https://arm.sputniknews.ru/20220326/adrbejancinery-krkin-sadranqi-en-dimel-arcakhi-areveljan-sahmanagvotu-ughghutjamb-40208401.html
Ադրբեջանցիները կրկին սադրանքի են դիմել Արցախի արևելյան սահմանագոտու ուղղությամբ
Ադրբեջանցիները կրկին սադրանքի են դիմել Արցախի արևելյան սահմանագոտու ուղղությամբ
Sputnik Արմենիա
ՊԲ ստորաբաժանումները դիմում են համարժեք գործողությունների: 26.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-26T12:08+0400
2022-03-26T12:08+0400
2022-03-26T12:18+0400
արցախի պաշտպանության բանակ (պբ)
կրակոց
ասկերան
խաղաղապահներն արցախում
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/2004/02/20040287_0:84:1601:984_1920x0_80_0_0_8524732a936d56a3ba43cd2917cfb740.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Մարտի 26-ին, ժամը 11:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ տվյալ տարածքը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ է գտնվում: ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունը հավելել է, որ իրադրության զարգացումների վերաբերյալ պարբերաբար հանդես կգան հաղորդագրություններով: Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։Sputnik Արմենիայի աղբյուրը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը առաջ է անցել իր դիրքերից և մտել Փառուխ գյուղ։Արցախի ՊՆ–ն մարտի 25–ին հայտնեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ։Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրեց, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հրահրած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը 5 վիրավոր ունի, բոլորը պայմանագրայիններ են։Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
ասկերան
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2004/02/20040287_88:0:1511:1067_1920x0_80_0_0_045acf0b7d148b962a69395d4860b5ba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախի պաշտպանության բանակ (պբ), կրակոց, ասկերան, խաղաղապահներն արցախում, ադրբեջան, հայ-ադրբեջանական
արցախի պաշտպանության բանակ (պբ), կրակոց, ասկերան, խաղաղապահներն արցախում, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Ադրբեջանցիները կրկին սադրանքի են դիմել Արցախի արևելյան սահմանագոտու ուղղությամբ
12:08 26.03.2022 (Թարմացված է: 12:18 26.03.2022) ՊԲ ստորաբաժանումները դիմում են համարժեք գործողությունների:
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Մարտի 26-ին, ժամը 11:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է
ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ տվյալ տարածքը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ է գտնվում:
«ՊԲ ստորաբաժանումները դիմում են համարժեք գործողությունների` հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով: Ձեռնարկվում են քայլեր` ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ իրադրության հանգուցալուծման ուղիներ գտնելու ուղղությամբ»,–ասվում է ՊԲ հաղորդագրության մեջ:
ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունը հավելել է, որ իրադրության զարգացումների վերաբերյալ պարբերաբար հանդես կգան հաղորդագրություններով:
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ
խախտել են շփման գիծը։
Sputnik Արմենիայի աղբյուրը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը առաջ է անցել իր դիրքերից և մտել Փառուխ գյուղ։
Արցախի ՊՆ–ն մարտի 25–ին հայտնեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ։
Ավելի ուշ
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրեց, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հրահրած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը 5 վիրավոր ունի, բոլորը պայմանագրայիններ են։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից
զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող,
վիրավորները 14-ն են: