https://arm.sputniknews.ru/20220323/usanvoghnery-kkarvoghanan-usumnarutjan-zhamkety-erkaradzgel-nakhagtsi-qnnarkum-kgmsn-um-40078850.html
Ուսանողները կկարողանան ուսումնառության ժամկետը երկարաձգել. նախագծի քննարկում ԿԳՄՍՆ-ում
Ուսանողները կկարողանան ուսումնառության ժամկետը երկարաձգել. նախագծի քննարկում ԿԳՄՍՆ-ում
Sputnik Արմենիա
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը շեշտել է, որ և՛ պետական, և՛ ոչ պետական բուհերը պետք է գտնվեն նույն մրցակցային դաշտում և որևէ առավելություն չունենան մեկը... 23.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-23T14:22+0400
2022-03-23T14:22+0400
2022-03-23T14:22+0400
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
փոխնախարար
բուհ
ուսանող
քննարկում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/17/40078557_0:42:1800:1055_1920x0_80_0_0_aedc3db09ba2b650643059f261448c65.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. «Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի» նախագծի ընդունումից հետո նախատեսվում են համակարգային փոփոխություններ։ Մասնավորապես ուսանողները կարող են իրենց ցանկությամբ ուսումնառության ժամկետը երկարաձգել, դասախոսների համար նոր մոտեցմամբ վճարման համակարգեր կներդրվեն, ինչի արդյունքում փոփոխության կենթարկվի բուհական ողջ ոլորտը:Այս մասին հայտնել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը ոչ պետական բուհերի ուսումնական մասի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության աշխատակիցները:Թռչունյանը նշել է, որ հանդիպման նպատակը «Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի» նախագծի հիմնական ուղղությունների հստակեցումն է, խնդիրների վերհանումն ու հնարավոր լուծումների առաջարկը: Նա փաստել է, որ կրթության զարգացման ռազմավարության մեջ հստակ շեշտադրված է՝ և՛ պետական, և՛ ոչ պետական բուհերը պետք է գտնվեն նույն մրցակցային դաշտում և որևէ առավելություն չունենան մեկը մյուսի նկատմամբ: Ըստ Թռչունյանի՝ պետությունը պետք է տարանջատում չմտցնի այդ հարցում և որակյալ կրթության տրամադրման համար պետք է մշակի որոշակի չափանիշներ:Նա հայտնել է, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի» նախագծի ընդունումից հետո նախատեսվում են համակարգային փոփոխություններ, և դրանցից բխող որոշակի գործառույթներ կան, որոնք պետք է իրականացնել՝ նախապես հասկանալով ռիսկերն ու հնարավորությունները:Հանդիպման ընթացքում բուհերի ներկայացուցիչները մի շարք հարցեր են ուղղել բարձրագույն կրթության ոլորտի պատասխանատուներին, որոնց վերաբերյալ ստացել են պարզաբանումներ: Նման քննարկումները կկրեն շարունակական բնույթ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/17/40078557_200:0:1800:1200_1920x0_80_0_0_ecb6a9d87fc2dbb9d098d420ee1440d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), փոխնախարար, բուհ, ուսանող, քննարկում
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), փոխնախարար, բուհ, ուսանող, քննարկում
Ուսանողները կկարողանան ուսումնառության ժամկետը երկարաձգել. նախագծի քննարկում ԿԳՄՍՆ-ում
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը շեշտել է, որ և՛ պետական, և՛ ոչ պետական բուհերը պետք է գտնվեն նույն մրցակցային դաշտում և որևէ առավելություն չունենան մեկը մյուսի նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. «Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի» նախագծի ընդունումից հետո նախատեսվում են համակարգային փոփոխություններ։ Մասնավորապես ուսանողները կարող են իրենց ցանկությամբ ուսումնառության ժամկետը երկարաձգել, դասախոսների համար նոր մոտեցմամբ վճարման համակարգեր կներդրվեն, ինչի արդյունքում փոփոխության կենթարկվի բուհական ողջ ոլորտը:
Այս մասին հայտնել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը ոչ պետական բուհերի ուսումնական մասի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում են
ԿԳՄՍ նախարարությունից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության աշխատակիցները:
Թռչունյանը նշել է, որ հանդիպման նպատակը «Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի» նախագծի հիմնական ուղղությունների հստակեցումն է, խնդիրների վերհանումն ու հնարավոր լուծումների առաջարկը: Նա փաստել է, որ կրթության զարգացման ռազմավարության մեջ հստակ շեշտադրված է՝ և՛ պետական, և՛ ոչ պետական բուհերը պետք է գտնվեն նույն մրցակցային դաշտում և որևէ առավելություն չունենան մեկը մյուսի նկատմամբ: Ըստ Թռչունյանի՝ պետությունը պետք է տարանջատում չմտցնի այդ հարցում և որակյալ կրթության տրամադրման համար պետք է մշակի որոշակի չափանիշներ:
Նա հայտնել է, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի» նախագծի ընդունումից հետո նախատեսվում են համակարգային փոփոխություններ, և դրանցից բխող որոշակի գործառույթներ կան, որոնք պետք է իրականացնել՝ նախապես հասկանալով ռիսկերն ու հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում բուհերի ներկայացուցիչները մի շարք հարցեր են ուղղել բարձրագույն կրթության ոլորտի պատասխանատուներին, որոնց վերաբերյալ ստացել են պարզաբանումներ: Նման քննարկումները կկրեն շարունակական բնույթ։