https://arm.sputniknews.ru/20220326/krakvocner-erevanum-hajtnabervel-e-50-ic-aveli-gndak-8-krakvats-parkutsh-40206194.html
Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել է 50-ից ավելի գնդակ, 8 կրակված պարկուճ
Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել է 50-ից ավելի գնդակ, 8 կրակված պարկուճ
Sputnik Արմենիա
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել 2 հոդվածով։ 26.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-26T10:52+0400
2022-03-26T10:52+0400
2022-03-26T10:57+0400
կրակոց
երևան
հհ ոստիկանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1754/08/17540869_0:231:2823:1819_1920x0_80_0_0_661943145269190a82f7a5388eecbffd.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 26-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Մասնավորապես, այսօր՝ ժամը 05։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեստանի 9-րդ փողոցում կրակոցներ են հնչում։Դեպքի վայր ժամանած ոստիկանները ենթադրյալ կասկածյալին հետապնդելով վնասազերծել են և բերման ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին։Ըստ տեղեկությունների` վնասազերծված ու բերման ենթարկված քաղաքացին Երևանի բնակիչ՝ 31-ամյա Էրիկ Աղախանյանն է, որը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։Կրակոցներ Երևան-Սևան ճանապարհին գործող հացատանը. 2 հոգու հիվանդանոց են տեղափոխելՓաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի 4-րդ մասի (Խուլիգանություն) և 235–րդ հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։Կրակոցների հետևանքով տուժածներ չկան։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1754/08/17540869_46:0:2777:2048_1920x0_80_0_0_c7acbe93e7a5106faa39852a399d5166.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կրակոց, երևան, հհ ոստիկանություն
կրակոց, երևան, հհ ոստիկանություն
Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել է 50-ից ավելի գնդակ, 8 կրակված պարկուճ
10:52 26.03.2022 (Թարմացված է: 10:57 26.03.2022) Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել 2 հոդվածով։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 26-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
Մասնավորապես, այսօր՝ ժամը 05։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեստանի 9-րդ փողոցում կրակոցներ են հնչում։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները ենթադրյալ կասկածյալին հետապնդելով վնասազերծել են և բերման ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին։
«Այգեստան փողոցից մինչև Նալբանդյան փողոց ոստիկանության վարչական շենքի մոտ հայտնաբերվել է տարբեր տիպի հրազեններից արձակված 50-ից ավելի գնդակ և 8 հատ կրակված պարկուճ։ Ոստիկանության վարչական շենքի դիմաց էլ հայտնաբերվել է ավտոմատ»,–գրում է կայքը։
Ըստ տեղեկությունների` վնասազերծված ու բերման ենթարկված քաղաքացին Երևանի բնակիչ՝ 31-ամյա Էրիկ Աղախանյանն է, որը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի 4-րդ մասի (Խուլիգանություն) և 235–րդ հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Կրակոցների հետևանքով տուժածներ չկան։