00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ի՞նչ կլինի, եթե սահմանային անցակետում ՍԱՏՄ-ն չլինի.պատասխանում են «Սպայկա» ընկերությունից

Անցակետում ՍԱՏՄ չլինել չի կարող, պետք է ՊԵԿ առաջարկը մանրամասն հասկանալ․ «Սպայկա»
Բաժանորդագրվել
«Սպայկա» ընկերության դիսպետչերական բաժնի ղեկավար Կարեն Աղդայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ սահմանային անցակետերում ներկայիս 5 պետական մարմնի փոխարեն 2-ը թողնելու առաջարկը, որը ներկայացրել է ՊԵԿ նախագահը։
ՊԵԿ առաջարկը պետք է մանրամասն հասկանալ, բայց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) չի կարող չի չլինել անցակետում, դրա գործառույթները որևէ մեկը պետք է կատարի։ Չի կարող այնպես լինել, որ սնունդը ներմուծվի Հայաստան, և որևէ հսկողություն չլինի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Սպայկա» ընկերության դիսպետչերական բաժնի ղեկավար Կարեն Աղդայանը։
այսօր ՀՀ կառավարության նիստում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեն առաջարկում է ՀՀ սահմանային անցակետերում ներկայիս 5 պետական մարմինների փոխարեն թողնել 2-ը` Մաքսային մարմինն ու ԱԱԾ սահմանապահ զորքերը։ Նրա խոսքով` այս երկու մարմիններն օրենքի ընդունումից հետո կիրականացնեն նաև այսօր սահմանում աշխատող ՍԱՏՄ–ի, ոստիկանության ու Տրանսպորտային հսկողության տեսչական մարմնի գործառույթները։ Նպատակը, ըստ Բադասյանի, մեկ պատուհանի համակարգի ներդրումն է ու ներկրումների պարզեցումը։
Մեկնաբանելով Բադասյանի հայտարարությունը, որ հիմա ներմուծման պրոցեսի վրա տնտեսվարողը 2-3 օր է ծախսում, իսկ մարմինների կրճատման դեպքում կլինի 2-3 ժամ, Աղդայանը նշեց, որ ձևակերպումը հիմա սովորական օրերին 5-7 ժամ է տևում, արտակարգ դեպքում՝ կեսից 1 օր։
Աղդայանն ասաց, որ դժվար է ասել` պետմարմինների կրճատումն ինչքանով կարագացնի գործընթացը, գուցե 1-2 ժամ արագ լինի, բայց եթե ՍԱՏՄ-ն ընդհանրապես չգործի, իրենց համար դա լուրջ դժվարություն կներկայացնի․
«Կան որոշակի փաստաթղթեր, որ ՍԱՏՄ-ն տրամադրում է, օրինակ, ֆիտոսանիտարական սերտիֆիկատ և այլն, պետք է հասկանանք` այդ մասով ինչ-որ մեկն իրենց փոխարեն տալու է այդ սերտիֆիկատը, թե չի տալու։ Մինչև առաջարկվող փոփոխություններին չծանոթանանք, միանշանակ ինչ-որ բան ասելը դժվար է»,- նշեց Աղդայանը։
Նրա խոսքով՝ ՊԵԿ առաջարկով կրճատվող մյուս մարմինները՝ ոստիկանությունը և Տրանսպորտային հսկողության տեսչական մարմինն իրականում ձևակերպման հետ ոչ մի կապ չունեն, գործառույթ չեն իրականացնում, գուցե այլ ինչ-որ գործընթացի հետ են կապված։ Հիմնական մասը ՍԱՏՄ-ում է, բայց չի էլ լինում այնպես, որ ՍԱՏՄ–ի պատճառով մեքենան երկու օր անցակետում մնա։
Լրահոս
0