Ռուսաստանն Արևմուտքի հետ պայքարի մեջ է մտել աշխարհի ապագայի համար
Դոնեցկ. Արխիվային լուսանկար
© Sputnik / Aleksei Kudenko
/ Բաժանորդագրվել
Ուկրաինայի ապառազմականացմանը և ապազգայնականացմանն ուղղված գործողությունները դարձան այն գիծը, որոնք պատմությունը բաժանեցին մինչևի և հետոյի։ Եվ փետրվարի 24-ին մենք արթնացանք բոլորովին նոր աշխարհում, որում ապրում ենք արդեն մեկ ամիս։
Դավիթ Նարմանիա, ՌԻԱ Նովոստի
Եկեք հիշենք` ինչին ենք հրաժեշտ տալիս
Արևմտյան քաղաքագետների կողմից այդքան ակտիվորեն տարածվող «պատմության ավարտի» մասին վաղաժամ հետևությունները Հարավսլավիայի ռմբակոծություններն են։ Նույն այդ ռմբակոծությունները դարձան ՆԱՏՕ–ի վերջին գործողությունները, որոնցում դաշինքին հաջողվեց հասնել դրված նպատակներին, որքան էլ դրանք մարդակեր լինեին։
Այնուհետև եղավ Աֆղանստանը, որտեղ Վաշինգտոնը մտադիր էր ջախջախել «Թալիբանին» (ահաբեկչական գործողությունների համար ՄԱԿ–ի պատժամիջոցների տակ գտնվող կազմակերպություն)։ Անցավ 20 տարի, ԱՄՆ–ն խայտառակ կերպով այնտեղից փախուստի դիմեց, իսկ թալիբները դարձյալ իշխանությունն իրենց ձեռքն առան։
Դրանից հետո Իրաքում տեղի ունեցան զանգվածային ոչնչացման զենքի որոնման գործողությունները։ Իհարկե չգտան, սակայն բարեբեր հող պատրաստեցին ԻՊ–ի կայացման համար (ՌԴ–ում արգելված ահաբեկչական կազմակերպություն)։
2010-ականների սկզբի «արաբական գարունը», որին ակտիվորեն աջակցում էին ԱՄՆ–ն և Եվրոպան, արյունալի քաղաքացիական պատերազմի վերածվեց Լիբիայում և Սիրիայում։ Հենց վերջինում էլ իրենց դրսևորեցին «Իսլամական պետության» զինյալները։
Ահա հենց այդ աշխարհի վերջն էլ գալիս է այսօր։ Եվ կառուցվում նորը, որում չի կարելի անպատիժ գնդակոծել «Գրադերից» Ցխինվալը, չի կարելի, ժողովրդավարություն կերտելու քողի ներքո իսլամիստների ձեռքով ջարդ կազմակերպել, չի կարելի Օդեսայի Արհմիությունների տանը մարդկանց այրել, չի կարելի 8 տարի չնկատել այն պատերազմը, որն իրականացվում է քո ժողովրդի մի մասի ձեռքով։ Վերջինն ի դեպ վերաբերում է ինչպես ռուսաստանցիներին, այնպես էլ ուկրաինացիներին։
Իսկ ի՞նչ է կարելի այդ նոր աշխարհում։ Ինչպիսի՞ն է այն լինելու։ Ի՞նչ է մեզ սպասվում։ Մեզ բոլորիս` անկախ նրանից, թե որ երկրում ենք ապրում։
Այսօր նոր աշխարհի ապագան ռուս զինվորի ձեռքերում է. նրանք պայքար են մղում դրա համար։
Նույն իրավիճակներում Ռուսաստանի և ԱՄՆ–ի գործողությունների արմատական տարբերություններն ակնհայտ են նույնիսկ Կրեմլի ամենամոլի հակառակորդների համար։ Մեր ինքնաթիռները քաղաքների «գորգային» ռմբակոծություն չեն իրականացնում, ինչպես դա անում էին ամերիկացիները Հարավսլավիայում, Աֆղանստանում և Իրաքում։ Միևնույն ժամանակ Ուկրաինայում ցանկացած օբյեկտ վերացնելու հնարավորություն մեր բանակն ունի. «Կինժալով» վերջին հարվածները դրա վառ ապացույցն են։ Սակայն Ռուսաստանն այլ կերպ է գործում, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր զինվոր, որն իր կյանքն է զոհել այնտեղ, արել է դա այդ թվում նաև խաղաղ ուկրաինացիների կյանքը պահպանելու համար։
