https://arm.sputniknews.ru/20220324/tseracvogh-bnakavajri-prkutjuny-vanadzvorci-yntaniqy-hastatvel-e-arcakhi-kvolkhvozashen-gjughum-40040260.html
Ծերացող բնակավայրի փրկությունը. վանաձորցի ընտանիքը հաստատվել է Արցախի Կոլխոզաշեն գյուղում
Ծերացող բնակավայրի փրկությունը. վանաձորցի ընտանիքը հաստատվել է Արցախի Կոլխոզաշեն գյուղում
Sputnik Արմենիա
Արցախի Մարտունու Կոլխոզաշեն գյուղը բլուրների ու ձորերի մեջ ծվարած, Ճարտարի ու Կարմիր շուկայի երկու հիմնական մայրուղիների ճիշտ հատման կետի մոտ գտնվող փոքրիկ... 24.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-24T08:55+0400
2022-03-24T08:55+0400
2022-03-24T08:55+0400
արցախ
մարտունի
գյուղ
ընտանիք
ուսուցիչ
վանաձոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/16/40045473_0:0:1920:1080_1920x0_80_0_0_03efd97e068c98e32dcb4fb87e9b37de.jpg
Արցախի Կոլխոզաշեն գյուղը զարմանալի և մի քիչ էլ տարօրինակ տեղանքում է կառուցված։ Ժայռերի մեջ միահյուսված տներ, որոնցից շատերին հասնելու համար պետք է բառացիորեն մագլցես այդ ժայռերը։ Այս կոլորիտի մեջ էլ ձուլվել են կոլխոզաշենցիները՝ ամուր պահելով պատմական Արցախի սովորույթներն ու մշակույթը։Գյուղացիների հիմնական զբաղմունքը հողագործությունն է, որը պատերազմից հետո շատ է տուժել։ Բայց կոլխոզաշենցիները գտնում են քարից հաց քամելու ուղիները։Կոլխոզաշենի գյուղապետ Սևակ Բաբայանը մեզ հետ զրույցում ասում, որ 2020–ի պատերազմից հետո մարդիկ այստեղ ավելի շատ անասնապահությամբ են զբաղվում, որովհետև վարելահողերի մեծ մասը մնացել է թշնամու վերահսկողության տակ։ Գյուղում դեմոգրաֆիկ տխուր պատկեր է` նախադպրոցական տարիքի 11 երեխա կա, իսկ այս տարի առաջին անգամ Կոլխոզաշենում 1-ին դասարան չի ձևավորվել։Գյուղապետը բազմիցս դիմել է Արցախի կառավարությանը՝ համայնքի վերաբնակեցման ծրագրեր առաջարկելով։ Այսպես և՛ տեղահանվածները տնով կապահովվեն, և՛ գյուղում կյանքը կաշխուժանա։Նա այդ ճանապարհին առավել արդյունավետ է համարում գյուղում նոր բնակարանաշինությունը, որպեսզի երիտասարդ ընտանիքներ հաստատվեն գյուղում, այլապես առանց այն էլ ծերացող բնակավայրն ամբողջությամբ կզրկվի երիտասարդներից։Արցախի կառավարությունն էլ իր հերթին հայտարարել է գյուղերի վերաբնակեցման ծրագրի մասին, որից օգտվող ընտանիքները տուն ու կենցաղային իրեր են ստանում, ապահովվում աշխատանքով։ Ինեսսան ու Վանոն Վանաձորից վերաբնակեցվել էին Քաշաթաղում։ Պատերազմից հետո նրանք Կոլխոզաշենում այդպիսի ծրագրով հաստատված ընտանիք են։ Երկու մանկահասակ երեխա ունեն՝ 1 և 3 տարեկան։ Կինը կենսաբանության ուսուցչուհի է։ Գյուղի դպրոցն էլ վերջին 3-4 տարիներին զրկված է եղել այդ առարկան դասավանդող մանկավարժներից։ Հիմա Ինեսսան աշխատում է դպրոցում։Մտնում եմ ընտանիքին հատկացված տուն։ Հնամաշ, ճաքած պատերով ու փայտե լուսամուտներով կացարան է, որի նորոգման համար կառավարությունը խոստացել է միջոցներ հատկացնել։ Կոլխոզաշենի համայնքապետարանը, Մարտունու վարչակազմը, սոցապնախարարությունը տրամադրել են անհրաժեշտ գրեթե ամեն ինչ՝ կենցաղային իրերից մինչև վառելափայտի գումար, իսկ տարածքային կառավարման նախարարությունը տևական ժամանակ խոստանում է սկսել նորոգումը՝ գոնե պատի ճեղքերը փակելու և քամու հոսքը դադարեցնելու համար, բայց գործը խոստումից այն կողմ չի անցնում։«Դեռ սպասում ենք նորոգման նվազագույն աշխատանքին, բայց աստիճանաբար հարմարվում ենք»,-զրույցի ժամանակ ասում է վանաձորցի Ինեսսան՝ շեշտելով, որ բոլոր դժվարությունները հաղթահարելով, պիտի կարողանանք պահել Արցախի բնակավայրերը։ Նշում է` եթե Արցախն էլ հայաթափվեց, ապա կկորցնենք ամեն ինչ։Հարցին, թե ինչու հենց այս գյուղն ընտրեցին, Ինեսսան ասում է, որ Կոլխոզաշենում տարբերվող` հիանալի մարդիկ են ապրում, բացի այդ այստեղ մանկավարժի կարիք կար և հավելում.