https://arm.sputniknews.ru/20220326/rd-zun-ukrainaji-zhitvomiri-marzum-zinamterqi-pahest-e-vochnchacrel-pn-40209066.html
ՌԴ ԶՈւ–ն Ուկրաինայի Ժիտոմիրի մարզում զինամթերքի պահեստ է ոչնչացրել. ՊՆ
ՌԴ ԶՈւ–ն Ուկրաինայի Ժիտոմիրի մարզում զինամթերքի պահեստ է ոչնչացրել. ՊՆ
Sputnik Արմենիա
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը նոր տվյալներ է ներկայացրել Ուկրաինայում ընթացող հատուկ գործողությունների ընթացքի մասին։ 26.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-26T12:24+0400
2022-03-26T12:24+0400
2022-03-26T12:26+0400
իգոր կոնաշենկով
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
դոնբաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534316_0:0:1848:1040_1920x0_80_0_0_de0e6dafa7a2328c1a5e79cb13cdd780.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ՌԴ ԶՈւ–ն Կիևից դեպի արևմուտք գտնվող Ժիտոմիրի մարզում «Կալիբր» հրթիռներով զինամթերքի պահեստ է ոչնչացրել։ Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։Նա հավելել է, որ «Օնիքս» բարձր ճշգրտության թևավոր հրթիռով Նիկոլաևի շրջանում վառելիքի պահեստ է ոչնչացվել, որից Ուկրաինայի հարավային հատվածում գտնվող Ուկրաինայի ԶՈւ–ի խմբավորմանը վառելիք էր մատակարարվում։Մեդվեդևն ասել է, թե Ռուսաստանը որ դեպքերում կարող է միջուկային զենք կիրառելԻնչպես նշել է Կոնաշենկովը` ՌԴ ԶՈւ–ն մարտեր է վարում Նովոմիխայլովկա և Նովոբախմուտովկա բնակավայրերի համար, կրակային հարվածներ հասցնում հակառակորդին։Բացի այդ, ոչնչացվել է 166 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 662 դաշտային հրետանու զենք և ականանետ, ինչպես նաև 1453 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։Ինչպես նշել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը` մեկ օրվա ընթացքում օպերատիվ–մարտավարական և բանակային ավիացիան խոցել է Ուկրաինայի 117 ռազմական օբյեկտ։Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 31–րդ օրը։
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534316_169:0:1609:1080_1920x0_80_0_0_e22a9fa4e2231e358495f96ae494aa7a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իգոր կոնաշենկով, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, դոնբաս
իգոր կոնաշենկով, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, դոնբաս
ՌԴ ԶՈւ–ն Ուկրաինայի Ժիտոմիրի մարզում զինամթերքի պահեստ է ոչնչացրել. ՊՆ
12:24 26.03.2022 (Թարմացված է: 12:26 26.03.2022) ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը նոր տվյալներ է ներկայացրել Ուկրաինայում ընթացող հատուկ գործողությունների ընթացքի մասին։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ՌԴ ԶՈւ–ն Կիևից դեպի արևմուտք գտնվող Ժիտոմիրի մարզում «Կալիբր» հրթիռներով զինամթերքի պահեստ է ոչնչացրել։ Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նա հավելել է, որ «Օնիքս» բարձր ճշգրտության թևավոր հրթիռով Նիկոլաևի շրջանում վառելիքի պահեստ է ոչնչացվել, որից Ուկրաինայի հարավային հատվածում գտնվող Ուկրաինայի ԶՈւ–ի խմբավորմանը վառելիք էր մատակարարվում։
Ինչպես նշել է Կոնաշենկովը` ՌԴ ԶՈւ–ն մարտեր է վարում Նովոմիխայլովկա և Նովոբախմուտովկա բնակավայրերի համար, կրակային հարվածներ հասցնում հակառակորդին։
ՊՆ–ի տվյալներով` մարտական հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ոչնչացվել է 267 ԱԹՍ, 207 ԶՀՀ, 1618 տանկ և այլ մարտական զրահամեքենաներ։
Բացի այդ, ոչնչացվել է 166 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 662 դաշտային հրետանու զենք և ականանետ, ինչպես նաև 1453 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։
Ինչպես նշել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը` մեկ օրվա ընթացքում օպերատիվ–մարտավարական և բանակային ավիացիան խոցել է Ուկրաինայի 117 ռազմական օբյեկտ։
«Այդ թվում 6 հրամանատարային կետեր են, 3 համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կայանք, 1 հատ Ս-300 ԶՀՀ, ռազմամթերքով և սպառազինությամբ 9 պահեստ, 2 վառելիքաքսուքային նյութերի պահեստ, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումների 2 հենակետ, ազգայնական գումարտակներ և մարտական տեխնիկայի կենտրոնացման շրջան», – հայտնել է գեներալը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 31–րդ օրը։