00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է արել Արցախում զորքերը հետ քաշել ու վերադառնալ սկզբնական դիրքեր

Ֆրանսիայի ԱԳՆ–ի շենք - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2022
Բաժանորդագրվել
Փարիզն ափսոսանք է հայտնել Արցախում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ և կոչ արել վերականգնել գազամատակարարումը։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել` կոչ անելով Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում հետ քաշել զորքերը իրենց սկզբնական դիրքեր։ Տեղեկությունը հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Պաշտոնական Փարիզն իր ափսոսանքն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումների, այդ թվում՝ Փառուխ և Խրամորթ գյուղերում զինված միջադեպերի և զորքերի տեղաշարժի կապակցությամբ։
«Ֆրանսիան կոչ է անում առաջ գնացող ուժերին հետ քաշվել իրենց սկզբնական դիրքերը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության»,- ասված է հաղորդագրությունում։
Փարիզը նաև մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղին գազամատակարարման դադարեցման կապակցությամբ և կոչ է արել վերականգնել այն։
Նշվում է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարն այս հարցը բարձրացրել է Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ վերջին բանակցությունների ժամանակ՝ կոչ անելով շուտափույթ լուծել Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խնդիրը։
ԱԳՆ–ից վստահեցնում են, որ Ֆրանսիան մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ տարբեր թեմաներով երկխոսության և առաջընթացի խթանման նպատակով։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։
Sputnik Արմենիայի աղբյուրը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը առաջ է անցել իր դիրքերից և մտել Փառուխ գյուղ։
Արցախի ՊՆ–ն մարտի 25–ին հայտնեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ։
Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրեց, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հրահրած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը 5 վիրավոր ունի, բոլորը պայմանագրայիններ են։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Լրահոս
0