https://arm.sputniknews.ru/20220326/adrbejancinern-anhajvogh-hardzakman-pvordz-en-katarel-pb-stvorabazhanman-ughghutjamb-beglarjan-40213611.html
Ադրբեջանցիները հարձակման անհաջող փորձ են կատարել ՊԲ ստորաբաժանման ուղղությամբ. Բեգլարյան
Ադրբեջանցիները հարձակման անհաջող փորձ են կատարել ՊԲ ստորաբաժանման ուղղությամբ. Բեգլարյան
Sputnik Արմենիա
Արցախի պետնախարարի խոսքով` ԱՀ զինված ուժերը համապատասխան նախազգուշական ու զսպիչ միջոցներ են ձեռնարկում ադրբեջանական հնարավոր վտանգները չեզոքացնելու նպատակով։ 26.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-26T14:06+0400
2022-03-26T14:06+0400
2022-03-26T14:13+0400
արտակ բեգլարյան
արցախ
նախարար
ադրբեջան
խրամորթ
քարագլուխ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0a/28626936_0:0:1600:901_1920x0_80_0_0_c155014d3d369438dcd0ec81c7ae6c25.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Փառուխ գյուղում ու հարակից Քարագլուխ բարձունքի մի կողմում, իսկ քիչ առաջ այդ հատվածում անհաջող հարձակման փորձ են կատարել Արցախի ՊՆ ստորաբաժանման ուղղությամբ: Տեղեկությունը հայտնել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։Նրա խոսով` մարտի 25-ի կեսօրից մինչև 26-ի առավոտ Արցախի առաջնագծի երկայնքով իրավիճակի ու դիրքերի փոփոխություն տեղի չի ունեցել։Բեգլարյանը նշել է, որ երեկ` մարտի 25–ին, այցելել է Խրամորթ գյուղ։ Նրա խոսքով` այնտեղ իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է:Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։Արցախի ՊՆ–ն մարտի 25–ին հայտնեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:Փետրվարի 26–ի առավոտյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ:
ադրբեջան
խրամորթ
քարագլուխ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0a/28626936_179:0:1600:1066_1920x0_80_0_0_1315e63b52d346dd9a8344ffffdd3c14.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արտակ բեգլարյան, արցախ, նախարար, ադրբեջան, խրամորթ, քարագլուխ
արտակ բեգլարյան, արցախ, նախարար, ադրբեջան, խրամորթ, քարագլուխ
Ադրբեջանցիները հարձակման անհաջող փորձ են կատարել ՊԲ ստորաբաժանման ուղղությամբ. Բեգլարյան
14:06 26.03.2022 (Թարմացված է: 14:13 26.03.2022) Արցախի պետնախարարի խոսքով` ԱՀ զինված ուժերը համապատասխան նախազգուշական ու զսպիչ միջոցներ են ձեռնարկում ադրբեջանական հնարավոր վտանգները չեզոքացնելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Փառուխ գյուղում ու հարակից Քարագլուխ բարձունքի մի կողմում, իսկ քիչ առաջ այդ հատվածում անհաջող հարձակման փորձ են կատարել Արցախի ՊՆ ստորաբաժանման ուղղությամբ: Տեղեկությունը հայտնել է
Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
Նրա խոսով` մարտի 25-ի կեսօրից մինչև 26-ի առավոտ Արցախի առաջնագծի երկայնքով իրավիճակի ու դիրքերի փոփոխություն տեղի չի ունեցել։
«Արցախի զինված ուժերը համապատասխան նախազգուշական ու զսպիչ միջոցներ են ձեռնարկում հնարավոր վտանգները չեզոքացնելու նպատակով»,–գրել է նա:
Բեգլարյանը նշել է, որ երեկ` մարտի 25–ին, այցելել է Խրամորթ գյուղ։ Նրա խոսքով` այնտեղ իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է:
«Ռուս խաղաղապահների հենակետերը շարունակում են գործել Փառուխում և Խրամորթում, և ռուսական կողմը զգալի ջանքեր է գործադրել իր պատասխանատվության տակ գտնվող տարածքում հրադադարի ռեժիմի ապահովման ուղղությամբ: Ակնկալում ենք, որ ռուսական ջանքերով ադրբեջանական զորքերը հետ կքաշվեն ելման դիրքեր և այլևս խախտումներ չեն կատարի ընդդեմ Արցախի ժողովրդի անվտանգության և ՌԴ երաշխիքների»,–նշել է նա:
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ
խախտել են շփման գիծը։
Արցախի ՊՆ–ն մարտի 25–ին հայտնեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից
զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող,
վիրավորները 14-ն են:Փետրվարի 26–ի առավոտյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները
կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: