00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թե ինչպես առաջնորդը կարող է նպաստել սեփական երկրի պարտությանը. Մութալիբովի օրինակը

© Sputnik / Юрий АбрамочкинԱդրբեջանի Նախագահ Այազ Նիյազի Մութալիբովը
Ադրբեջանի Նախագահ Այազ Նիյազի Մութալիբովը - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2022
Ադրբեջանի Նախագահ Այազ Նիյազի Մութալիբովը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Ցանկացած առաջնորդի դերը պատմական իրադարձություններում չի կարելի գերագնահատել կամ թերագնահատել՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք նա ընդունո՞ւմ է իր պատասխանատվությունը, և արդյոք ինքն իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է, ասենք, պատերազմում կրած պարտության համար։
Սրա վառ օրինակն է Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը, որի հուղարկավորությունը տեղի ունեցավ այս շաբաթ։ Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի կարծիքով` Մութալիբովը շատ թույլ ղեկավար էր, ինչի պատճառով էլ Ադրբեջանը տանուլ տվեց Արցախյան առաջին պատերազմը և կորցրեց Արցախը։
Պատմաբան Արիֆ Յունուսը մանրամասնում է. «Մութալիբովը գաղափար անգամ չուներ Ղարաբաղում ծավալվող բարդ գործընթացներից, թերագնահատում էր բուն Ադրբեջանում տիրող ժողովրդական տրամադրությունները և ուզում էր կենտրոնի ձեռքերով Ադրբեջանի օգտին լուծել Ղարաբաղյան հիմնախնդիրը»։
Թե ինչպես առաջնորդը կարող է նպաստել սեփական երկրի պարտությանը. Մութալիբովի օրինակը
Վերլուծաբաններն ընդհանրապես համակարծիք են, որ Մութալիբովը պարզապես պատահական մարդ էր, որը նախագահ դարձավ զուտ այն պատճառով, որ Միխայիլ Գորբաչովը չէր սիրում Հեյդար Ալիևին։ Իսկ պատահական մարդու հայտնվելը երկրի ղեկավարի պաշտոնում չափազանց վտանգավոր է այդ պետության համար։ Համաձայնե՛ք, այս հայտնի ճշմարտության հաստատումը մենք ոչ միայն 90-ականների սկզբի Ադրբեջանի օրինակով ենք տեսնում։
Այն, որ պատահականորեն երկրի առաջնորդ դարձած մարդը, որն իր շուրջն է հավաքում նույնքան պատահական, բայց իրեն հավատարիմ անձանցից բաղկացած մի թիմ և ամենևին չի գիտակցում հզոր բանակի անհրաժեշտությունը, կարող է իր պարզունակ որոշումներով չարիքի վերածվել սեփական պետության համար, ակնարկում է նաև հրապարակախոս և վերլուծաբան Թոմաս դե Վաալը, որի «Սև այգի» գիրքը Ղարաբաղի մասին թարգմանվել է նաև հայերեն։ Հեղինակը փաստում է, որ ժամանակին Մութալիբովն իր մեծ հաջողությունն էր համարում այն, որ կարողացել էր համոզել Խորհրդային Միության ուժային կառույցների ղեկավարներին Ղարաբաղում իրականացնել «Կոլցո» կոչվող տխրահռչակ օպերացիան։ Իրականում հայերին Արցախից տեղահանելու այդ գործողությունը ճիշտ հակառակ արդյունքն ունեցավ։
Նախ հայերը համախմբվեցին՝ վերջնականապես համոզվելով, որ վիճելի հարցերի կարգավորման ադրբեջանական տարբերակը միակն է՝ հայերին զրկել իրենց պապենական հողերից և տներից, ինչպես դա արդեն եղել էր Նախիջևանում։ Բայց ամենագլխավորը՝ հենց «Կոլցո» օպերացիայից հետո հայերը գիտակցեցին կանոնավոր բանակի անհրաժեշտությունը և սկսեցին հետևողականորեն կառուցել իրենց սեփական զինված ուժերը, մինչդեռ Մութալիբովը այդպես էլ մինչև պաշտոնազրկումը պահպանեց պատրանքները՝ ապավինելով դրսի ուժերին։ Միայն տարիներ հետո Մութալիբովը փաստեց. «Եթե չես կարողանում պահպանել հայրենիքդ, բարեփոխումները, տնտեսությունը, դեմոկրատիան բացարձակ որևէ նշանակություն չունեն»։
Երկու տարուց պակաս էլ նախագահ մնաց Մութալիբովը և սպիպված էր հեռանալ 1992 թվականին՝ Խոջալուի իրադարձություններից հետո։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է ներկայացնել այդ իրադարձությունները որպես ցեղասպանություն, որն իրականացրել են հայերը, մերոնք հակադարձում են՝ բայց հենց Մութալիբովն էր կարծիք հայտնել, որ Խոջալուում տեղի ունեցածը դժվար թե կապ ունենա հայերի հետ, և այն իրականացրել են ինչ-որ ուժեր, որոնք ուզում էին ստիպել իրեն հեռանալ։ Մութալիբովն էլ ամեն անգամ կրկնում ու կրկնում էր՝ չե՛մ ասել, չե՛մ ասել, չե՛մ ասել…
Բայց ախր չեխ լրագրողուհի Դանա Մազալովան վկայել է, որ Մութալիբովն ասել է բառացիորեն հետևյալը. «Ինչպես պնդում են Խոջալուի ողջ մնացած բնակիչները, այդ ամենը կազմակերպված էր նախագահին վարկաբեկելու համար։ Եթե ես հայտարարում եմ, որ դա ադրբեջանական ընդդիմության մեղքն էր, որպեսզի հետո այդ կադրերը ցուցադրեին Գերագույն խորհրդի նստաշրջանում, կարող է թվալ, թե ուզում եմ սևացնել ընդդիմադիրներին։ Բայց ընդհանուր համոզվածությունն այն է, որ հայերն այնուամենայնիվ միջանցք էին թողել, որով մարդիկ կարող էին հեռանալ։ Էդ դեպքում, ինչո՞ւ պիտի կրակեին», - տրամաբանական հարց էր տալիս Մութալիբովը։
Ինչևէ, այն ժամանակ Ադրբեջանի հանրության գերակշիռ մասը համոզված էր, որ հենց առաջին նախագահն է պատասխանատու պատերազմի նախնական շրջանի անհաջողությունների համար, Մութալիբովն էլ հնարավորություն չուներ Հայաստանի այժմվա իշխանությունների պես ողջ մեղքը գցելու, այսպես կոչված՝ նախկինների վրա, որոնք «30 տարի շարունակ միայն թալանել են բանակը»։ Ախր, նորանկախ Ադրբեջանը դեռ ո՛չ նախկիններ ուներ, ո՛չ էլ բանակ։
Анжела Элибегова - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2020
ՌԱԴԻՈ
Խոջալուի դեպքերի մասին Մազալովայի ինֆորմացիան քանդում էր ադրբեջանական միֆը. Էլիբեգովա
Լրահոս
0