https://arm.sputniknews.ru/20220327/arajikajum-hnaravvor-e-rd-i-kazm-mtnelu-veraberjal-hanraqve-lini-lzhh-i-ghekavar-40233822.html
Առաջիկայում հնարավոր է` ՌԴ-ի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվե լինի. ԼԺՀ-ի ղեկավար
Առաջիկայում հնարավոր է` ՌԴ-ի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվե լինի. ԼԺՀ-ի ղեկավար
Sputnik Արմենիա
Ժողովուրդը կարող է իրացնել իր սահմանադրական իրավունքն ու քվեարկել հանրաքվեին։ 27.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-27T13:57+0400
2022-03-27T13:57+0400
2022-03-27T14:02+0400
լուգանսկ
ուկրաինա
ռուսաստան
հանրաքվե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/13/38857311_0:0:3133:1762_1920x0_80_0_0_c4966cc4f78dac23d9a0b8b4d79e1da0.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը չի բացառել, որ մոտ ժամանակներս հանրապետության տարածքում կարող է Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու վերաբերյալ հանրաքվե անցկացվի: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նա այդ մասին հայտարարել է օտարերկրյա լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2022 թվականի փետրվարի 22-ին հրամանագիր է ստորագրել Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու մասին: Ավելի վաղ ՌԴ Պետդումայի պատգամավորներն էին հանրապետությունների անկախության օգտին քվեարկել։Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 32–րդ օրը։
լուգանսկ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/13/38857311_8:0:2739:2048_1920x0_80_0_0_27d02a2ff75743c57d48de56ca19f0ce.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լուգանսկ, ուկրաինա, ռուսաստան, հանրաքվե
լուգանսկ, ուկրաինա, ռուսաստան, հանրաքվե
Առաջիկայում հնարավոր է` ՌԴ-ի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվե լինի. ԼԺՀ-ի ղեկավար
13:57 27.03.2022 (Թարմացված է: 14:02 27.03.2022) Ժողովուրդը կարող է իրացնել իր սահմանադրական իրավունքն ու քվեարկել հանրաքվեին։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը չի բացառել, որ մոտ ժամանակներս հանրապետության տարածքում կարող է Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու վերաբերյալ հանրաքվե անցկացվի:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նա այդ մասին հայտարարել է օտարերկրյա լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Կարծում եմ, որ մոտ ժամանակներս հանրապետության տարածքում հանրաքվե կանցկացվի, որտեղ ժողովուրդը կիրացնի իր բացարձակ սահմանադրական իրավունքն ու կարտահայտի իր կարծիքը ՌԴ-ին կազմ մտնելու վերաբերյալ», - ասել է Պասեչնիկը օտարերկրյա լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2022 թվականի փետրվարի 22-ին հրամանագիր է ստորագրել Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու մասին: Ավելի վաղ ՌԴ Պետդումայի պատգամավորներն էին հանրապետությունների անկախության օգտին քվեարկել։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 32–րդ օրը։