https://arm.sputniknews.ru/20220323/marti-1-ic-garun-e-bajc-eghanaky-chgiti-ajd-masin-40058106.html
Մարտի 1-ից գարուն է, բայց եղանակը չգիտի այդ մասին
Մարտի 1-ից գարուն է, բայց եղանակը չգիտի այդ մասին
Sputnik Արմենիա
Օդերևութաբանության համաշխարհային օրվա առթիվ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար... 23.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-23T08:55+0400
2022-03-23T08:55+0400
2022-03-23T08:55+0400
օդի ջերմաստիճան
գարուն
աղետ
եղանակ
անձրև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/16/40048898_0:0:1600:901_1920x0_80_0_0_5351f649fe8a287ccad2b03bfa7a989c.jpg
Օդերևութաբանության համաշխարհային օրվա առթիվ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է եղանակային կանխատեսումների ճշգրտության, սեփական ուսումնասիրությունների, անոմալ և օրինաչափ երևույթների մասին։ Նա անդրադարձել է նաև մարտ ամսվա ձյունառատությանն ու նշել, թե քանի միլիոն դոլարի ներդրում է հարկավոր՝ Հայաստանը հիդրոօդերևութաբանության ոլորտում մրցունակ դարձնելու համար։Մենք մեր ներդրումն ենք ունենում երկրագնդի ընդհանուր կլիմայի կանխատեսման մեջՍկսած 1961-ից ՄԱԿ-ի հովանու ներքո նշվող Օդերևութաբանության համաշխարհային օրը այս տարի անցնում է «Վաղ նախազգուշացում՝ վաղ գործողություններ» կարգախոսով։Ազիզյանի խոսքով, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նախօրոք արված կանխատեսումները վնասները նվազեցնում են 30%-ով։Հայաստանի Հանրապետությունը լինելով համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության անդամ՝ մի շարք պարտականություններ ունի, այդ թվում՝ տվյալների փոխանցումը, քանի որ մեր կայաններն ընդգրկված են համաշխարհաին ցանցի մեջ։ Այդ տվյալները հիմք են հանդիսանում եղանակային անբարենպաստ պայմանների ընդհանուր կանխատեսման համար։Ոլորտի արդիականացման խնդիրն ակնհայտ է և այն հստակ գին ունիՄասնագետը ցավով է նշում, որ Հայաստանի տեխնիկական հագեցվածությունը դեռևս ցածր մակարդակի է, թեև միջազգային ծրագրերի շրջանակներում մեր երկիրն օժանդակություն է ստանում։«Օրինակ, Հայաստանի հիդրոմետ ծառայության իրականացրած՝ «Կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարողականության բարձրացումը» ծրագրի շրջանակներում տեղադրվել են 23 օդերևութաբանական կայաններ, առաջիկայում նախատեսվում է ավտոմատացնել 45 օդերևութաբանական դիտարկումներ», - տեղեկացրեց Ազիզյանը։Բավական հին է ռադիոլոկացիոն մոնիտորինգի համակարգը, որի արդիականացումը խիստ կարևոր է հատկապես վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթները կանխատեսելու համար։ Համաշխարհային բանկի ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանի հիդրոմետ ծառայությունը զարգացած երկրների ծառայությունների մակարդակին հասցնելու համար անհրաժեշտ է մոտ 19 մլն դոլար։ Ի դեպ, համակարգի մեջ 1 դոլարի ներդրումը բերում է 3,5-4 դոլար եկամուտ՝ նվազեցնելով վնասների տոկոսը։Ինքնակարգավորվող ջրային երևույթներԲազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակն առանձնացնում է իր ուսումնասիրությունների ոլորտը՝ ջրաբանական կանխատեսումներ և նշում բնության մի հետաքրքիր երևույթ, երբ տարին առանձնանում է բավականին մեծ ձնածածկույթով, բայց ջրի խնդիր է լինում, և ճիշտ հակառակը՝ երբ ունենում ենք շատ քիչ ձնածածկույթ, բայց ջրամբարները միանգամից լցվում են։Ներկա ձնառատ գարնան պայմաններում, մասնագետի հավաստմամբ, Սևանա լճի մակարդակը ունի լավ արտահայտված տարեկան ընթացք։ Սովորաբար, փետրվարի առաջին տասնօրյակից սկսած այն բարձրանում է մինչև հունիսի առաջին տասնօրյակ, իսկ հունիսի երրորդ տասնօրյակից սկսում է իջնել մինչև փետերվարի առաջին տասնօրյակ։Այս տարի, նախնական կանխատեսումներով, ապրիլ-հունիս ամիսներին կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 35-40 սանտիմետրով, ինչը դրական շեղումով ցուցանիշ է։ Տարվա վերջին կանխատեսվում է նույն մակարդակը, ինչը այս տարվա սկզբին էր՝ 1900 մետր 43 սանտիմետր։ Այսօրվա դրությամբ տարբերությունը բավականին մեծ է՝ մինուս 17 սմ, ինչը պայմանավորված է անցած տարվա հունիս ամսվա անոմալ հիդրոօդերևութաբանական երևույթներով։ Սևանա լճի մակարդակը հունիսին բարձրանում է միջինը 7-8 սմ-ով, 2021թվականին ունեցել ենք 10 սմ իջեցում, որն աննախադեպ էր։Աղետները բնության պատասխանն են մարդունՀարցին, թե աշխարհի «վերջին օրերի» կամ աղետների դարաշրջա՞նն է եկել, Լևոն Ազիզյանը պատասխանեց, որ այդ մասին գիտական ուսումնասիրություններ չկան, բայց կան օրինաչափություններ։«Ես ինքս 2006 թվականից աշխատում եմ այս համակարգում և նկատել եմ մի օրինաչափություն՝ կապված Սուրբ Հարության տոնի հետ․ եթե Զատկի շաբաթը խոնավ է լինում, ապա այդ տարի խոնավ է ամբողջ գարունը։ Իսկ ինչ վերաբերում է համաշխարհային աղետների կտրուկ աճին, ապա դա պայմանավորված է ջերմոցային գազերի օրըստօրե ավելացող քանակով, ինչը բերում է կլիմայի փոփոխության՝ ուժեղ քամիներ, փոթորիկներ ամբողջ աշխարհում։ Օրինաչափ չէ, բայց և բնության պատասխանն է մարդկությանը», - հարցն ամփոփեց օթերևութաբանը։Կլիմայական զե՞նք, թե՞ միստիկաՇրջանառվող լուրերն այն մասին, որ աղետները կարող են լինել «օդերևութաբանական» կամ «կլիմայական» զենքի կիրառման արդյունք, փորձագետն այնքան էլ իրական չի համարում, բայց և չի կարծում, որ դա ամբողջովին ֆանտաստիկայի ժանրից է։«Հիդրոօդերևութաբանական համաշխարհային գրականության մեջ կան տեղեկություններ, որ Արաբական Միացյալ Էմիրությունում ԱԹՍ-ների միջոցով տեղումներ են առաջացրել։ Կամ Ռուսաստանում ամպը հրթիռակոծում են մինչ կարկուտի ձևավորվելը, ու անձրև է գալիս։ Գիտությունը օրըստօրե զարգանում է, և հաջողվում է եղանակի վրա ներգործություն ունենալ։ Դա զենք չէ, բայց որ մթնոլորտային երևույթների վրա մարդն արդեն ազդեցություն ունի՝ փաստ է», - ասաց Ազիզյանն ու հավելեց, որ աղետների թվի աճը պայմանավորված է հենց այդ մարդկային միջամտությամբ։Վերցնե՞լ, թե՞ չվերցնել անձրևանոցըՀարցին՝ եթե անձրևի հավանականությունը 50% է, վերցնե՞լ անձրևանոց, թե՞ ոչ, մասնագետը պատասխանեց.«Կարող է գալ, կարող է չգալ, և մեր տեխնիկական աջակցությունը դրա մեջ է, որպեսզի կարողանանք կարճաժամկետ կանխատեսումներ անել»։Ինքն անձամբ եղանակի տեսությունը հեռախոսային հավելվածում ստուգում է օրական 2-3 անգամ՝ տեղեկատվության անհրաժեշտությունից ելնելով։Ե՞րբ կգա գարունըԱռավել ճշգրիտ կանխատեսումներն արվում են հնգօրյա վաղօրոքությամբ։ Այսպիսով, ամսի 24-ին ցիկլոնի ազդեցությունը կուժեղանա, նույն օրը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային հատվածներում՝ ձյան տեսքով, ցածրադիր գոտիներում՝ թաց ձյան տեսքով, 25-27-ը ջերմաստիճանը, հատկապես ցերեկը, աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։«Ասել, որ գարունը հաստատում է իր իրավունքները՝ հստակ հնարավոր չէ, թեև օրացուցային գարունը սկսել է մարտի 1-ից, բայց, կարծես, եղանակը չգիտի այդ մասին», - կատակեց Լևոն Ազիզյանը։«Ինչ վերաբերում է 5 և ավել օրերի կանխատեսումներին, ապա դրանք չեն կարող ճշգրիտ լինել, - հավաստիացրեց մասնագետը, քանի որ 1 օրյա ճշգրտությունը կազմում է 96 %, հնգօրյա կանխատեսումը ՝ 90 %, 6-րդ օրվանը՝ 70 %։ Եվ այդպես է ամբողջ աշխարհում», - վստահեցրեց օթերևութաբանն ու կոչ արեց չնեղվել ձյան տեղումներից ու հաշվի առնել դրանց կարևորությունը գյուղատնտեսության համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Աղետները բնության պատասխանն են մարդուն․ Լևոն Ազիզյան
