https://arm.sputniknews.ru/20220330/shiraki-marzic-30-andz-adrbejanakan-banterum-en-marzpety-dimel-e-mipin-40354041.html
Այժմ Շիրակի մարզից 30 անձ ադրբեջանական բանտերում են. մարզպետը դիմել է ՄԻՊ–ին
Այժմ Շիրակի մարզից 30 անձ ադրբեջանական բանտերում են. մարզպետը դիմել է ՄԻՊ–ին
Sputnik Արմենիա
Քրիստինե Գրիգորյանը բավարարված չէ գերիների հարցով տարբեր երկրներում իր կոլեգաների արձագանքների ինտենսիվությունից կամ դրանց հասցեականությունից։ 30.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-30T17:29+0400
2022-03-30T17:29+0400
2022-03-30T17:30+0400
գերի
շիրակի մարզ
քրիստինե գրիգորյան
նազելի բաղդասարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1682/17/16821728_0:76:1600:976_1920x0_80_0_0_1236c5b0f372a1dd3277e14a46567c32.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Շիրակի մարզից այժմ 30 անձ ադրբեջանական բանտերում են։ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ Տեղեկությունը հրապարակվել է մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։Մարդու իրավունքների պաշտպանն էլ իր հերթին հայտնել է, որ ադրբեջանական կողմը արհեստականորեն գեներացվող և դատավճիռների հանգեցնող քրեական պրոցեսներ է սկսում՝ ոտնահարելով մարդասիրական բոլոր կոնվենցիաները և միջազգային պարտավորությունները։«Ես բոլոր ուղերձներն ուղարկում եմ իմ կոլեգաներին աշխարհի տարբեր երկրներում, սակայն բավարարված չեմ արձագանքների ինտենսիվությունից կամ դրանց հասցեականությունից»,- ասել է Գրիգորյանը։Մարդու իրավունքների պաշտպանն ու Շիրակի մարզպետը հանդիպել են գերեվարվածերի հարազատների հետ։Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-ին Ժնևում հանդիպել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերի հետ և նրա ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց (պաշտոնապես հաստատված) հայրենադարձման հրատապության, ինչպես նաև բռնի անհետացման դեպքերի և անհետ կորած անձանց ճակատագրերի բացահայտման վրա:Մինչ օրս Ադրբեջանը 150 գերի է հանձնել Հայաստանին։ Մարտի 21–ի դրությամբ անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
շիրակի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1682/17/16821728_0:0:1424:1068_1920x0_80_0_0_a173aa6842c13dc4510bff51f2d2e2bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գերի, շիրակի մարզ, քրիստինե գրիգորյան, նազելի բաղդասարյան
գերի, շիրակի մարզ, քրիստինե գրիգորյան, նազելի բաղդասարյան
Այժմ Շիրակի մարզից 30 անձ ադրբեջանական բանտերում են. մարզպետը դիմել է ՄԻՊ–ին
17:29 30.03.2022 (Թարմացված է: 17:30 30.03.2022) Քրիստինե Գրիգորյանը բավարարված չէ գերիների հարցով տարբեր երկրներում իր կոլեգաների արձագանքների ինտենսիվությունից կամ դրանց հասցեականությունից։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Շիրակի մարզից այժմ 30 անձ ադրբեջանական բանտերում են։ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ Տեղեկությունը հրապարակվել է մարզպետարանի
ֆեյսբուքյան էջում։
«Ադրբեջանը մինչ օրս չի կատարում եռակողմ համաձայնության դրույթները, և այնտեղ են պահվում մեր հայրենակիցները։ Ակնկալում եմ ձեր գործուն աջակցությունը մեր տղաների հայրենադարձման համար ձեռնարկված քայլերում, քանզի Ադրբեջանը շարունակում է իր ձեռագիրը պահել և, անհիմն մեղադրանքներով առաջնորդվելով, պատանդի կարգավիճակով պահում է նրանց»,- նշել է Բաղդասարյանը։
Մարդու իրավունքների պաշտպանն էլ իր հերթին հայտնել է, որ ադրբեջանական կողմը արհեստականորեն գեներացվող և դատավճիռների հանգեցնող քրեական պրոցեսներ է սկսում՝ ոտնահարելով մարդասիրական բոլոր կոնվենցիաները և միջազգային պարտավորությունները։
«Ես բոլոր ուղերձներն ուղարկում եմ իմ կոլեգաներին աշխարհի տարբեր երկրներում, սակայն բավարարված չեմ արձագանքների ինտենսիվությունից կամ դրանց հասցեականությունից»,- ասել է Գրիգորյանը։
Մարդու իրավունքների պաշտպանն ու Շիրակի մարզպետը հանդիպել են գերեվարվածերի հարազատների հետ։
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-ին Ժնևում հանդիպել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերի հետ և
նրա ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց (պաշտոնապես հաստատված) հայրենադարձման հրատապության, ինչպես նաև բռնի անհետացման դեպքերի և անհետ կորած անձանց ճակատագրերի բացահայտման վրա:
Մինչ օրս Ադրբեջանը 150 գերի է հանձնել Հայաստանին։ Մարտի 21–ի դրությամբ անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։