https://arm.sputniknews.ru/20220324/amnn-yndlajnel-e-rdi-dem-sahmanapakumnery-finnakhi-hajtararutjuny-40143524.html
ԱՄՆ–ն ընդլայնել է ՌԴ–ի դեմ սահմանափակումները. ֆիննախի հայտարարությունը
ԱՄՆ–ն ընդլայնել է ՌԴ–ի դեմ սահմանափակումները. ֆիննախի հայտարարությունը
Sputnik Արմենիա
Սահմանափակումներն ընդգրկել են «Տակտիկական հրթիռային սպառազինություն» կորպորացիան և դրա հետ առնչություն ունեցող մի շարք ձեռնարկություններ։ 24.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-24T18:29+0400
2022-03-24T18:29+0400
2022-03-24T18:32+0400
պատժամիջոցներ
ամն
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/1388/10/13881075_0:0:3063:1723_1920x0_80_0_0_a4d5ded193c29a80c1bd2c179f0e5688.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Ռուսաստանի նկատմամբ նոր սահմանափակումներն անդրադարձել են Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆի վրա։ Այս մասին ասվում է ԱՄՆ ֆիննախի հայտարարության մեջ։Բացի այդ, նոր սահմանափակումները տարածվել են «Տակտիկական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի և դրա ղեկավար Բորիս Օբնոսովի, ինչպես նաև այդ ընկերության հետ առնչություն ունեցող մի շարք ձեռնարկությունների վրա։ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում ՌԴ Պետդումայի 328 պատգամավորի նկատմամբԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի և ԱԹՍ–ների մասնավոր արտադրող «Կրոնշտադտ» ընկերության նկատմամբ։«Ռուսաստանի ուղղաթիռներ»–ի կազմում, որին բաժին է ընկնում ռուսական ուղղաթիռային շուկայի 90 և համաշխարհային շուկայի 10%–ը, պատժամիջոցների տակ են հայտնվել 15 դուստր ձեռնարկություն, այդ թվում` Կամովի և Միլի կոնստրուկտորական բյուրոն, Կազանի, Ուլան–Ուդեի և Կումերտաուի արտադրական հզորությունները։Բացի այդ, պատժամիջոցային ցանկում է հայտնվել «Կրոնշտադտ» մասնավոր ընկերությունը, որը զբաղվում է ԱԹՍ–ների մշակմամբ և արտադրությամբ։ԱՄՆ–ի սահմանափակումների տակ է հայտնվել նաև ռուսական մի նավ` գործարար Գենադի Տիմչենկոյի «Լենա» զբոսանավը։Գերատեսչությունը նշել է նաև, որ գործող պատժամիջոցներն այժմ գործում են ոսկու հետ կապված ցանկացած գործողությունների նկատմամբ, եթե դրանք առնչվում են Ռուսաստանի կենտրոնական բանկի հետ։Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 29–րդ օրը։
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1388/10/13881075_0:0:2731:2048_1920x0_80_0_0_8fdc4ea2d5642bc265039b4b06c96e48.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատժամիջոցներ, ամն, ուկրաինա
պատժամիջոցներ, ամն, ուկրաինա
ԱՄՆ–ն ընդլայնել է ՌԴ–ի դեմ սահմանափակումները. ֆիննախի հայտարարությունը
18:29 24.03.2022 (Թարմացված է: 18:32 24.03.2022) Սահմանափակումներն ընդգրկել են «Տակտիկական հրթիռային սպառազինություն» կորպորացիան և դրա հետ առնչություն ունեցող մի շարք ձեռնարկություններ։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Ռուսաստանի նկատմամբ նոր սահմանափակումներն անդրադարձել են Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆի վրա։ Այս մասին ասվում է ԱՄՆ ֆիննախի հայտարարության մեջ։
Բացի այդ, նոր սահմանափակումները տարածվել են «Տակտիկական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի և դրա ղեկավար Բորիս Օբնոսովի, ինչպես նաև այդ ընկերության հետ առնչություն ունեցող մի շարք ձեռնարկությունների վրա։
ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի և ԱԹՍ–ների մասնավոր արտադրող «Կրոնշտադտ» ընկերության նկատմամբ։
«Ռուսաստանի ուղղաթիռներ»–ի կազմում, որին բաժին է ընկնում ռուսական ուղղաթիռային շուկայի 90 և համաշխարհային շուկայի 10%–ը, պատժամիջոցների տակ են հայտնվել 15 դուստր ձեռնարկություն, այդ թվում` Կամովի և Միլի կոնստրուկտորական բյուրոն, Կազանի, Ուլան–Ուդեի և Կումերտաուի արտադրական հզորությունները։
«Այդ ընկերության կողմից արտադրվող ուղղաթիռները Ռուսաստանն օգտագործում է Ուկրաինայի դեմ իր պատերազմում», – հայտարարել է նախարարությունը։
Բացի այդ, պատժամիջոցային ցանկում է հայտնվել «Կրոնշտադտ» մասնավոր ընկերությունը, որը զբաղվում է ԱԹՍ–ների մշակմամբ և արտադրությամբ։
ԱՄՆ–ի սահմանափակումների տակ է հայտնվել նաև ռուսական մի նավ` գործարար Գենադի Տիմչենկոյի «Լենա» զբոսանավը։
Գերատեսչությունը նշել է նաև, որ գործող պատժամիջոցներն այժմ գործում են ոսկու հետ կապված ցանկացած գործողությունների նկատմամբ, եթե դրանք առնչվում են Ռուսաստանի կենտրոնական բանկի հետ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 29–րդ օրը։