https://arm.sputniknews.ru/20220322/rd-n-herqel-e-qimiakan-zenq-kirarelu-havanakanutjan-masin-bajdeni-hajtararutjuny-40037471.html
ՌԴ-ն հերքել է քիմիական զենք կիրառելու հավանականության մասին Բայդենի հայտարարությունը
ՌԴ-ն հերքել է քիմիական զենք կիրառելու հավանականության մասին Բայդենի հայտարարությունը
Sputnik Արմենիա
ԱՄՆ-ն մինչ այժմ չի ոչնչացրել քիմիական զենքի իր պաշարները, և Ռուսաստանը չի հասկանում, թե ինչու է այդ գործընթացը ձգձգվում։ 22.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-22T13:45+0400
2022-03-22T13:45+0400
2022-03-22T13:47+0400
ամն
ռուսաստան
ջո բայդեն
սերգեյ ռյաբկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/13/39941914_0:0:3055:1719_1920x0_80_0_0_b97cc04acc044f12a5864daa05e5ba0a.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի - Sputnik. ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` Ռուսաստանի կողմից Ուկրաինայում քիմիական և կենսաբանական զենքի հնարավոր կիրառման մասին հայտարարությունները զրպարտություն է որակել:Փոխնախարարն ընդգծել է, որ Մոսկվան նման զենք չունի։Միևնույն ժամանակ ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ ԱՄՆ-ն մինչև հիմա չի ոչնչացրել քիմիական զենքի իր պաշարները, և այդ գործընթացը մշտապես ձգձգվում է:Ռուս դիվանագետը նաև նշել է, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունները խզման եզրին են, սակայն կարգավորման հեռանկարը հնարավոր է, եթե Վաշինգտոնը դրական ազդեցություն ունենա Կիևի վրա:Նախօրեին, բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Բայդենը հայտարարել էր, որ Ուկրաինայում կենսաբանական զենքի ամերիկյան մշակումների մասին ՌԴ ենթադրությունները կարող են մատնանշել Մոսկվայի կողմից նման զենքի օգտագործման հնարավորությունը: «Գրեթե անհնար է կանգնեցնել». Բայդենը` ռուսական «Կինժալ» հրթիռի մասինՆա ընդգծել է, որ Եվրոպայի տարածքում ԱՄՆ-ի քիմիական զենքի հնարավոր առկայության մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը:ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան դեռ մարտի 18-ին «ցինիզմի գագաթնակետ» է անվանել Ուկրաինայում քիմիական զենքի կիրառման մեջ Ռուսաստանին մեղադրելու ԱՄՆ փորձերը: Նրա խոսքով՝ Մոսկվան տեղեկություններ ունի Ուկրաինայի կողմից որոշ շրջաններ թունավոր քիմիական նյութեր ներկրելով սադրանք նախապատրաստելու մասին՝ հետագայում Ռուսաստանին մեղադրելու համար։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/13/39941914_241:0:2972:2048_1920x0_80_0_0_9d59423c2d58d76dd6439e154e447278.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ռուսաստան, ջո բայդեն, սերգեյ ռյաբկով
ամն, ռուսաստան, ջո բայդեն, սերգեյ ռյաբկով
ՌԴ-ն հերքել է քիմիական զենք կիրառելու հավանականության մասին Բայդենի հայտարարությունը
13:45 22.03.2022 (Թարմացված է: 13:47 22.03.2022) ԱՄՆ-ն մինչ այժմ չի ոչնչացրել քիմիական զենքի իր պաշարները, և Ռուսաստանը չի հասկանում, թե ինչու է այդ գործընթացը ձգձգվում։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի - Sputnik. ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` Ռուսաստանի կողմից Ուկրաինայում քիմիական և կենսաբանական զենքի հնարավոր կիրառման մասին հայտարարությունները զրպարտություն է որակել:
Փոխնախարարն ընդգծել է, որ Մոսկվան նման զենք չունի։
«Մենք ոչ մեկը, ոչ մյուսը չունենք։ Այն, ինչ ասում են ամերիկացիները, զրպարտություն է, մենք նրանց լսում ենք մշտապես, և արդեն երկար ժամանակ է սպառիչ պատասխաններ ենք տալիս»,– «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում ասել է Ռյաբկովը։
Միևնույն ժամանակ ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ ԱՄՆ-ն մինչև հիմա չի ոչնչացրել քիմիական զենքի իր պաշարները, և այդ գործընթացը մշտապես ձգձգվում է:
Ռուս դիվանագետը նաև նշել է, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունները խզման եզրին են, սակայն կարգավորման հեռանկարը հնարավոր է, եթե Վաշինգտոնը դրական ազդեցություն ունենա Կիևի վրա:
Նախօրեին, բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Բայդենը հայտարարել էր, որ Ուկրաինայում կենսաբանական զենքի ամերիկյան մշակումների մասին ՌԴ ենթադրությունները կարող են մատնանշել Մոսկվայի կողմից նման զենքի օգտագործման հնարավորությունը:
Նա ընդգծել է, որ Եվրոպայի տարածքում ԱՄՆ-ի քիմիական զենքի հնարավոր առկայության մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան դեռ մարտի 18-ին «ցինիզմի գագաթնակետ» է անվանել Ուկրաինայում քիմիական զենքի կիրառման մեջ Ռուսաստանին մեղադրելու ԱՄՆ փորձերը: Նրա խոսքով՝ Մոսկվան տեղեկություններ ունի Ուկրաինայի կողմից որոշ շրջաններ թունավոր քիմիական նյութեր ներկրելով սադրանք նախապատրաստելու մասին՝ հետագայում Ռուսաստանին մեղադրելու համար։