00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թերացումներ եղել են. պատասխանատուն` ճանապարհների վիճակի և ձյան մաքրման աշխատանքների մասին

© Sputnik / Andranik GhazaryanԳարնանային ձյուն Երևանում
Գարնանային ձյուն Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2022
Գարնանային ձյուն Երևանում
Բաժանորդագրվել
Տեղումնառատ եղանակով պայմանավորված` ճանապարհներին ձյան մաքրման աշխատանքները գրեթե բոլոր մարզերում իրականացվել են հավուր պատշաճի, սակայն դեպքեր են եղել, երբ կապալառու կազմակերպությունները թերացել են։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Հայաստանում այս պահին փակ ճանապարհներ կան Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում։ Տեղեկությունը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի» Ճանապարհների պահպանման ու շահագործման բաժնի պետ Գոռ Մարգարյանը։
«Այժմ փակ են Գնդեվազ–Ջերմուկ, Թթուջուր–Նավուր, Ալավերդի–Ջիլիզա, Աշոցք-Բավրա (այս հատվածում` ճանապարհի 162-րդ կմ–ում, մոտ 200 մետր ձնածածկ է առաջանում քամու պատճառով) ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը։ Այս ճանապարհներն ունեն այլընտրանքային հատվածներ։ Կապան–Տաթև ճանապարհն այս պահին մարդատար տրանսպորտային միջոցների համար բացվել է»,– շեշտեց Մարգարյանը։
Նա տեղեկացրեց, որ որոշ մեծ քաղաքների մոտ ճանապարհները փակվում են` ելնելով ազգաբնակչության անվտանգությունից, որպեսզի չարգելափակվեն որևէ ամայի ճանապարհին։
Հայաստանի Հանրապետությունում վերջին օրերին ձյան առատ տեղումների հետևանքով ճանապարհներին առավել բարդ իրավիճակ ստեղծված է եղել Սյունիքի, Վայոց Ձորի, Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում։ Ձնաբքի, առատ ձյան պատճառով լեռնային հատվածներում, հիմնականում ոլորաններում ժամանակ առ ժամանակ եղել է ճանապարհների փակման անհրաժեշտություն, քանի որ անանցանելիության պատճառով տեխնիկաները չեն կարողացել աշխատել, որոշ տեղերում էլ առաջ գնալ։
Առատ ձյան հետևանքով Արցախի Մարտունու շրջանում փլուզումներ են տեղի ունեցել
«Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի» կողմից ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներն իրականացվում են 3226 կմ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին։ Դրանք, ըստ ճանապարհահատվածների, բաժանված են 39 տարածաշրջանի, աշխատանքներն էլ իրականացնում է 33 կապալառու կազմակերպություն։
«Այդ կազմակերպությունների կողմից թերացումներ եղել են և՛ սուբյեկտիվ, և՛ օբյեկտիվ պատճառներով։ Եղել են դեպքեր, երբ նման ռեժիմով աշխատելու պայմաններում մեքենաների վրա անսարքություններ են հայտնաբերվել, սակայն եղել են նաև կազմակերպությունների կողմից թերացումներ, որոնք անպայման կկրեն իրենց պատիժները։ Պատահել է, որ կազմակերպություններն արագ չեն արձագանքել` նախատեսվածից ուշ են կատարել ձյան մաքրման և մշակման աշխատանքներ»,– ընդգծեց Մարգարյանն ու շեշտեց, որ նման դեպքեր հիմնականում Լոռու մարզում են նկատվել, կազմվել են համապատասխան արձանագրություններ։
Նշենք` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ մարտի 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Լրահոս
0