00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ավտոշուկայի «էլեկտրաֆիկացիան». որոնք են ԵԱՏՀ որոշման դրական և բացասական կողմերը

© Photo : provided by Karen DerdzyanԷլեկտրամոբիլ
Էլեկտրամոբիլ - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2022
Էլեկտրամոբիլ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մի քանի հազար նոր ավտոմեքենայի ներհոսքը դրական կազդի շուկայի կառուցվածքի վրա, բայց արդյո՞ք էլեկտրամոբիլների ներկրումն այդքան շահավետ է երկարաժամկետ հեռանկարում։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանում էլեկտրամոբիլների շուկայի համար «մռայլ» ժամանակներ են գալիս։ Համենայնդեպս այս պահին այսպես կարելի է գնահատել 2022 թվականին առանց մաքսատուրքի վճարման էլեկտամոբիլների ներմուծման համար հանրապետությանը լրացուցիչ քվոտաներ տրամադրելու մասին որոշումը։
Ինչպես հայտնի է, մարտի 18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նիստին քվոտաներ սահմանվեցին առանց մաքսատուրքերի վճարման մեքենաների ներմուծման համար։ Հայաստանի մասով այս տարի քվոտան կազմեց 7 հազար ավտոմեքենա, իսկ 2023 թվականին` 8 հազար։
Մեկնաբանելով տվյալ որոշումը` ՀՀ ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի ղեկավար Արտյոմ Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծման համար սահմանված արտոնությունները, անկասկած, կնպաստեն երկրի ավտոպարկի թարմացմանը` հաշվի առնելով, որ մեծամասամբ դրանք նոր մեքենաներ են` միջինում 5-7 տարվա։
Հայկական ավտոշուկան երբեք մեքենաների թարմությամբ առանձնակի չի փայլել, այդ խնդիրն արդիական է մինչ օրս, հետևաբար մի քանի հազար նոր ավտոմեքենայի ներհոսքը որոշակի դրական ազդեցություն կունենա շուկայի վրա։
Միևնույն ժամանակ, պաշտոնական ներմուծողները փոքր–ինչ մտահոգված են առկա ռիսկերի հետ կապված։ Պետրոսյանի խոսքով` ասոցիացիայի ներկայացուցիչները դիմել են Պետեկամուտների կոմիտե և էկոնոմիկայի նախարարություն` նպատակ ունենալով հասկանալ քվոտաների կառուցվածքը։
Բանն այն է, որ տեսականորեն մեքենաների (հիմնականում օգտագործված) ներկրմամբ զբաղվող առանձին ընկերություններ (խոսքը ոչ պաշտոնական դիլերների մասին է) կարող են պայմանավորվել և, կոպիտ ասած, իրար մեջ կիսել սահմանած քվոտաները։ Այդ դեպքում, պաշտոնական դիլերները մի շարք պատճառներով կտուժեն։
«Պետք է հասկանալ, որ պաշտոնական ավտոդիլերները չեն կարող օգտագործված մեքենա ներմուծել, և նրանք գործում են արտադրական գրաֆիկի համաձայն։ Մեկ ավտոմեքենա հավաքելու համար 5 ամիս է պահանջվում։ Այժմ մի իրավիճակ պատկերացնենք. հաճախորդը մեքենա է պատվիրել, մինչև այն հավաքեն և տեղ հասցնեն, մի քանի ամիս կանցնի։ Այդ ընթացքում քվոտաները պարզապես կարող են սպառվել, և ստիպված լինեն մեքենայի համար մաքսատուրք վճարել։ Հենց նման իրավիճակները բացառելու նպատակով ենք ուզում կանոնակարգել քվոտաների կառուցվածքը», – նշեց մեր զրուցակիցը։
