https://arm.sputniknews.ru/20220326/rd-zu-n-sharunakum-e-grvohy-dvonbasum-marter-en-gnum-nvovvomikhajlvovkaji-hamar-ampvopagir-40225603.html
ՌԴ ԶՈւ-ն շարունակում է գրոհը Դոնբասում, մարտեր են գնում Նովոմիխայլովկայի համար. ամփոփագիր
ՌԴ ԶՈւ-ն շարունակում է գրոհը Դոնբասում, մարտեր են գնում Նովոմիխայլովկայի համար. ամփոփագիր
Sputnik Արմենիա
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը տվյալներ է հրապարակել Ուկրաինայում հատուկ գործողությունների ընթացքի մասին 26.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-26T22:05+0400
2022-03-26T22:05+0400
2022-03-26T22:10+0400
դոնբաս
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
իգոր կոնաշենկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/19/39096687_0:0:1620:912_1920x0_80_0_0_4f94b33b0e6a157b5fb02326368be5d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ՌԴ ԶՈւ–ն շարունակում է հարձակումը Դոնբասում։ Այսօր այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։Կոնաշենկովը հավելել է, որ ռուսական բանակը Նովոսյոլովկայում և Նովոբախմուտովկայում շարունակում է հարձակումը բետոնե կառույցներով ամրացված երկարաժամկետ հենակետերի վրա։Տվյալ ուղղությամբ ոչնչացվել է 25-րդ առանձին օդադեսանտային բրիգադի մինչև 50 ուկրաինացի զինծառայող։ Ճնշվել են 7 երկարաժամկետ կրակակետեր և պաշտպանված թաքստոցներում գտնվող 5 զրահավոր օբյեկտ։ՌԴ ԶՈւ-ն ավարտին է հասցնում «Դոնբաս» ազգայնական գումարտակի ջախջախումը. ԿոնաշենկովԻնչպես նշել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը` Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունների ողջ ընթացքում ոչնչացվել է ավելի քան 270 ԱԹՍ և 1.600 միավոր զրահատեխնիկա։Նա հավելել է, որ, բացի այդ, ոչնչացվել է 167 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 669 դաշտային հրետանու զենք և ականանետ, ինչպես նաև 1474 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկայից։ՊՆ–ի տվյալներով` մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի մարտական ավիացիան խոցել է Ուկրաինայի 91 ռազմական օբյեկտ։Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 31–րդ օրը։
դոնբաս
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/19/39096687_93:0:1533:1080_1920x0_80_0_0_e066769c64ae6a718bf901fe3897aee4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնբաս, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, իգոր կոնաշենկով
դոնբաս, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, իգոր կոնաշենկով
ՌԴ ԶՈւ-ն շարունակում է գրոհը Դոնբասում, մարտեր են գնում Նովոմիխայլովկայի համար. ամփոփագիր
22:05 26.03.2022 (Թարմացված է: 22:10 26.03.2022) ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը տվյալներ է հրապարակել Ուկրաինայում հատուկ գործողությունների ընթացքի մասին
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ՌԴ ԶՈւ–ն շարունակում է հարձակումը Դոնբասում։ Այսօր այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։
«ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները մարտական գործողություններ են վարում Նովոմիխայլովսկ բնակավայրը գրավելու համար։ Ցերեկային մարտերի ընթացքում ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈւ 54-րդ մեքենայացված բրիգադի ավելի քան 30 զինծառայող, 6 զրահամեքեա և 46-րդ առանձին գրոհային գումարտակի դաշտային հրետանու մարտկոց»,– ասել է նա։
Կոնաշենկովը հավելել է, որ ռուսական բանակը Նովոսյոլովկայում և Նովոբախմուտովկայում շարունակում է հարձակումը բետոնե կառույցներով ամրացված երկարաժամկետ հենակետերի վրա։
Տվյալ ուղղությամբ ոչնչացվել է 25-րդ առանձին օդադեսանտային բրիգադի մինչև 50 ուկրաինացի զինծառայող։ Ճնշվել են 7 երկարաժամկետ կրակակետեր և պաշտպանված թաքստոցներում գտնվող 5 զրահավոր օբյեկտ։
Ինչպես նշել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը` Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունների ողջ ընթացքում ոչնչացվել է ավելի քան 270 ԱԹՍ և 1.600 միավոր զրահատեխնիկա։
«Մարտական հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ ոչնչացվել է 271 ԱԹՍ, ինչպես նաև 1627 տանկ և այլ մարտական զրահամեքենաներ», – ասել է Կոնաշենկովը։
Նա հավելել է, որ, բացի այդ, ոչնչացվել է 167 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 669 դաշտային հրետանու զենք և ականանետ, ինչպես նաև 1474 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկայից։
ՊՆ–ի տվյալներով` մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի մարտական ավիացիան խոցել է Ուկրաինայի 91 ռազմական օբյեկտ։
«Մեկ օրվա ընթացքում օպերատիվ–մարտավարական և բանակային ավիացիան խոցել է Ուկրաինայի 91 ռազմական օբյեկտ։ Այդ թվում 2 հրամանատարային կետ, սպառազինությամբ և ռազմամթերքով 11 դաշտային պահեստ, ռադիոէլեկտրոնային դիմադրության երկու կայան, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումների 20 հենակետ և մարտական տեխնիկայի կենտրոնացման 52 շրջան», – ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 31–րդ օրը։