխրանման հետքերով կաթուցիչներ, գաղտնի փականով դանակ և մարիխուանայի նմանվող զանգվածով ծխախոտի տուփ։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։