00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Խոջալուի դեպքերի մասին Մազալովայի ինֆորմացիան քանդում էր ադրբեջանական միֆը. Էլիբեգովա

© Sputnik / Asatur YesayantsАнжела Элибегова
Анжела Элибегова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան Sputnik Արմենիայի եթերում իր հիշողություններն է ներկայացրել նախօրեին մահացած չեխ լրագրող Դանա Մազալովայի մասին` անդրադառնալով նաև իրենց համատեղ աշխատանքին ու համագործակցությանը։

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի բնորոշմամբ` չեխ լրագրող Դանա Մազալովան ֆանտաստիկ, շատ ուժեղ կին էր և առանձնանում էր իր պրոֆեսիոնալ գործունեությամբ։

«Երբ ազատ ժամանակ էինք ունենում, մեր շփման ընթացքում ներկայացնում էր թեժ գոտիներում իր աշխատանքի վերաբերյալ այնպիսի փաստեր, որոնք արձանագրելու համար կինն ընդհանրապես պետք է ունենա յուրահատուկ խիզախություն, որպեսզի անցնելով այդ ամենի միջով կարողանա պահպանել առողջ բանականությունն  ու կենսուրախությունը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Ребенок в монастыре Агарцин. - Sputnik Արմենիա
Մահացել է Հայաստանի և Արցախի մեծ բարեկամ, չեխ լրագրող Դանա Մազալովան

Էլիբեգովայի խոսքով` Մազալովան անչափ հետաքրքիր անձնավորություն էր նաև այն առումով, որ լինելով Արցախյան հերոսամարտի ականատես, յուրովի, խիզախորեն ու անաչառ կերպով էր ներկայացնում իր տեսակետները, քանի որ տիրապետում էր անհրաժեշտ տեղեկություններին։

«Շատ հաճելի էր նրա հետ աշխատել։ Դանայի հիշողությունները մեզ շատ էին օգնում հայկական դիրքորոշումը միջազգային ատյաններում առաջ մղելու համար։ Մասնավորապես Խոջալուի դեպքերի վերաբերյալ նա բացառիկ ինֆորմացիայի կրող էր, այն մարդն էր, որն առաջիններից էր  տեսել Չինգիզ Մուստաֆաևի հայտնի կադրերը, որոնք ադրբեջանական քարոզչության միֆն ամբողջությամբ քանդում էին, հետևաբար Դանան զեղծարարությունների բացահայտման գործում մեծ դեր ունեցավ և շատ օգնեց մեզ։ Բացի դրանից, բոլորս հիշում ենք «Նեզավիսիմայա Գազետա» թերթում հրապարակված նրա հանրահայտ հարցազրույցը Այազ Մութալիբովի հետ, որում վերջինս խոստովանում է, որ Խոջալուի իրական մասնակիցները Բաքվում են, հայրերը դրա հետ կապ չունեն։ Մազալովայի ներդրումն անգնահատելի է ադրբեջանական քարոզչամեքենայի դեմ պայքարում»,– նշեց ադրբեջանագետը։

Էլիբեգովա. «Ադրբեջանի ՄԻՊ-ը նույնպես չի շեղվում իր երկրի հայատյաց քաղաքականությունից»

Անժելա Էլիբեգովան և Դանա Մազալովան ծանոթացել և աշխատել են Խոջալուի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմի նկարահանումների շրջանակում` փորձելով հավաքել պատմական, վավերագրական, արխիվային տվյալներ։ Երբ միասին գնացել են Արցախ, Էլիբեգովային հաճելիորեն զարմացրել է, թե ինչպիսի ջերմությամբ են չեխ լրագրողին դիմավորում Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները, զինվորականներն ու պատերազմն անցած մարդիկ, որոնք հիշում էին Դանային, կիսվում տպավորություններով, ինչը բավականին հուզիչ էր և փաստում էր, որ տարիներ անց ժպտադեմ տիկնոջ նկատմամբ խորին հարգանքը պահպանվել էր այստեղ։

Армянские добровольцы майских сражений начала XX века - Sputnik Արմենիա
Սարդարապատի հերոսամարտի մասին պետք է իմանան նաև Ռուսաստանում. Նադեին–Ռաևսկի

Ադրբեջանագետը համոզված է՝  Մազալովայի նման մարդիկ ուզում են Արցախի մասին իրողությունը հասցնել աշխարհին, իրենց զգացողությունները փոխանցել մարդկանց, որոնք պատկերացում անգամ չունեն արցախյան կոնֆլիկտի մասին։ Նրանց կապվածությունը հայկական երկրամասի հետ երբեք չի մարում ու դառնում է նաև անձնական պատմություն։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին մահացել է Հայաստանի և Արցախի մեծ բարեկամ, չեխ լրագրող Դանա Մազալովան։ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter–ի իր էջում ցավակցություն է հղել Մազալովայի հարազատներին և նշել, որ նա մեծ ժառանգություն է թողել ԼՂՀ հակամարտության անաչառ և պրոֆեսիոնալ լուսաբանման հարցում՝  ներկայացնելով ճշմարտությունն ու արդարությունը։

Լրահոս
0