«Հայաստան, Արցախ` տարբերություն չկա, կա մի ընդհանուր հայրենիք` սա մեր հողն է, և մենք պետք է պահենք այն։ Ի դեպ, ինչպես ուզում եք հասկացեք` մենք Արցախում մեզ ավելի ապահով ենք մեզ զգում, քան Հայաստանում»։Գյուղի դպրոցում վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Աշխարհագրության ուսուցիչ Լենուշա Հովհաննիսյանը մեզ է պատմում գյուղի պատմությունն ու առանձնակի հպարտությամբ ներկայացնում իրենց գյուղի հայտնիներին։ Այս գյուղում է ծնվել բանաստեղծ, լրագրող ԽՍՀՄ գրողների միության անդամ, մշակույթի վաստակավոր գործիչ Հրաչյա Բեգլարյանը։ Նա լայն հասարակությանն ավելի հայտնի է որպես Արցախի յուրատեսակ «հիմնի»` «Ղարաբաղցին» երգի բառերի հեղինակ։Կոլխոզաշեն գյուղն արտաքին աշխարհի հետ կապող գլխավոր ճանապարհը գրեթե 5-6 կմ քարքարոտ ու դժվարանցանելի է, բայց շնորհիվ բնության պարգևած տեսարանների շատ չես զգում ճանապարհի դժվարությունները։ Մի կողմից թթի այգիներն են, մյուս կողմից ճանապարհի երկայնքով հոսում է Վարանդա գետի վտակը՝ դառնալով ամառային զբոսաշրջության ամենացանկալի վայրերից մեկն Արցախում, մանավանդ որ քիչ այն կողմում Ամարասի 1700-ամյա վանական համալիրն է։
մարտունի
վանաձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Նաիրի Հոխիկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2238/25/22382503_690:81:1160:551_100x100_80_0_0_c253dbb373cd8c22b42d35522c367cc1.jpg
Նաիրի Հոխիկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2238/25/22382503_690:81:1160:551_100x100_80_0_0_c253dbb373cd8c22b42d35522c367cc1.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Կյանքը Կոլխոզաշենում
Sputnik Արմենիա
Կյանքը Կոլխոզաշենում
2022-03-24T08:55+0400
true
PT7M03S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/16/40045473_272:0:1712:1080_1920x0_80_0_0_1a0ccd66488f36613bb085b5c031d1f9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Նաիրի Հոխիկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2238/25/22382503_690:81:1160:551_100x100_80_0_0_c253dbb373cd8c22b42d35522c367cc1.jpg
վանաձոր ընտանիը արցախ կոլխոզաշեն
վանաձոր ընտանիը արցախ կոլխոզաշեն
Ծերացող բնակավայրի փրկությունը. վանաձորցի ընտանիքը հաստատվել է Արցախի Կոլխոզաշեն գյուղում
Արցախի Մարտունու Կոլխոզաշեն գյուղը բլուրների ու ձորերի մեջ ծվարած, Ճարտարի ու Կարմիր շուկայի երկու հիմնական մայրուղիների ճիշտ հատման կետի մոտ գտնվող փոքրիկ գյուղ է։ 44–օրյա պատերազմից հետո այնտեղ 205 մարդ է ապրում` 53 ընտանիքում։
Արցախի Կոլխոզաշեն գյուղը զարմանալի և մի քիչ էլ տարօրինակ տեղանքում է կառուցված։ Ժայռերի մեջ միահյուսված տներ, որոնցից շատերին հասնելու համար պետք է բառացիորեն մագլցես այդ ժայռերը։ Այս կոլորիտի մեջ էլ ձուլվել են կոլխոզաշենցիները՝ ամուր պահելով պատմական Արցախի սովորույթներն ու մշակույթը։
Գյուղացիների հիմնական զբաղմունքը հողագործությունն է, որը պատերազմից հետո շատ է տուժել։ Բայց կոլխոզաշենցիները գտնում են քարից հաց քամելու ուղիները։