Sputnik Արմենիա
Աղետները բնության պատասխանն են մարդուն․ Լևոն Ազիզյան
2022-03-23T08:55+0400
true
PT21M06S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/16/40048898_312:40:1600:1006_1920x0_80_0_0_cbb5b436f3b03172ddcff1e7a75aa5eb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
օդի ջերմաստիճան, գարուն, աղետ, եղանակ, անձրև, видео
օդի ջերմաստիճան, գարուն, աղետ, եղանակ, անձրև, видео
Օդերևութաբանության համաշխարհային օրվա առթիվ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է եղանակային կանխատեսումների ճշգրտության, սեփական ուսումնասիրությունների, անոմալ և օրինաչափ երևույթների մասին։ Նա անդրադարձել է նաև մարտ ամսվա ձյունառատությանն ու նշել, թե քանի միլիոն դոլարի ներդրում է հարկավոր՝ Հայաստանը հիդրոօդերևութաբանության ոլորտում մրցունակ դարձնելու համար։ Մենք մեր ներդրումն ենք ունենում երկրագնդի ընդհանուր կլիմայի կանխատեսման մեջ
Սկսած 1961-ից ՄԱԿ-ի հովանու ներքո նշվող Օդերևութաբանության համաշխարհային օրը այս տարի անցնում է «Վաղ նախազգուշացում՝ վաղ գործողություններ» կարգախոսով։
Ազիզյանի խոսքով, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նախօրոք արված կանխատեսումները վնասները նվազեցնում են 30%-ով։
Հայաստանի Հանրապետությունը լինելով համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության անդամ՝ մի շարք պարտականություններ ունի, այդ թվում՝ տվյալների փոխանցումը, քանի որ մեր կայաններն ընդգրկված են համաշխարհաին ցանցի մեջ։ Այդ տվյալները հիմք են հանդիսանում եղանակային անբարենպաստ պայմանների ընդհանուր կանխատեսման համար։
Ոլորտի արդիականացման խնդիրն ակնհայտ է և այն հստակ գին ունի
Մասնագետը ցավով է նշում, որ Հայաստանի տեխնիկական հագեցվածությունը դեռևս ցածր մակարդակի է, թեև միջազգային ծրագրերի շրջանակներում մեր երկիրն օժանդակություն է ստանում։
«Օրինակ, Հայաստանի հիդրոմետ ծառայության իրականացրած՝ «Կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարողականության բարձրացումը» ծրագրի շրջանակներում տեղադրվել են 23 օդերևութաբանական կայաններ, առաջիկայում նախատեսվում է ավտոմատացնել 45 օդերևութաբանական դիտարկումներ», - տեղեկացրեց Ազիզյանը։
Բավական հին է ռադիոլոկացիոն մոնիտորինգի համակարգը, որի արդիականացումը խիստ կարևոր է հատկապես վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթները կանխատեսելու համար։ Համաշխարհային բանկի ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանի հիդրոմետ ծառայությունը զարգացած երկրների ծառայությունների մակարդակին հասցնելու համար անհրաժեշտ է մոտ 19 մլն դոլար։ Ի դեպ, համակարգի մեջ 1 դոլարի ներդրումը բերում է 3,5-4 դոլար եկամուտ՝ նվազեցնելով վնասների տոկոսը։
Ինքնակարգավորվող ջրային երևույթներ
Բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակն առանձնացնում է իր ուսումնասիրությունների ոլորտը՝ ջրաբանական կանխատեսումներ և նշում բնության մի հետաքրքիր երևույթ, երբ տարին առանձնանում է բավականին մեծ ձնածածկույթով, բայց ջրի խնդիր է լինում, և ճիշտ հակառակը՝ երբ ունենում ենք շատ քիչ ձնածածկույթ, բայց ջրամբարները միանգամից լցվում են։
Ներկա ձնառատ գարնան պայմաններում, մասնագետի հավաստմամբ, Սևանա լճի մակարդակը ունի լավ արտահայտված տարեկան ընթացք։ Սովորաբար, փետրվարի առաջին տասնօրյակից սկսած այն բարձրանում է մինչև հունիսի առաջին տասնօրյակ, իսկ հունիսի երրորդ տասնօրյակից սկսում է իջնել մինչև փետերվարի առաջին տասնօրյակ։