Հենց այդ է պատճառը, որ գործողությունները կտևեն ճիշտ այնքան, որքան կպահանջվի առաջադրված խնդիրները կատարելու համար։
Երբ դրանք ավարտվեն, կսկսեն խոսել դիվանագետները։ Նրանք պետք է որոշեն նոր աշխարհի անվտանգության մեխանիզմները։ Դրանց մի մասը ստիպված կլինեն վերաիմաստավորել, օրինակ`միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագիրը, СНВ-3–ը։ Սակայն այդ համաձայնագրերի անալոգները այդժամ Մոսկվայի և Վաշինգտոնի համար երկկողմանի փաստաթուղթ չեն լինի։ Դրանք ուշադիր ընթերցելու են Պեկինում, Դելիում, Բեռլինում, Փարիզում, Թեհրանում, Էր–Ռիյադում` յուրաքանչյուր այն երկրի մայրաքաղաքում, որը կկարողանա ապագայի համար պատասխանատվություն ստանձնել։
ԱՄՆ–ն և նրա դաշնակիցները կոտրեցին կապիտալիզմի առանցքային սկզբունքը` մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը։ Այո, դա հիմա քիչ է հուզում հասարակ ռուսաստանցուն, որը մեղմ ասած, տարակուսում է` ընթերցելով, թե ինչպես են ռուսաստանցի միլիարդատերերը տուժում զբոսանավերի ձերբակալումից և հավաքարարի աշխատավարձի հետ կապված դժվարություններից։ Փոխարենը դրան ուշադիր հետևում են վերոնշյալ մայրաքաղաքներում. նրանց ունևոր բնակիչների գումարների զգալի մասը նույնպես արևմտյան բանկերում է։ Եվ հաստատ նրանց սրտով չէ այն, թե ինչպես են այսօր գործում Վաշինգտոնը, Լոնդոնն ու Բրյուսելը։
1.5 շաբաթ առաջ ամերիկյան ԶԼՄ–ները գրում էին, որ Սաուդյան Արաբիան և Չինաստանը քննարկում են նավթային պայմանագրերի վճարում իրականացնել յուանով։ Իսկ երեկ չէ առաջին օրը Ռուսաստանը հայտարարեց, որ եվրոպական երկրները գազը պետք է ռուբլով գնեն։ Համաշխարհային տնտեսության ապադոլարացումը դեռ փետրվարին մշուշոտ հեռանկար էր թվում, սակայն արդեն այսօր այն բավական շոշափելի պատկեր է ստանում։
Արդյո՞ք Եվրոպան իսկապես անկախ կդառնա, թե կշարունակի կուրորեն կատարել Կապիտոլիումի հրահանգները։ Արդյոք հասարակ գերմանացիներն ու ֆրանսիացիները գիտակցում են, որ հենց նրանց հաշվին է այսօր պայքար գնում ուկրաինական ազգայնական գումարտակների պահպանման համար։ Չէ՞ որ ԱՄՆ–ն բացահայտ ոտքերը սրբեց կոլեկտիվ պատասխանատվության անթույլատրելիության մասին հռչակվող իդեալների վրա։
Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ ՆԱՏՕ–ի եվրոպական հատվածը բոլորովին միակարծիք չէ Ուկրաինային աջակցելու հարցում։ Իհարկե, առանձին տաք գլուխներ կան, սակայն շատերին սթափեցրել է Ռուսաստանին դիմակայելու հեռանկարը, Ռուսաստանին, որը պատրաստ է ոչ միայն հայտարարել սեփական շահերի մասին, այլև իսկապես պաշտպանել դրանք։
Բուն Ռուսաստանին էլ հսկայական փոփոխություններ են սպասում. ակնհայտ է, որ արմատացած տնտեսական խնդիրների լուծումն այլևս պետք չէ հետաձգել։ Բայց ի՞նչ ելքեր մենք կգտնենք ստեղծված իրավիճակից։
Այս և մի շարք այլ հարցերի պատասխաններ մենք դեռ պետք է պարզենք, սակայն դրանք անկասկած համամարդկային պատմության մի մասը կդառնան։