Նա կարծում է, որ, օրինակ, կարելի է պայմանավորվել և պահանջներ սահմանել. քվոտաներով ներմուծված մեքենաների մի մասը պետք է նոր մեքենաներ լինեն։ Փորձագետի համար ակնհայտ է, որ շուկան հիմնականում կհամալրվի օգտագործված և էժան մեքենաներով։ Իսկ նոր և համեմատաբար թանկարժեք էլեկտրամոբիլ գնել ունեցողները պետք է մաքսազերծում անեն, եթե իրավասու կառույցները չցանկանան կանոնակարգել ներմուծման կարգը։
«Բացի այդ պետք չէ մտածել, թե արտոնյալ ներմուծումը միայն դրական էֆեկտ ունի։ Հաճախ մոռանում ենք, որ տուրքերը, հարկերը պետբյուջեի նոր մուտքեր են, աշխատավարձեր, կենսաթոշակներ և այլն։ Հավանաբար, մի քանի հազար քաղաքացի կարճաժամկետ հեռանկարում օգուտ կստանան մաքսազերծման դիմաց տնտեսած գումարների տեսքով, բայց ընդհանուր առմամբ կտուժի պետությունը չվճարված հարկերի և տուրքերի տեսքով», – նշեց Պետրոսյանը։
ՀՀ պետական կառույցներն աստիճանաբար կանցնեն էլեկտրամոբիլների․ որքա՞ն է ծրագրի բյուջեն
Բացի այդ, քանի դեռ մեքենաները նոր են, ներքոնշյալ խնդիրն այդքան էլ արդիական չէ, բայց մի քանի տարի անց դրանց ուտիլիզացիայի անհրաժեշտություն է առաջանալու։ Այդ ժամանակ կարող է պարզվել, օրինակ, որ Հայաստանում համապատասխան պայմաններ չկան։ Դա հատկապես արդիական է այդ մեքենաների մարտկոցների համար, որոնք բազմաթիվ թունավոր նյութեր են պարունակում։
Պետրոսյանը համոզված է, որ այս և մյուս հարցերը վաղ թե ուշ ստիպված են լինելու քննարկել և առավել ռացիոնալ լուծումներ փնտրել։ Պետք է մտածել նաև այն մասին, թե ինչպես անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովել, նախապատրաստել էլեկտրացանցերը էլեկտրամոբիլների մեծ ներհոսքի համար։
Մի քանի հազար մեքենայի առանց մաքսատուրքի ներմուծման համար ՀՀ–ին քվոտաների տրամադրման որոշմանն աջակցում է Plug.am նախագծի համակարգող Կարեն Դերձյանը, որը զբաղվում է էլեկտրական լիցքավորման կայանների ցանցի ներդրմամբ և զարգացմամբ։
Նրա խոսքով` այս քայլը պայմանավորված է հայկական շուկային աջակցելու անհրաժեշտությամբ` հաշվի առնելով աշխարհաքաղաքական անկայուն իրավիճակով պայմանավորված տնտեսական դժվարությունները։
«Բացի այդ մեքենաների մեծ մասը ներմուծվում է վնասված վիճակում, և դրանք պետք է դեռ վերանորոգել։ Այս տեսանկյունից արտոնյալ պայմանները լրացուցիչ աջակցություն կլինեն այն քաղաքացիների համար, որոնք որոշել են թարմացնել իրենց ավտոպարկը, և ընդհանուր առմամբ կնպաստեն էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցի զարգացմանը», – Sputnik–ի հետ զրույցում ասաց նա։
Միևնույն ժամանակ Դերձյանը համաձայնեց, որ քվոտաների տրման կարգը պետք է կանոնակարգել։ Նա կարծում է, որ դիլերները, մասնավոր ներմուծողների հետ մեկտեղ, պետք է առանց տուրքի մեքենաների ներմուծման հնարավորություն ունենան։ 600 հազար շահագործվող մեքենաներով հայկական շուկայի համար 7 հազար մեքենան այդքան մեծ թիվ չէ, և բոլոր տնտեսվարողները պետք է ստանան իրենց բաժինը։
Ինչ վերաբերում է էլեկտրամոբիլների շահագործման համար անհրաժեշտ պայմաններին, ապա, ըստ նրա, համապատասխան ենթակառուցվածքների սրընթաց զարգացումը, լիցքավորման նոր կետերի բացումը թույլ են տալիս մտածել, որ որևէ խոչընդոտ այս առումով մեքենաների սեփականատերերը չեն ունենա։
Պահանջարկը մեծանում է, բայց ենթակառուցվածքները դեռ պատրաստ չեն էլեկտրամոբիլների մեծ ծավալի
Լրահոս
0