Մեդվեդևն ասել է, թե Ռուսաստանը որ դեպքերում կարող է միջուկային զենք կիրառել
09:55 26.03.2022 (Թարմացված է: 10:06 26.03.2022)
© Sputnik / Екатерина Штукина
/ Բաժանորդագրվել
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը, սակայն, շեշտել է, որ կոնֆլիկտային իրավիճակներից ամենալավ ելքը բանակցություններն են։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Գոյություն ունեն մի քանի հիմքեր, որոնց դեպքում Ռուսաստանն իրավունք ունի միջուկային զենք օգտագործել։ Դրանք բոլորն ամրագրված են համապատասխան փաստաթղթում, և դա ցույց է տալիս երկրի վճռականությունը` պաշտպանելու իր ինքնիշխանությունը, բայց, այնուամենայնիվ, բարդ իրավիճակներում բանակցությունները լավագույն և ամենաճիշտ ճանապարհն են։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին և RT - ին տված հարցազրույցում հայտարարել Է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:
«Այդ դեպքերը նշված են փաստաթղթում, որը հաստատվել է նախագահի հրամանագրով, և դա ցույց է տալիս մեր երկրի անկախությունը, ինքնիշխանությունը պաշտպանելու մեր վճռականությունը, ոչ մեկին անգամ փոքր կասկածելու առիթ չտալու, որ մենք պատրաստ ենք արժանի պատասխան տալ մեր երկրի նկատմամբ ցանկացած ոտնձգության, նրա անկախության, նրա ուղեգծի համար», - ասել Է Մեդվեդևը ՝ խոսելով միջուկային զսպմանը վերաբերող փաստաթղթի մասին:
Նա նշել է, որ հիմքերը, որոնց դեպքում ՌԴ-ն իրավունք ունի օգտագործել միջուկային զենքը, մի քանիսն են։
Առաջինն այն իրավիճակն է, երբ Ռուսաստանին հրթիռային հարված է հասցվել միջուկային խոցման միջոցների օգտագործմամբ։
Երկրորդ դեպքը ՌԴ-ի կամ նրա դաշնակիցների դեմ միջուկային զենքի այլ կիրառումն է։
Երրորդ դեպքը հարձակումն է ենթակառուցվածքների վրա, որի արդյունքում կաթվածահար է լինում միջուկային զսպման ուժերի գործունեությունը։
Եվ չորրորդ դեպքն է, երբ ագրեսիայի ակտ է իրականացվել ՌԴ-ի կամ նրա դաշնակիցների նկատմամբ, որի արդյունքում սպառնալիքի տակ է դրվել երկրի գոյությունը ՝ նույնիսկ առանց միջուկային զենքի կիրառման, այսինքն ՝ սովորական զենքի կիրառմամբ։
«Բայց ես այդ մասին ասում եմ, քանի որ հարց է տրվել։ Ակնհայտ է, որ մենք ելնում ենք նրանից, որ բանակցությունները, դիվանագիտական ջանքերն ամենաբարդ իրավիճակներում, ինչպիսին, օրինակ, հիմա ձևավորվում է, Ուկրաինայի շուրջ, միևնույն է, լավագույն և ամենաճիշտ ճանապարհն է։ Այլ բան է, որ բանակցությունները միշտ չէ, որ հաջողության են հասնում, բայց պետք է այդ ճանապարհով գնալ», - հավելել է ԱԽ փոխնախագահը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 31–րդ օրը։