https://arm.sputniknews.ru/20220325/erdvoghany-mtadir-e-putini-het-banakcutjunner-varel-shabatva-verjin-40173370.html
Էրդողանը մտադիր է Պուտինի հետ բանակցություններ վարել շաբաթվա վերջին
Էրդողանը մտադիր է Պուտինի հետ բանակցություններ վարել շաբաթվա վերջին
Sputnik Արմենիա
Թուրքիայի նախագահը հայտարարել է` Անկարան պատժամիջոցների հարցում պետք է նրբանկատություն դրսևորի։ 25.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-25T13:32+0400
2022-03-25T13:32+0400
2022-03-25T14:15+0400
ռեջեփ թայիփ էրդողան
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/06/28180609_0:37:1601:937_1920x0_80_0_0_4ab5828951a1057ec9fb4914334723ab.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները հեռախոսով քննարկել ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ:Մեկնաբանելով Մոսկվայի դեմ սահմանափակումներ մտցնելու արևմտյան կոչերը՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան պետք է պատժամիջոցների հարցում նրբանկատություն պահպանի և չի կարող մի կողմ թողնել ռուսական գազի մատակարարումը, «Ակույու» ԱԷԿ-ի կառուցման նախագիծը:Էրդողանը խոսել է նաև ռուս-ուկրաինական բանակցությունների արդեն հայտնի դարձած 6 կետի մասին` նշելով, որ դրանցից 4-ի շուրջ կողմերը կարծես համաձայնություն ունեն, բայց մյուս 2-ը խնդիր են․«4 կետից մեկը ՆԱՏՕ-ի հարցն է, Զելենսկին հայտարարել է, որ ՆԱՏՕ անդամակցությունից կհրաժարվեն։ Մյուսը ռուսերեն լեզվի հարցն է, Զելենսկին դա էլ է ընդունել, առանց այդ էլ ռուսերենն Ուկրաինայի գրեթե բոլոր տեղերում խոսվող լեզու է։ Մեկ այլ հարց է ապառազմականացումը․ դա սկզբից մինչև վերջ, իհարկե, չի կարող ընդունվել, սակայն այս հարցն էլ կողմերի միջև համաձայնության չգալու հարց չէ կարծես։ Չորրորդն էլ հավաքական անվտանգության հարցն է, այստեղ էլ Ուկրաինան համաձայնություն ունի։ Բայց իհարկե Ղրիմի և Դոնասի հարցում Ուկրաինան այդքան էլ հանգիստ չէ»,-մանրամասնել է Էրդողանը։Անդրադառնալով Կիևում մնացած երկու թուրքական A400M բեռնատար ինքնաթիռներին` Թուրքիայի նախագահն ասել է, որ դրանք դուրս բերելու համար թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ բանակցում են, սակայն այս պահին չեն կարող ռիսկի դիմել, քանի որ կողմերն ասում են՝ եթե փորձեք հանել, օդային տարածքում խնդիրներ կլինի։Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեցԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 30–րդ օրը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/06/28180609_0:0:1423:1067_1920x0_80_0_0_a8ed1e4390e14710e2f590d81fa72a06.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռեջեփ թայիփ էրդողան, վլադիմիր պուտին
ռեջեփ թայիփ էրդողան, վլադիմիր պուտին
Էրդողանը մտադիր է Պուտինի հետ բանակցություններ վարել շաբաթվա վերջին
13:32 25.03.2022 (Թարմացված է: 14:15 25.03.2022) Թուրքիայի նախագահը հայտարարել է` Անկարան պատժամիջոցների հարցում պետք է նրբանկատություն դրսևորի։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները հեռախոսով քննարկել ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ:
«Հնարավոր է, որ ես Պուտինի հետ կրկին բանակցություններ վարեմ շաբաթվա վերջին կամ հաջորդ շաբաթվա սկզբին։ Այդ բանակցություններում մենք պետք է քննարկենք և գնահատենք ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի արդյունքները», - Բրյուսելից վերադառնալիս` ինքնաթիռում ասել է Թուրքիայի նախագահը լրագրողներին։
Մեկնաբանելով Մոսկվայի դեմ սահմանափակումներ մտցնելու արևմտյան կոչերը՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան պետք է պատժամիջոցների հարցում նրբանկատություն պահպանի և չի կարող մի կողմ թողնել ռուսական գազի մատակարարումը, «Ակույու» ԱԷԿ-ի կառուցման նախագիծը:
Էրդողանը խոսել է նաև ռուս-ուկրաինական բանակցությունների արդեն հայտնի դարձած 6 կետի մասին` նշելով, որ դրանցից 4-ի շուրջ կողմերը կարծես համաձայնություն ունեն, բայց մյուս 2-ը խնդիր են․
«4 կետից մեկը ՆԱՏՕ-ի հարցն է, Զելենսկին հայտարարել է, որ ՆԱՏՕ անդամակցությունից կհրաժարվեն։ Մյուսը ռուսերեն լեզվի հարցն է, Զելենսկին դա էլ է ընդունել, առանց այդ էլ ռուսերենն Ուկրաինայի գրեթե բոլոր տեղերում խոսվող լեզու է։ Մեկ այլ հարց է ապառազմականացումը․ դա սկզբից մինչև վերջ, իհարկե, չի կարող ընդունվել, սակայն այս հարցն էլ կողմերի միջև համաձայնության չգալու հարց չէ կարծես։ Չորրորդն էլ հավաքական անվտանգության հարցն է, այստեղ էլ Ուկրաինան համաձայնություն ունի։ Բայց իհարկե Ղրիմի և Դոնասի հարցում Ուկրաինան այդքան էլ հանգիստ չէ»,-մանրամասնել է Էրդողանը։
Անդրադառնալով Կիևում մնացած երկու թուրքական A400M բեռնատար ինքնաթիռներին` Թուրքիայի նախագահն ասել է, որ դրանք դուրս բերելու համար թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ բանակցում են, սակայն այս պահին չեն կարող ռիսկի դիմել, քանի որ կողմերն ասում են՝ եթե փորձեք հանել, օդային տարածքում խնդիրներ կլինի։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեցԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 30–րդ օրը։