https://arm.sputniknews.ru/20220330/amnn-uzum-e-emn-veratsel-natoi-taratsashrjanajin-departamenti-zakharvova-40332747.html
ԱՄՆ–ն ուզում է ԵՄ–ն վերածել ՆԱՏՕ–ի տարածաշրջանային դեպարտամենտի. Զախարովա
ԱՄՆ–ն ուզում է ԵՄ–ն վերածել ՆԱՏՕ–ի տարածաշրջանային դեպարտամենտի. Զախարովա
Sputnik Արմենիա
Վաշինգտոնը չի ցանկանում զարգացնել Եվրոպան, չի ցանկանում այն տեսնել ուժեղ, միասնական և ինքնուրույն, ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ 30.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-30T10:00+0400
2022-03-30T10:00+0400
2022-03-30T10:02+0400
մարիա զախարովա
եվրամիություն
ամն
նատօ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/11/39864850_161:0:3802:2048_1920x0_80_0_0_e223c0fe6984db280899423ebc59709d.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ԱՄՆ–ն ցանկանում է «ԵՄ» ինտեգրացիոն նախագիծը վերածել ՆԱՏՕ–ի «տարածաշրջանային տնտեսական դեպարտամենտի»։ Եվ արդեն նոր տեսքով Կապիտոլիումից կառավարել ողջ արևմտյան աշխարհը։ Այս մասին Telegram–ի ալիքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Ինչպես նշել է Զախարովան` տասնամյակներ շարունակ Եվրոպական միությունները, այնուհետև նաև ԵՄ–ն բացառապես տնտեսական միավորումներ են եղել։ Համաձայնեցվում էին ընդհանուր քաղաքական (այդ թվում՝ միասնական արտաքին քաղաքական գիծը) օրակարգերը, բայց ռազմական հարցերը, ազգային պաշտպանությունը երբեք Բրյուսելի մակարդակի չի դուրս բերվել։Միևնույն ժամանակ Բրյուսելում կայացած ԵՄ վերջին գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բացահայտ կոչ արեց ՆԱՏՕ–ին և ԵՄ–ին պայմանավորվել միմյանց հետ «համագործակցությունը խորացնելու» վերաբերյալ։Սակայն, ըստ նրա, վաշինգտոնյան ռազմավարների մտահղացումը ճիշտ հակառակն է։«Քանի որ ՆԱՏՕ–ն հիմնադրման պահից ԱՄՆ–ն է գլխավորում, նրանք կցանկանային, որ այն ամենը, ինչ կատարվում է ԵՄ–ի հովանու ներքո, նույնպես տեղի ունենա իրենց իմացությամբ։ Վաշինգտոնը չի ցանկանում զարգացնել Եվրոպան, չի ցանկանում տեսնել նրան ուժեղ, միասնական և ինքնուրույն։ ԱՄՆ–ի կողմից «Բրեքզիթին» աջակցելու գործոնը ու առաջին հերթին Եվրոպային հարվածող հակառուսական պատժամիջոցների էությունը դա են ապացուցում», – հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։Հիշեցնենք, որ և՛ մի շարք քաղաքական գործիչներ, և՛ փորձագետներ բազմիցս նշել են ԱՄՆ–ի և ԵՄ–ի միջև բազմաթիվ հարցերի, այդ թվում նաև ՌԴ–ի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ առկա տարաձայնությունները։ Նշվում էր, որ ԵՄ–ն հաճախ ստիպված է լինում տեղի տալ Սպիտակ տան ճնշմանը։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/11/39864850_773:0:3504:2048_1920x0_80_0_0_69ffdba9f6d2c7fba800e8208e259cbe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, եվրամիություն, ամն, նատօ
մարիա զախարովա, եվրամիություն, ամն, նատօ
ԱՄՆ–ն ուզում է ԵՄ–ն վերածել ՆԱՏՕ–ի տարածաշրջանային դեպարտամենտի. Զախարովա
10:00 30.03.2022 (Թարմացված է: 10:02 30.03.2022) Վաշինգտոնը չի ցանկանում զարգացնել Եվրոպան, չի ցանկանում այն տեսնել ուժեղ, միասնական և ինքնուրույն, ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ԱՄՆ–ն ցանկանում է «ԵՄ» ինտեգրացիոն նախագիծը վերածել ՆԱՏՕ–ի «տարածաշրջանային տնտեսական դեպարտամենտի»։ Եվ արդեն նոր տեսքով Կապիտոլիումից կառավարել ողջ արևմտյան աշխարհը։ Այս մասին Telegram–ի ալիքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ինչպես նշել է Զախարովան` տասնամյակներ շարունակ Եվրոպական միությունները, այնուհետև նաև ԵՄ–ն բացառապես տնտեսական միավորումներ են եղել։ Համաձայնեցվում էին ընդհանուր քաղաքական (այդ թվում՝ միասնական արտաքին քաղաքական գիծը) օրակարգերը, բայց ռազմական հարցերը, ազգային պաշտպանությունը երբեք Բրյուսելի մակարդակի չի դուրս բերվել։
Միևնույն ժամանակ Բրյուսելում կայացած ԵՄ վերջին գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բացահայտ կոչ արեց ՆԱՏՕ–ին և ԵՄ–ին պայմանավորվել միմյանց հետ «համագործակցությունը խորացնելու» վերաբերյալ։
«Իհարկե այդ ամենը ներկայացվում էր իբրև պաշտպանական նպատակներից ելնելով. միասնական Եվրոպային պաշտպանություն է հարկավոր։ Իսկ ով, եթե ոչ ՆԱՏՕ–ն կարող է դա ապահովել. և՛ զորք կտրամադրի, և՛ կիբեռգործողություններ հարկ եղած ժամանակ կիրականացնի։ «ՆԱՏՕ–ն կդառնա ԵՄ–ի վահանը». Այս է հիմնական ուղերձը», – նշել է Զախարովան։
Սակայն, ըստ նրա, վաշինգտոնյան ռազմավարների մտահղացումը ճիշտ հակառակն է։
«Քանի որ ՆԱՏՕ–ն հիմնադրման պահից ԱՄՆ–ն է գլխավորում, նրանք կցանկանային, որ այն ամենը, ինչ կատարվում է ԵՄ–ի հովանու ներքո, նույնպես տեղի ունենա իրենց իմացությամբ։ Վաշինգտոնը չի ցանկանում զարգացնել Եվրոպան, չի ցանկանում տեսնել նրան ուժեղ, միասնական և ինքնուրույն։ ԱՄՆ–ի կողմից «Բրեքզիթին» աջակցելու գործոնը ու առաջին հերթին Եվրոպային հարվածող հակառուսական պատժամիջոցների էությունը դա են ապացուցում», – հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ և՛ մի շարք քաղաքական գործիչներ, և՛ փորձագետներ բազմիցս նշել են ԱՄՆ–ի և ԵՄ–ի միջև բազմաթիվ հարցերի, այդ թվում նաև ՌԴ–ի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ առկա տարաձայնությունները։ Նշվում էր, որ ԵՄ–ն հաճախ ստիպված է լինում տեղի տալ Սպիտակ տան ճնշմանը։