Կոլխոզաշենի գյուղապետ Սևակ Բաբայանը մեզ հետ զրույցում ասում, որ 2020–ի պատերազմից հետո մարդիկ այստեղ ավելի շատ անասնապահությամբ են զբաղվում, որովհետև վարելահողերի մեծ մասը մնացել է թշնամու վերահսկողության տակ։ Գյուղում դեմոգրաֆիկ տխուր պատկեր է` նախադպրոցական տարիքի 11 երեխա կա, իսկ այս տարի առաջին անգամ Կոլխոզաշենում 1-ին դասարան չի ձևավորվել։
Գյուղապետը բազմիցս դիմել է Արցախի կառավարությանը՝ համայնքի վերաբնակեցման ծրագրեր առաջարկելով։ Այսպես և՛ տեղահանվածները տնով կապահովվեն, և՛ գյուղում կյանքը կաշխուժանա։
Նա այդ ճանապարհին առավել արդյունավետ է համարում գյուղում նոր բնակարանաշինությունը, որպեսզի երիտասարդ ընտանիքներ հաստատվեն գյուղում, այլապես առանց այն էլ ծերացող բնակավայրն ամբողջությամբ կզրկվի երիտասարդներից։
Արցախի կառավարությունն էլ իր հերթին հայտարարել է գյուղերի վերաբնակեցման ծրագրի մասին, որից օգտվող ընտանիքները տուն ու կենցաղային իրեր են ստանում, ապահովվում աշխատանքով։ Ինեսսան ու Վանոն Վանաձորից վերաբնակեցվել էին Քաշաթաղում։ Պատերազմից հետո նրանք Կոլխոզաշենում այդպիսի ծրագրով հաստատված ընտանիք են։ Երկու մանկահասակ երեխա ունեն՝ 1 և 3 տարեկան։ Կինը կենսաբանության ուսուցչուհի է։ Գյուղի դպրոցն էլ վերջին 3-4 տարիներին զրկված է եղել այդ առարկան դասավանդող մանկավարժներից։ Հիմա Ինեսսան աշխատում է դպրոցում։
Մտնում եմ ընտանիքին հատկացված տուն։ Հնամաշ, ճաքած պատերով ու փայտե լուսամուտներով կացարան է, որի նորոգման համար կառավարությունը խոստացել է միջոցներ հատկացնել։ Կոլխոզաշենի համայնքապետարանը, Մարտունու վարչակազմը, սոցապնախարարությունը տրամադրել են անհրաժեշտ գրեթե ամեն ինչ՝ կենցաղային իրերից մինչև վառելափայտի գումար, իսկ տարածքային կառավարման նախարարությունը տևական ժամանակ խոստանում է սկսել նորոգումը՝ գոնե պատի ճեղքերը փակելու և քամու հոսքը դադարեցնելու համար, բայց գործը խոստումից այն կողմ չի անցնում։
«Դեռ սպասում ենք նորոգման նվազագույն աշխատանքին, բայց աստիճանաբար հարմարվում ենք»,-զրույցի ժամանակ ասում է վանաձորցի Ինեսսան՝ շեշտելով, որ բոլոր դժվարությունները հաղթահարելով, պիտի կարողանանք պահել Արցախի բնակավայրերը։ Նշում է` եթե Արցախն էլ հայաթափվեց, ապա կկորցնենք ամեն ինչ։
Հարցին, թե ինչու հենց այս գյուղն ընտրեցին, Ինեսսան ասում է, որ Կոլխոզաշենում տարբերվող` հիանալի մարդիկ են ապրում, բացի այդ այստեղ մանկավարժի կարիք կար և հավելում.
«Հայաստան, Արցախ` տարբերություն չկա, կա մի ընդհանուր հայրենիք` սա մեր հողն է, և մենք պետք է պահենք այն։ Ի դեպ, ինչպես ուզում եք հասկացեք` մենք Արցախում մեզ ավելի ապահով ենք մեզ զգում, քան Հայաստանում»։
Գյուղի դպրոցում վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Աշխարհագրության ուսուցիչ Լենուշա Հովհաննիսյանը մեզ է պատմում գյուղի պատմությունն ու առանձնակի հպարտությամբ ներկայացնում իրենց գյուղի հայտնիներին։ Այս գյուղում է ծնվել բանաստեղծ, լրագրող ԽՍՀՄ գրողների միության անդամ, մշակույթի վաստակավոր գործիչ Հրաչյա Բեգլարյանը։ Նա լայն հասարակությանն ավելի հայտնի է որպես Արցախի յուրատեսակ «հիմնի»` «Ղարաբաղցին» երգի բառերի հեղինակ։
Կոլխոզաշեն գյուղն արտաքին աշխարհի հետ կապող գլխավոր ճանապարհը գրեթե 5-6 կմ քարքարոտ ու դժվարանցանելի է, բայց շնորհիվ բնության պարգևած տեսարանների շատ չես զգում ճանապարհի դժվարությունները։ Մի կողմից թթի այգիներն են, մյուս կողմից ճանապարհի երկայնքով հոսում է Վարանդա գետի վտակը՝ դառնալով ամառային զբոսաշրջության ամենացանկալի վայրերից մեկն Արցախում, մանավանդ որ քիչ այն կողմում Ամարասի 1700-ամյա վանական համալիրն է։