Այս տարի, նախնական կանխատեսումներով, ապրիլ-հունիս ամիսներին կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 35-40 սանտիմետրով, ինչը դրական շեղումով ցուցանիշ է։ Տարվա վերջին կանխատեսվում է նույն մակարդակը, ինչը այս տարվա սկզբին էր՝ 1900 մետր 43 սանտիմետր։ Այսօրվա դրությամբ տարբերությունը բավականին մեծ է՝ մինուս 17 սմ, ինչը պայմանավորված է անցած տարվա հունիս ամսվա անոմալ հիդրոօդերևութաբանական երևույթներով։ Սևանա լճի մակարդակը հունիսին բարձրանում է միջինը 7-8 սմ-ով, 2021թվականին ունեցել ենք 10 սմ իջեցում, որն աննախադեպ էր։
Աղետները բնության պատասխանն են մարդուն
Հարցին, թե աշխարհի «վերջին օրերի» կամ աղետների դարաշրջա՞նն է եկել, Լևոն Ազիզյանը պատասխանեց, որ այդ մասին գիտական ուսումնասիրություններ չկան, բայց կան օրինաչափություններ։
«Ես ինքս 2006 թվականից աշխատում եմ այս համակարգում և նկատել եմ մի օրինաչափություն՝ կապված Սուրբ Հարության տոնի հետ․ եթե Զատկի շաբաթը խոնավ է լինում, ապա այդ տարի խոնավ է ամբողջ գարունը։ Իսկ ինչ վերաբերում է համաշխարհային աղետների կտրուկ աճին, ապա դա պայմանավորված է ջերմոցային գազերի օրըստօրե ավելացող քանակով, ինչը բերում է կլիմայի փոփոխության՝ ուժեղ քամիներ, փոթորիկներ ամբողջ աշխարհում։ Օրինաչափ չէ, բայց և բնության պատասխանն է մարդկությանը», - հարցն ամփոփեց օթերևութաբանը։
Կլիմայական զե՞նք, թե՞ միստիկա
Շրջանառվող լուրերն այն մասին, որ աղետները կարող են լինել «օդերևութաբանական» կամ «կլիմայական» զենքի կիրառման արդյունք, փորձագետն այնքան էլ իրական չի համարում, բայց և չի կարծում, որ դա ամբողջովին ֆանտաստիկայի ժանրից է։
«Հիդրոօդերևութաբանական համաշխարհային գրականության մեջ կան տեղեկություններ, որ Արաբական Միացյալ Էմիրությունում ԱԹՍ-ների միջոցով տեղումներ են առաջացրել։ Կամ Ռուսաստանում ամպը հրթիռակոծում են մինչ կարկուտի ձևավորվելը, ու անձրև է գալիս։ Գիտությունը օրըստօրե զարգանում է, և հաջողվում է եղանակի վրա ներգործություն ունենալ։ Դա զենք չէ, բայց որ մթնոլորտային երևույթների վրա մարդն արդեն ազդեցություն ունի՝ փաստ է», - ասաց Ազիզյանն ու հավելեց, որ աղետների թվի աճը պայմանավորված է հենց այդ մարդկային միջամտությամբ։
Վերցնե՞լ, թե՞ չվերցնել անձրևանոցը
Հարցին՝ եթե անձրևի հավանականությունը 50% է, վերցնե՞լ անձրևանոց, թե՞ ոչ, մասնագետը պատասխանեց.
«Կարող է գալ, կարող է չգալ, և մեր տեխնիկական աջակցությունը դրա մեջ է, որպեսզի կարողանանք կարճաժամկետ կանխատեսումներ անել»։
Ինքն անձամբ եղանակի տեսությունը հեռախոսային հավելվածում ստուգում է օրական 2-3 անգամ՝ տեղեկատվության անհրաժեշտությունից ելնելով։
Առավել ճշգրիտ կանխատեսումներն արվում են հնգօրյա վաղօրոքությամբ։ Այսպիսով, ամսի 24-ին ցիկլոնի ազդեցությունը կուժեղանա, նույն օրը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային հատվածներում՝ ձյան տեսքով, ցածրադիր գոտիներում՝ թաց ձյան տեսքով, 25-27-ը ջերմաստիճանը, հատկապես ցերեկը, աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։
«Ասել, որ գարունը հաստատում է իր իրավունքները՝ հստակ հնարավոր չէ, թեև օրացուցային գարունը սկսել է մարտի 1-ից, բայց, կարծես, եղանակը չգիտի այդ մասին», - կատակեց Լևոն Ազիզյանը։
«Ինչ վերաբերում է 5 և ավել օրերի կանխատեսումներին, ապա դրանք չեն կարող ճշգրիտ լինել, - հավաստիացրեց մասնագետը, քանի որ 1 օրյա ճշգրտությունը կազմում է 96 %, հնգօրյա կանխատեսումը ՝ 90 %, 6-րդ օրվանը՝ 70 %։ Եվ այդպես է ամբողջ աշխարհում», - վստահեցրեց օթերևութաբանն ու կոչ արեց չնեղվել ձյան տեղումներից ու հաշվի առնել դրանց կարևորությունը գյուղատնտեսության համար։