https://arm.sputniknews.ru/20220328/nujnisk-harkajin-ekamutneri-nvazman-depqum-karavarutjuny-chi-krtshati-bjujei-tsakhsery-40251611.html
Նույնիսկ հարկային եկամուտների նվազման դեպքում կառավարությունը չի կրճատի բյուջեի ծախսերը
Նույնիսկ հարկային եկամուտների նվազման դեպքում կառավարությունը չի կրճատի բյուջեի ծախսերը
Sputnik Արմենիա
Կառավարությունում որոշել են, հընթացս հետևելով իրավիճակին, անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավել 2022-ի բյուջեով պլանավորված ծախսերը... 28.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-28T12:03+0400
2022-03-28T12:03+0400
2022-03-28T12:04+0400
հհ կառավարություն
հայաստան
աժ (ազգային ժողով)
բյուջե
ծախս
տիգրան խաչատրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1767/31/17673179_0:0:1498:844_1920x0_80_0_0_79b0cf6100eaa9c982408d0739e1ea46.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. 2022թ– բյուջեի պարտք/ ՀՆԱ հարաբերակցության վերաբերյալ կանխատեսումներ անելը դեռևս վաղ է։ Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում նման կարծիք հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը` պատասխանելով հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի` ընթացիկ տարվա ֆինանսական ռիսկերի ու բյուջեի հիմքում դրված ցուցանիշների մասին հարցին։Ամեն դեպքում, ըստ ֆինանսների նախարարի` կառավարությունում որոշել են, հընթացս հետևելով իրավիճակին, անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավել 2022-ի բյուջեով պլանավորված ծախսերն ամբողջությամբ կատարելու համար։«Մենք չենք գնա այն ճանապարհով, որ հարկային եկամուտների նվազման դեպքում ծախսերը կրճատենք»,– ասաց Խաչատրյանը` հավելելով, որ դրա փոխարեն թերհավաքված հարկային միջոցները կփոխարինվեն վարկերով։Արդյունքում, նախարարի հաշվարկով, հարկեր/ ՀՆԱ ցուցանիշը կգերազանցի նախապես կանխատեսված 60.2 տոկոսը, բայց թե որքանով, Խաչատրյանը չմանրամասնեց։4 կուսակցություն ՀՀ բյուջեից 520 մլն դրամ աջակցություն կստանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1767/31/17673179_165:0:1498:1000_1920x0_80_0_0_a0afeb0aaaf682d967d8ff84a836a598.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ կառավարություն, հայաստան, աժ (ազգային ժողով), բյուջե, ծախս, տիգրան խաչատրյան
հհ կառավարություն, հայաստան, աժ (ազգային ժողով), բյուջե, ծախս, տիգրան խաչատրյան
Նույնիսկ հարկային եկամուտների նվազման դեպքում կառավարությունը չի կրճատի բյուջեի ծախսերը
12:03 28.03.2022 (Թարմացված է: 12:04 28.03.2022) Կառավարությունում որոշել են, հընթացս հետևելով իրավիճակին, անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավել 2022-ի բյուջեով պլանավորված ծախսերը կատարելու համար։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. 2022թ– բյուջեի պարտք/ ՀՆԱ հարաբերակցության վերաբերյալ կանխատեսումներ անելը դեռևս վաղ է։ Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում նման կարծիք հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը` պատասխանելով հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի` ընթացիկ տարվա ֆինանսական ռիսկերի ու բյուջեի հիմքում դրված ցուցանիշների մասին հարցին։
«Մենք գտնվում ենք այնպիսի մակրոտնտեսական անորոշությունների ժամանակահատվածում, որոնք ընդհանուր առմամբ կարող են ունենալ բացասական ազդեցություն` նախապես կանխատեսված տնտեսական ակտիվության ու աճի ցուցանիշների վրա, իսկ դա, բնականաբար, իր ուղիղ ազդեցությունն ունի նաև մեր հարկային եկամուտների վրա»,– ասաց Խաչատրյանը` չբացառելով, որ, եթե այդ բացասական ազդեցությունը երկար տևի, ապա տարին կավարտվի կանխատեսվածից ցածր եկամուտների հավաքագրմամբ։
Ամեն դեպքում, ըստ ֆինանսների նախարարի` կառավարությունում որոշել են, հընթացս հետևելով իրավիճակին, անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավել 2022-ի բյուջեով պլանավորված ծախսերն ամբողջությամբ կատարելու համար։
«Մենք չենք գնա այն ճանապարհով, որ հարկային եկամուտների նվազման դեպքում ծախսերը կրճատենք»,– ասաց Խաչատրյանը` հավելելով, որ դրա փոխարեն թերհավաքված հարկային միջոցները կփոխարինվեն վարկերով։
Արդյունքում, նախարարի հաշվարկով, հարկեր/ ՀՆԱ ցուցանիշը կգերազանցի նախապես կանխատեսված 60.2 տոկոսը, բայց թե որքանով, Խաչատրյանը չմանրամասնեց։